պաշտպան
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [pɑʃtˈpɑn]
Դասական ուղղագրութեամբ՝ պաշտպան
վանկեր՝ պաշտ•պան
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից՝ *paršt-pān. հմմտ. միջին պարսկերեն puštēpān, պարսկերեն pustbān:
Գոյական
- նա, որ մեկին, մի բան ապահովում, զերծ է պահում թշնամանական արձագանքներից, հարձակումից, ոտնձգություններից և այլն, մեկի, մի բանի պաշտպանությունն ապահողվող մարդ
- դատարահում մեղադրյալի շահերը պաշտպանող անձ (սովորաբար իրավաբան), դատապաշտպան (իրավ․)
- ֆուտբոլի, հոկեյի և այլնի խաղերում պաշտպանությունն ապահովող մարզիկ-խաղացող (սպորտ.)
- հովանավոր, խնամակալ (փխբ․)
- կողմնակից, մեկի կողմը պահող, ասածներին կամ արածներին անվերապահորեն հովանավորություն տվող մարդ (փխբ․)
- ջատագով, ջերմ կողմնակից, կուսակից ◆ Նրանք ջերմ պաշտպաններն էին տրադիցիաների։ (Ակսել Բակունց) (փխբ․)
- արյան շիճուկի մեջ եղող պաշտպանական նյութեր (ալիքսին) (կենս․)
- (իրավգ․) քրեական դատավարության սուբյեկտ՝ այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրան ցույց է տալիս իրավաբանական օգնություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով
Հոմանիշներ
[խմբագրել]- պահապան (մեկի, մի բանի պաշտպանությունը ապահովող մարդ)
- դատապաշտպան (իրավ․), փաստաբան, ատենակից (դատարանում մեղադրյալի շահերը պաշտպանող իրավական անձ) (հնց․)
- հովանավոր, հովանի, խնամանակալ, սատար, մեկենաս, թիկունք (փխբ․), թև-թիկունք, տեր, տերտիրական (խսկց․), մեջք (ժղ․), կռնակ, պահապան հրեշտակ
- տե՛ս կողմնակից
- տե՛ս ջատագով
Արտահայտություններ
[խմբագրել]- պաշտպան կանգնել - որպես պաշտպան հանդես գալ, պաշտպանել
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | պաշտպան(ը) | պաշտպաններ(ը) |
Սեռ. | պաշտպանի | պաշտպանների |
Տր. | պաշտպանի(ն) | պաշտպանների(ն) |
Հայց. | պաշտպան(ը) | պաշտպաններ(ը) |
Բաց. | պաշտպանից | պաշտպաններից |
Գործ. | պաշտպանով | պաշտպաններով |
Ներգ. | պաշտպանում | պաշտպաններում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր իրավական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր կենսաբանական իմաստով
- Հայերեն բառեր իրավագիտական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր խոսակցական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան» գրքից