ստորագրել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [stɔɾɑɡˈɾɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ (ը)ս•տո•րա•գ(ը)•րել
Ստուգաբանություն
[խմբագրել]Բայ
- որևէ բանի վրա կամ տակ ստորագրությունը դնել՝ մի բան հաստատելու՝ վավերացնելու համար ◆ Փաստաթղթի տակ ստորագրել:
- որևէ կարգի պաշտոնական (դիվանագիտական, իրավաբանական և այլ) փաստաթղթի տակ ստորագրությունը դնելով օրինական ուժ տալ՝ օրինականացնել ◆ Դեկրետն ստորագրել է Վ. Ի. Լենինը։ ◆ Համաձայնագիրը՝ դաշնագիրը ստորագրել:
- իր ստորագրությունը դնելով համաձայնությունը՝ պատրաստակամությունը հաստատել
- (փխբ․) նախորոշել, կանխորոշել ◆ Կյուրոսը ջախջախեց բաբելացիներին և դրանով իսկ ստորագրեց Բաբելոնի մահավճիռը։ (Կարապետ Կոստանյան)
- որևէ կարգի ցուցակի մեջ իր ստորագրութունը դնելով մի բանի մասնակցելու՝ համաձայն լինելու և այլնի կամք արտահայտել ◆ Ցանկացողները թող մոտենան և ստորագրեն։ (Շիրվանզադե)
- (հնց․) ընդգծել, ստորագծել
Հոմանիշներ
[խմբագրել]- ներմակագրել (հզվդ․), ձեռք քաշել, ձեռք դնել
- օրինականացնել
- տե՛ս համաձայնել
- տե՛ս նախորոշել, կանխորոշել
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։