[go: up one dir, main page]

Jump to content

քաղաք

Վիքիբառարան-ից

Հայերեն

«քաղաք» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Բերգեն քաղաք

Դասական ուղղագրութեամբ՝ քաղաք

վանկեր՝ քա•ղաք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ ասուրերեն Kalak:

Գոյական

  1. խոշոր բնակավայր՝ վարչական, արդյունաբերական, առևտրական և մշակութային կենտրոն ◆ Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ։ Եղիշե Չարենց
  2. քաղաքի արտաքին տեսքը՝ փողոցներով, շինություններով, հրապարակներով և այլնով հանդերձ
  3. (փխնն․) քաղաքի բնակչությունը ◆ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե սա ինչ է կնշանակե արդյոք։ (Ղազարոս Աղայան)
  4. քաղաքային կյանքը (ի հակադրություն գյուղականի) ◆ Ես շատ եմ զզվել քաղաքից, գազեթից։ Հովհաննես Թումանյան
  5. (պատմ․) բերդաքաղաք
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. ոստան (բնստ․)
  2. (պատմ․) բերդաքաղաք, քաղաքաբերդ, բերդ-քաղաք, ամրոցաքաղաք
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. գավառական քաղաք - գավառի վարչական կենտրոնը, որ քաղաքատիպ է ◆ Գավառական մի քաղաք՝ լայն և ուղիղ փողոցներ, կանաչ խոտ մայթերի վրա, տների առաջ բոստաններ։ (Ակսել Բակունց)
  2. նահանգական քաղաք - նահանգի վարչական քաղաքատիպ կենտրոն
  3. հավիտենական քաղաք (հնց․) - Հռոմ քաղաքը
  4. շրջանային քաղաք - շրջանի վարչական քաղաքատիպ կենտրոն ◆ Շրջանային քաղաքի երիտասարդությունը հավաքվել էր մեքենայի շուրջը։ (Նաիրի Զարյան)
  5. սուրբ քաղաք (կրոն․) - յուրաքանչյուր կրոնի նվիրական քաղաքը (Երուսաղեմը՝ քրիստոնյաների համար, Մեքքան՝ մահմեդականների համար և այլն)

Աղբյուրներ

[խմբագրել]