[go: up one dir, main page]

Jump to content

պետք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պէտք

վանկեր՝ պետք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *pet- (*pa-ita-). հմմտ. միջին պարսկերեն apāyēt, պարսկերեն bāyad «պետք է»։

Գոյական

  1. որևէ բանի պահանջ՝ կարիք ◆ Մշտատև շարժունության ու աղմուկի պետք զգացող այդ աշխույժ, այդ անհանգիստ աղջիկն այժմ դարձել է լռակյաց։ (Մուրացան)
  2. որևէ բանի պակասություն՝ բացակայություն կամ անբավարարություն, պակաս ◆ Դա եկել է և այդպիսի քարոզներով կամենում է զրկել մեզ մեր կյանքի պետքերը հայթայթելու քաջությունից։ (Րաֆֆի)
  3. անհրաժեշտություն
  4. գործածություն, գործադրություն, օգտագործում ◆ (Ամրությունը) ուներ այնքան շատ բաժանմունքներ, որքան շատ պետքերի էր ծառայում (Րաֆֆի)

Ածական

  1. հարկավոր, անհրաժեշտ ◆ Ինչի՞ս է պետք գանձ ու գահ։ (Ավետիք Իսահակյան) ◆ Ո՛չ մտքեր են պետք, ո՛չ ձիրք և ո՛չ խելք։ Հովհաննես Թումանյան
  2. պիտանի

Գոյական

  1. (մղմխս․) բնական կարիք

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կարիք, պահանջ, հարկավորություն, պահանջմունք, հարկ, պետքություն, պետ (հնց․), սնիկ (գվռ․)
  2. պակասություն, պակաս, անբավարարությւոն
  3. անհրաժեշտություն, կարևորություն, հարկ, հարկավորություն, կարիք, անհրաժեշտականություն
  4. գործածություն, կիրառություն, կիրարկություն, կիրարկում, գործադրություն, գործարկություն, օգտագործում
  5. հարկավոր, անհրաժեշտ, կարևոր
  6. պիտանի, պետքական, անխոտելի, (հզվդ․)՝ պիտանիավոր, պիտանացու, (գվռ․)՝ պիտվական, պիտվալի, պիտվանի

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պետք է
    1. անհրաժեշտ է
    2. հարկադրական եղանակի բաղադրիչ՝ եղանակիչ ◆ Պետք է գրավենք ձմեռային պալատը։ (Ակսել Բակունց)
  2. պետքը (պետքս, պետքդ, պետքները, պետքներս, պետքներդ) լինել (չլինել)
    1. կարևոր՝ հետաքրքիր լինել, նշանակություն ունենալ
    2. հոգ՝ փույթ լինել, մտահոգել
  3. պետք գալ - մի բանի համար պիտանի լինել, որևէ պետքի ծառայել ◆ Ես կարող եմ մի բանի պետք գալ: (Ղազարոս Աղայան) ◆ Պարկը տանը պետք կգա: (Ավետիք Իսահակյան)
  4. պետք լինել
    1. հարկավոր լինել, անհրաժեշտ լինել, օգտակար լինել ◆ Երիտասարդը ձեռք էր բերում գիտելիքներ, որ կյանքում նրան հաճախ էին պետք լինում: (Ակսել Բակունց)
    2. տե՛ս պետք է
  5. պետքի գալ - տե՛ս պետք գալ
  6. պետք է որ, պետք է - կարելի է ենթադրել, թվում է թե ◆ Պետք է այն պարոնը ազնիվ տղամարդ լինի։ (Րաֆֆի)
  7. պետք ունենալ - կարիք զգալ ◆ Ճանապարհից եկած մարդը ուտելու պետք կունենա: (Րաֆֆի)
  8. բանի պետք - պետքական ◆ Ո՛չ եռանդն է բանի պետք, ո՛չ ձգտումը, ո՛չ գործը, ո՛չ գործը, ո՛չ իդեալը - ոչինչ։ (Նար-Դոս)

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]