[go: up one dir, main page]

Jump to content

օրինակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ օ•րի•նակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. այն առարկան (պատկերը, գծագրությունը ևն), որի նմանությամբ՝ պատճենումով պատրաստվում են նույնպիսի ուրիշ առարկաները, նախօրինակ, նախանմուշ
  2. նույնատիպ՝ նույնական առարկաների ամբողջական քանակի՝ շարքի ամեն մի առանձին առարկան՝ հատը: Գրքի տպաքանակի օրինակ: Հանդեսի մի օրինակը հանձնվել է խմբագրին:
  3. հրատարակվող գործի յուրաքանչյուր հատը՝ որպես հաշվարկման միավոր: Գիրքը հրատարակված է 10000 օրինակ տպաքանակով:
  4. արտադրանքի՝ շինվածքի ևն նմուշ, որով կարելի Է դատել մյուսների կամ ընդհանուրի մասին: Սարքի առաջին գործարանային օրինակն ուղարկված է մսանագիտական գնահատման:
  5. ուսումնասիրության՝ ծանոթացման ևն համար որևէ նյութից վերցրած մաս՝ մասնիկ կամ որևէ առարկայի (բույսի, կենդանու ևն) առանձին միավոր, նմուշ: Կենդանիները շատ փոքր էին... չափազանց ուժեղ ջրի շիթը կարող Էր իր հետ տանել շատ փոքրիկ, բայց արտակարգ արժեքավոր օրինակները: (Պ. Լաթիլ)
  6. որևէ բնորոշ առանձնահատկությամբ՝ բնութագրով ևն աչքի ընկնող մարդկանց խմբի ներկայացուցիչ, մարդկանց որևէ խմբի տիպական ներկայացուցիչ՝ մարմնացում: Անգլիական մամուլը այդ մարդուն հայտարարել էր որպես եվրոպական ու ասիական ապրելակերպի մի որոշ սինթեզի օրինակ: (Կ. Ռյուկման)
  7. հետևողության՝ նմանողության առարկա դարձած սովորություն՝ արարք՝ հակում ևն: Այդ օրինակըվարակիչ էր մանավանդ երիտասարդների համար:
  8. որևէ բան բացատրելու՝ պարզաբանելու կամ հիմնավորելու համար բերվող փաստ՝ տվյալ՝ երևույթ ևն: Դասագրքի օրինակները շատ պարզ են ու մատչելի:
  9. (խոսակցական) լուծման համար տրվող մաթեմատիկական արտահայտություն
  10. որևէ բանի վերարտադրություն՝ արտագրություն՝ արտատպություն, ինչպես և դրա յուրաքանչյուր հատը: Ձեռագիրը մեքենագրեց երեք օրինակից, որպեսզի երրորդ օրինակը իր մոտ պահի:
  11. որևէ բանի նմանությունը, կրկնօրինակ, տիպար, նախատիպար: Պարեցին և՛ Կուրֆյուրստինան, ջահել ու սեթևեթ, և՛ նրա պառավ օրինակը, որ մայրն էր (Ս. Այվազյան):
  12. օրինակելի՝ հետևողության արժանի գործ՝ գործունեություն ևն: Գիտությանը նվիրվածության փայլուն օրինակ: Հայրենասիրության օրինակ:
  13. որևէ ցանկալի՝ հանձնարարելի ևն գործողության՝ գործունեության կատարման առանձին դեպք՝ դրսևորում՝ կատարում: Միջուկային տերությունների կողմից զինաթափման փոխադարձ օրինակները արժեքավոր ավանդ կմուծեին սպառազինությունների մրցավազքը սահմանափակելու գործում:
  14. եղանակ, կերպ: Նման օրինակով վարվելը հաճախ երեխաների մեջ առաջացնում է մտավախություն և անվստահություն:
  15. Գործածվում է իբրև միջանկյալ բառ՝ զորօրինակ նշանակությամբ:
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. տիպար, կերպար, նմանակ, տեսանակ, պատճեն, նմուշ, նմուշօրինակ (ապրանքի)
  2. տպաքանակ (տիրաժ)
  3. կերպ, եղանակ
  4. ինչպես, օրինակի համար, զորօրինակ, օրգոն(հզվդ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. օրինակ առնել - ուրիշի արարքին, վարքագծին և այլնին հետևել, մեկին, մի բան ընդօրինակել
  2. օրինակ դառնալ - ընդօրինակության, հետևողության առարկա լինել (լավ կամ վատ տեսակետից)
  3. օրինակ լինել - ընդօրինակության, հետևողության առարկա լինել (լավ կամ վատ տեսակետից)
  4. օրինակ ծառայել
    1. նույնն է` օրինակ լինել
    2. իբրև ցուցադրման, ապացուցման, հաստատման առարկա ծառայել, վկայել, հաստատել
  5. օրինակ վերցնել - նույնն է` օրինակ առնել
  6. օրինակ տալ
    1. օրինակ դառնալ
    2. իբրև օրինակ հիշել, ցույց տալ, նշել
    3. որևէ գործողություն, քայլ առաջինը կատարել, ուրիշներին նույն բանին մղելու, խրախուսելու և այլնի համար
  7. օրինակի աղագավ - որպես օրինակ, օրինակի համար (հնց․)
  8. օրինակի համար - որևէ բան բացատրելու, հաստատելու և այլնի համար, որպես օրինակ ծառայող, օրինակով ցուցադրելու պարզաբանելու, հաստատելու համար
  9. օրինակին հետևել մեկի, մի բանի - մեկից, մի բանից օրինակ առնել, նմանվել, ընդօրինակել
  10. օրինական ամուսնություն - իրավական ամուսնություն

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։
  • Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։