տառ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tɑr]
Դասական ուղղագրութեամբ՝ տառ
վանկեր՝ տառ
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- տվյալ լեզվի այբուբենի նշաններից յուրաքանչյուրը, որը համապատասխանում է որոշ հնչյունի, յուրաքանչյուր առանձին հնչյունի պայմանական նշանը՝ պատկերը, գիր ◆ Իսկ իմ գործը կլինի, - ավելացրեց Մեսրոպը, - վերաստեղծել հայոց մոռացված տառերը: (Րաֆֆի)
- տպարաններում՝ արճիճից ձուլված գիր, որով շարվածք են անում ◆ Բացի հոգևոր դպրոցից, Բաղդասար միտրոպոլիտը հիմնեց Շուշիի բերդում տպարան, որի մամուլները և տառերը գնեց նա Ղարաբաղում այն ժամանակ գտնված գերմանացի միսիոներներից։ (Րաֆֆի)
- նշանագիր ◆ «Զաքարիա» բառը սեպաձև տառերով է գրված։ (Րաֆֆի)
- որևէ բանի արտաքին՝ նեղ ձևական կողմը ի հակադրություն իմաստին՝ բովանդակությանը (փխբ․) ◆ (Զինվորիկնների) ներկայությունը ոստիկաններին ստիպում էր ավելի հարգել օրենքի տառը։ (Ակսել Բակունց)
- (հրտ․) տպարանական նյութի ընդհանուր անունը, շրիֆտ, որը բաղկացած է առանձին լիտերներից
Հոմանիշներ
[խմբագրել]- գիր, նշանագիր, գրանշան, տառանշան, (հզվդ․) նշանախեց, գրախեց, հեգենա (հնց․)
- տե՛ս տպատառ
Արտահայտություններ
[խմբագրել]- տառ առ տառ
- ճշգրիտ համապատասխանություն ունեցող, ճշգրտորեն համապատասխանող, բացարձակ համապատասխանությամբ
- ամեն մի տառն առանձին, յուրաքանչյուր տառն առանձին
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | տառ(ը) | տառեր(ը) |
Սեռ. | տառի | տառերի |
Տր. | տառի(ն) | տառերի(ն) |
Հայց. | տառ(ը) | տառեր(ը) |
Բաց. | տառից | տառերից |
Գործ. | տառով | տառերով |
Ներգ. | տառում | տառերում |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Տառ: |
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Րաֆֆի
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր հրատարակչական իմաստով
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան» գրքից