[go: up one dir, main page]

Jump to content

պար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պար

վանկեր՝ պար 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ *par- (հնդեվրոպական *pero-):

Գոյական

  1. գեղարվեստական կերպարների կերտումը՝ վերարտադրությունը մարմնի արտահայտչական շարժումների ու գեղեցիկ կշռութավոր հաջորդականության միջոցով՝ որպես արվեստի տեսակ ◆ Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում։ Եղիշե Չարենց
  2. այս կամ այն երաժշտական եղանակի համար ու համապատասխան կշռույթով կատարվաղ յուրահատուկ շարժումների ամբողջականություն
  3. պարարվեստի յուրաքանչյուր տեսակ ◆ խմբական պար, կլոր պար, կենտ պար, արագ պար
  4. պարարվեստի որևէ տեսակի համար գրված՝ հորինված երաժշտական ստեղծագործություն, պարեղանակ ◆ Գուսանները նվագեցին մի ռազմական պար։ Դերենիկ Դեմիրճյան
  5. (երաժշտ․) երաժշտական պիես` գրված պարեղակների հատուկ ռիթմերով, տեմպերով և բնույթով
  6. (փխբ․) մանկան զանազան շարժումները ձեռքերով ու մարմնով, պապար
  7. (փխբ․) արագ ու հաջորդականորեն իրար հերթագայող շարժումների շարք ◆ մկանների պար
  8. (փխբ․) վետվետանք ◆ լույսի երանգներով ցոլքերի պար
  9. (փխբ․) թրթիռ, ծփանք ◆ ալիքների պար
  10. (փխբ․) խայտանք, խայտալը, խլրտում ◆ Ու խայտաճամուկ պարը ձկների մերթ մերթ խաղում էր այն լուսնի տակին Հովհաննես Թումանյան
  11. պարելը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կաքավ, կայթ, խաղ (ժղ․), պարախաղ, կաքավանք, կաքավություն, խաղ ու պար
  2. պարեղանակ, պարերգ, պարախաղ
  3. թրթիռ, թրթռոց, դողդոջ, թրթռանք, թրթռմունք, ծփանք, ալեկոծություն
  4. տե՛ս խայտանք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պար ածել
    1. պարել տալ
    2. խելքից հանել, խաղացնել
  2. պար բռնել - պարել սկսել (խմբովին)
  3. պար բոլորել
    1. շուրջպար պարել
    2. (փխբ․) շրջան կազմել՝ գոյացնել
  4. պար գալ
    1. պարել
    2. խաղալ, խայտալ
    3. շարժվել
    4. երերալ, տատանվել
  5. պար խաղալ - պարել
  6. պար մտնել
    1. պարողներին միանալ
    2. պարել սկսել
  7. պար դառնալ - պարել սկսել
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. պար պարեր(ը)
Սեռ. պարի պարերի
Տր. պարի(ն) պարերի(ն)
Հայց. պար(ը) պարեր(ը)
Բաց. պարից պարերից
Գործ. պարով պարերով
Ներգ. պարում պարերում

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։