պատրաստ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pɑtˈɾɑst]
Դասական ուղղագրութեամբ՝ պատրաստ
վանկեր՝ պատ•րաստ
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից՝ *patrast (*pati-rāsta-). հմմտ. միջին պարսկերեն patrāstan, պարսկերեն payrāstān (pīrāstān):
Ածական
- բոլոր անհրաժեշտ պատրաստությունները տեսած, լիովին նախապատրաստված, որևէ բանի համար պատրաստված ◆ Կառքը պատրաստ էր մեկնելու։
- ավարտված, ավարտուն, պատրաստի վիճակի բերված ◆ Պատրաստ գորգ՝ առարկա։
- տրամադիր, որևէ բանի հակամետ՝ հակված ◆ Նա պատրաստ է մեզ հետ ճանապարհորդելու։
- հնարավորություն՝ կարողություն՝ անհրաժեշտ ունակություն ունեցող ◆ Նա պատրաստ է խոսել Հասմիկի հետ ժամերով։ (Նաիրի Զարյան)
- առձեռն, անմիջականորեն առկա՝ տրամադրության տակ եղող ◆ Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստ զորքերից։ (Մուրացան)
- անհրաժեշտ պատրաստականություն՝ հմտություն՝ փորձ և գիտելիքներ ունեցող ◆ Նա արդեն լիովին պատրաստ մասնագետ է։
- գործածվում է որպես հրամայական բառ՝ մի բանի համար պատրաստվելու, պատրաստ վիճակ ընդունելու հրամանի նշանակությամբ
- որևէ բանի ենթարկվելու նախադրյալներ ունեցող ◆ Շնչեղ խուլերից շփականի անցնելու համար ամենից ավելի պատրաստ է պ - շփականը։ (Հրաչյա Աճառյան)
Հոմանիշներ
[խմբագրել]- ապատրաստ, պատրաստի, կազմ և պատրաստ
- ավարտուն, պատրաստի
- տրամադիր, հակամետ, բարեհոժար
- առձեռն, առկա
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։