[go: up one dir, main page]

Jump to content

վայրի

Վիքիբառարան-ից

Հայերեն

վայրի գազան

Դասական ուղղագրութեամբ՝ վայրի

վանկեր՝ վայ•րի 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. բնական պայմաներում ապրող, չընտելացված, վայրենի (կենդանիների և թռչուների մասին) ◆ Վայրի գազաններ բներից փախան։ Հովհաննես Թումանյան
  2. վայրեաբույս, ոչ մշակութային (բույսերի մասին) ◆ Տաք կիրճերոմ կանաչում էր վայրի խաղողը։ (Ակսել Բակունց)
  3. անմշակ մնացած, չմաշակված, անմշակ խոպան (հողի, վայրի մասին)
  4. անապատային, ամայի, անբնակ ◆ Նա շրջում էր անտառներում և վայրի ձորերում։ (Ակսել Բակունց)
  5. չպատվաստված, վայրենաբույս ծառի տված, վայրենի բույսի տված (պտուղների և հատապտուղների մասին)
  6. վայրենության մակարդակի վրա գտնվող ◆ վայրի ցեղեր
  7. հետամնաց, ոչ քաղաքակիրթ (փխբ․) ◆ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերի (Վահան Տերյան)
  8. գազանաբարո, վայրենաբարո (փխբ․) ◆ վայրի չոբան
  9. (փխբ․) գազանային, անագորույն ◆ Ընդունակ էր անգամ վայրի ծեծի ենթարկելու իր զավակներին։ Դերենիկ Դեմիրճյան
  10. անկիրթ անդաստիարակ, անտաշ ◆ Ի՜նչ վայրի երեխա ունեք:
  11. (փխբ․) կատաղի մոլեգին, անզուսպ ◆ վայրի թափ, ընթացք: ◆ Բարձրագահ լեռներում որոտաց վայրի քամին։ Դերենիկ Դեմիրճյան
  12. բնական վիճակում եղող, մնացած, անաղարտ, կուսական ◆ վայրի անտառ:
  13. (փխբ․) անաղարտ, մարդու կողմից չխաթարված, բնական ◆ Ու է գտել էս երգերը նավադահան էսքան վայրի ու քըմահաճ: (Հ. Լոնգֆելլո)
  14. (փխբ․) անսովոր, արտակարգ ◆ վայրի գեղեցկություն
  15. (փխբ․) արտառոց, ծայրահեղության հասած, ծայրահեղ ◆ վայրի զրտպարտություն
  16. բուռն, ուժգին ◆ վայրի քրքիջ, խնդություն (փխբ․)
  17. անկաշկանդ, ազատ, անարգել ◆ Տափաստանային վայրի ազատության և արշավների կիրքը նրա մեջ եռացնում էին անսաձելի մի քրքիջ: Դերենիկ Դեմիրճյան
  18. գործածվում է որպես բույսերի և կենդանիների անունների, բաղադրի, ◆ ինչպես վայրի հազար, վայրի տանձենի և այլն
  19. նախնադարյան վիճակում գտնվող, քաղաքակրթության ցած աստիճանի վրա կանգնած, վայրենի ◆ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի… ցեղերին։ (Վահան Տերյան)
  20. վայրենիներին նատուկ, գազանային ◆ Քուշանները… վայրի գոչյուններով ընդունեցին արյուձին։ Դերենիկ Դեմիրճյան
  21. (խոհր․) սննդում օգտագործվող վայրի բույսեր, մրգեր, հատապտուղներ, կենդանիներ, ձկներ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս վայրենի
  2. անմաշկ
  3. վայրենաբույս
  4. անբնակ
  5. հետամնաց
  6. վայրենաբարո
  7. անագորյուն
  8. անկիրթ
  9. բնական
  10. բուռն, ուժգին
  11. անկաշկանդ
  12. կատաղի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. վայրի այծ - քարայծ, խիստ շարժուն, աշխույժ, թռվռուն երեխա

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։