[go: up one dir, main page]

Jump to content

սահել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ սահել

վանկեր՝ սա•հել 

ձյան վրա սահել

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Բայ

  1. հարթ, սահուն մակերեսի քսվելով առաջ շարժվել, ընթանալ ◆ Մեքենաների անիվները սահում էին սառցի վրա, առանց պտտվելու։ (Գրական թերթ)
  2. որևէ գործիքով, հարմարանքով, հարթ մակերեսի վրայով գնալ, անցնել, առաջ շարժվել ◆ Դահուկներով, չմուշկներով սահել
  3. սահուն, սայթաքուն մակերեսի վրաիրեն պահել չկարողանալով գայթել, սայթաքել ◆ Մայթի վրա նա սահեց ու ընկավ։
  4. տեղից պոկվելով, շարժվելով որևէ մակերևույթի վրայով դեպիցած շարժվել, դանդաղորեն ընկնել, իջնել ◆ Հսկայական ժայռը սահել է ցած։ ◆ Ավազը, ձյունը դանդաղորեն սահում է դեպի լանջի ստորոտը։
  5. սահուն, թեթև կերպով առաջ շարժվել, ընթանալ (որևէ մակերևույթի վրայով) ◆ ՈՒ լճում սահում էր նավակը։ Հովհաննես Թումանյան
  6. ձգվելով իր ծանրությամբ և այլն դեպի ցած հակվել, կախվել ◆ Ատլասե թեզանիքն աստիճանաբար վար էր սահում նրա դեպի վեր պարզած բազուկով։
  7. աննկատելիորեն, ծածուկ գնալ, անցնել մի տեղով, դուրս գալ մի տեղից և այլն, աննկատելիորեն շարժվել, գնալ, գալ, ընթանալ ◆ Կոմսուհի Էլլեն դե Կուրսին… դղյակից սահում է կարապի նման և դեպի կամուրջն է… գնում։ Եղիշե Չարենց
  8. մեղմ հոսանքով առաջ շարժվել, առանց հորձանքների ու ծփանքի մեղմորեն հոսել ◆ Կանաչ դաշտերով սահում է Քասախ։ Հովհաննես Հովհաննիսյան
  9. երկնակամարով շարժվել ◆ Լուսինը շտապով սահում էր դեպի Սիփանի բարձր գագաթները։ (Րաֆֆի)
  10. մեղմորեն փչել, մեղմ հոսանքով անցնել, մեղմորեն անցնել ◆ Ծաղկանոցով սահեց զեփյուռն առավոտյան։
  11. արագորեն և վարժ կերպով շարժվել մի բանի վրայով ◆ Մատները սահում էին դաշնամուրի ստեղումների վրա։ Հովհաննես Թումանյան
  12. ընկնել, ուղղվել (հայացքի, աչքերի մասին) ◆ Նորից նրա զննող հայացքը սահեց պաշտոնյաների դեմքերին։ Եղիշե Չարենց
  13. աննկատելիորեն անցնել, անց կենալ (ժամանակի մասին) ◆ Ձեռագիրներ պրպտելով երբեմն ամիսներ են սահում: Կ
  14. մեղմ կերպով արտահայտվել, դրսևորվել, երևալ ◆ Մի դառը ժպիտ սահեց դեմքի վրայով։ (Հ.Մուրադյան)
  15. սահուն կերպով, սիգալով քայլել, շարժվել ◆ Ո՛չ, չէր քայլում սահում էր զբոսայգու ծառուղիով վիթի նման։ (Սովետական գրականություն)
  16. սահուն, վարժ կերպով շարժվել, պտույտներ գործել (պարելով, խաղալով և այլն) ◆ Պարահրապարակում սահում են զույգերը։
  17. առանց կտրուկ շարժումների ընկնել, փռվել, տարածվել ◆ Նա մետաքսի քնքշությամբ սահեց Արսենի գիրկը։ Դերենիկ Դեմիրճյան
  18. դեպի ներս կամ դեպի դուրս տարածվել ուղղվել, հոսել (նույն բառերի հետ) ◆ Բայց լուսամուտից գիշերային հովը ներս սահեց: (Նաիրի Զարյան)
  19. օդի մեջ սահուն կերպով անցնել, շարժվել, թռչել, ճախրել ◆ Բարձր, շատ բարձր սահում էին արծիվները։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սլլալ, սղալ, ցլալ, ցլտալ, լպռտել, պաղի տալ, ցըլ տալ (սառույցի վրայով շարժվել) (ժղ․) (գվռ.)
  2. չմշկել, դահուկել (չմուշկով, դահուկով սառույցի վրա շարժվել )
  3. տե՛ս սայթաքել
  4. տե՛ս հոսել
  5. տե՛ս սպրդել, սողոսկել
  6. անցնել (աննկատելիորեն ժամանակը)
  7. ընկնել, ուղղվել (աչքերի մասին)
  8. տե՛ս ճախրել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]