[go: up one dir, main page]

Jump to content

ուղիղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ուղիղ

վանկեր՝ ու•ղիղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս կապ ունի ուղեղ կամ ուղի բառերից որևէ մեկի հետ։

Ածական, մակբայ

[խմբագրել]
  1. հավասար կերպով որևէ կողմ տարածվող, ձգվող, կորություն, ճկվածք, ծռություն չունեցող, շիտակ ◆ Ուղիղ գիծ ճանապարհ։
  2. ուղղագիծ, ուղղակի գծով ընթացող ձգվող, տարածվող ◆ Խճուղիով մինչև գյուղը 16 կիլոմետր է, իսկ ոտքի ուղիղ ճանապարհով՝ 11:
  3. ուղղաձիգ, ուղղահայաց ◆ Պարեկները անշարժացել էին, նիզակներն ուղիղ բռնած։
  4. անմիջական հաղորդակցություն ապահովող, ուղղակի ◆ Այժմ Երևանից կարելի է ուղիղ գծով հեռախոսային կապով խոսել շատ շրջանների հետ։
  5. առանց միջնորդ օղակների, անմիջական, անմիջապես, ուղղակի ◆ Նա դիմեց ուղիղ դիրեկտորին։
  6. հարթ, ոչ խորդուբորդ, հավասար ◆ Ուղիղ պողոտա, հրապարակ, տարածություն։
  7. անկեղծ, ճշմարտացի, արդարացի ◆ Ուղիղ վճիռ
  8. ճիշտ, ճշգրիտ ◆ Ուղիղ պատասխան, լուծում։
  9. շիտակ բնավորություն ունեցող, անխարդախ, ազնիվ ◆ Ուղիղ մարդ՝ բարեկամ։
  10. ոչ խուսափողական, ուղղակի ◆ Հարցը ծատ ուղիղ դրվեցավ։ (Րաֆֆի)
  11. առանց որևէ այլ տեղ գնալու, կանգ առնելու, ուղղակի, անմիջապես ◆ Խանութից նա ուղիղ տուն էր եկել։ (Վահան Թոթովենց)
  12. ճիշտ ու ճիշտ, իսկը, բոլորովին ◆ Ուղիղ մոր կտորն է։
  13. կանոնավոր ◆ Դեմքի ուղիղ գծագրություն։

Գոյական

ուղիղ գիծ, ուղղաձիգ գիծ

Հոմանիշներ
[խմբագրել]
  1. ճշմարիտ, ճշգրիտ, ստույգ, շիտակ, իրավացի, արդար, անխարդախ, ուղղորդ (հզվդ․), օղորթ (բրբ․), դրուստ
  2. ճիշտ, անսխալ
  3. ուղղակի
  4. բուն, իսկական
  5. կանոնավոր
  6. իսկ և իսկ, բոլորովին, ամբողջովին
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]