ոռ
Արտաքին տեսք
Հայերեն բարբառային բառ
վանկեր՝ ոռ
- Կարին, Բասեն՝ ոռ ◆ Էկեք ես ձեր օռին էս դաղմով մե մեկ դաղմա զարկեմ, կաթը տամ։ (Հայ ժողովրդական հեքիաթներ)
- Ղարաբաղ, Պոլիս, Սեբաստիա՝ որևէ բանի տակի կողմը, տակ ◆ Էս պառավը կոլին ոռն ա տեմ կալալ։ (Հայ ժողովրդական հեքիաթներ)
Արտահայտություններ
[խմբագրել]- ոռ մը ոռուն կելլե, գոմեշ մը փորուն Սեբաստիա՝ - շատ գեր է և ուժեղ, բայց ծույլ ու դանդաղաշարժ
- ոռ ու գլուխ - ամբողջը, եղած չեղածը ◆ Ոռ ու գլուխ մի իշաբեռ ցորեն ունիս, էլ էլ կերար, ե՞տո։ (Ստեփանոս Մալխասյանց)
- ոռ ու գլուխ չունի Նոր Ջուղա՝ - վայրիվերո՝ անհիմն են ◆ Նրա ասածները ոռ ու գլուխ չունին: (Վաղարշակ Տեր-Սուքիասյան)
- ոռ ու գլուխ պառկել - մի անկողնում երկու հոգով իրար հակառակ ուղղությամբ պառկել, ոտ ու ծոց պառկել
- ոռ ու երեսե ելած - լիրբ, անպատկառ
Աղբյուրներ
[խմբագրել]- Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայոց լեզվի բարբառային բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2001-2002 — 2792 էջ։
Կատեգորիաներ:
- Հայերեն բարբառային բառեր
- Բառեր «Հայոց լեզվի բարբառային բառարան» գրքից
- Կարինի բարբառային բառեր
- Բասենի բարբառային բառեր
- Քաղվածք/Հայ ժողովրդական հեքիաթներ
- Ղարաբաղի բարբառային բառեր
- Պոլսի բարբառային բառեր
- Սեբաստիայի բարբառային բառեր
- Քաղվածք/Ստեփանոս Մալխասյանց
- Նոր Ջուղայի բարբառային բառեր
- Քաղվածք/Վաղարշակ Տեր-Սուքիասյան