[go: up one dir, main page]

Jump to content

նոր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«նոր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ նոր

վանկեր՝ նոր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *névo- «նոր» հիմքից. հմմտ. լատիներեն novus, հին հնդկերեն, ավեստա nava, հունարեն νέος, ռուսերեն новый «նոր»։

Ածական

  1. միայն այժմ ստեղծված՝ պատրաստված՝ արտադրված, դեռևս չգործածված՝ չօգտագործված ◆ Նոր վերարկու՝ գլխարկ՝ կոշիկ։
  2. անցյալում՝ մինչև տվյալ ժամանակը գոյություն չունեցած (նորաստեղծ, նորածագ, նորակառույց ևն) ◆ Նոր ճանապարհ՝ փողոց՝ գործարան՝ սովորույթ՝ ուղի։
  3. այժմ՝ առաջին անգամ հայտնաբերված՝ բացահայտված՝ գտնված, նորահայտ, նորագյուտ ◆ Նոր մեթոդ՝ դեղ՝ օրինաչափություն։
  4. անծանոթ կամ քիչ ծանոթ, մեկի համար քիչ՝ ոչ լիովին հայտնի՝ ծանոթ ◆ Դա նրա երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում բոլորովին նոր գործ էր։ Նոր զբաղմունք։
  5. միայն վերջերս տվյալ բնագավառում հայտնված՝ գործունեություն սկսած ◆ Դպրոցում նա նոր մարդ Էր։
  6. նախկինի փոխարեն ստեղծված՝ երևան եկած, նախկինին՝ նախորդին փոխարինած ◆ նոր նախագահ։ Նոր կարգեր։
  7. նախկինից տարբեր, ուրիշ, այլ ◆ Նա խոստացավ նոր կյանք սկսել։
  8. այս տարվա բերքին վերաբերվող՝ պատկանող, այս տարվա բերք հանդիսացող ◆ Նոր կարտոֆիլ՝ հաց՝ ցորեն։
  9. թարմ (նոր թխված՝ քաղված՝ մորթված ևն), թարմությունը չկորցրած, չհնացած ◆ Նոր կանաչի։ Հացը նո՞ր է, թե հին։
  10. ըստ ժամանակի մոտավոր, ոչ հեռավոր անցյալին վերաբերող, մոտիկ անցյալում եղած՝ տեղի ունեցած՝ կատարված ◆ Այս Նոր դեպքերը բոլորորովին ցնցել էին մարդկանց։
  11. միջնադարին հաջորդող դարաշրջանին հատուկ՝ վերաբերող, հետմիջնադարյան դարաշրջանում եղած՝ տեղի ունեցած ◆ Նոր պատմություն՝ գրականություն։
  12. միայն վերջերս կամ հիմա բուսած՝ ցանված՝ տնկված, նորաբույս, նորածիլ, նորատունկ ◆ Նոր այգի՝ ցանք։
  13. այժմ սկսված՝ բացված՝ սկզբնավորված ◆ Նոր գարուն՝ օր։
  14. եղածին ավելացած, եղածների թվում երևան եկած՝ հայտնված ◆ Ինչպե՞ս է ձեր Նոր աշակերտը։
  15. չմաշված, դեռևս չփչացած, պիտանիությունը՝ օգտագործելիությունը պահպանած ◆ Վերարկուն թեև մի քանի տարի հագել Էր արդեն, բայց և այնպես Նոր էր մնացել։

Գոյական

  1. նորահայտ՝ նորաստեղծ՝ նորագյուտ բան (երևույթ, առարկա, հայտնագործություն, ուսմունք, մեթոդ և այլն)։

Մակբայ

(բացի նախորդ նշանակությունների մակբայական գործածություններից)

  1. նորից, դարձյալ, կրկին ◆ Մարտեցինք, նորից նրանք՝ մարտի մեջ նոր ձախողվեցին։ ԾՌ

Կապ

  1. հետո, ապա ◆ Անգլերենում դրվում է ենթական, ապա՝ օժանդակ բայը, Նոր միայն՝ դերբայը։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. նոփ-նոր, նոփզոր, նոփսնոր,
  2. տե՛ս անծանոթ
  3. տե՛ս նորահայտ
  4. տերբեր, ուրիշ, այլ
  5. թարմ
  6. տե՛ս այժմ
  7. տե՛ս վերջերս
  8. տե՛ս հենց
  9. տե՛ս մոտավոր
  10. տե՛ս նրաբույս
  11. տե՛ս նորալուսին
  12. հետո, ապա

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. նոր աշխարհ - Ամերիկա, անծանոթ տեղ միջավայր տեղեկավար
  2. նոր էջ բացել - որևէ բնագավառում նոր էտապ դարաշրջան սկսել սկզբնավորել
  3. նոր ընթացք - երկրի տնտեսական, վարչական ու քաղաքական ուղղության շրջադարձ, կտրուկ փոփոխություն
  4. նորինորո - նույն է նորինորո
  5. նոր խոսք - գիտության, արվեստի, տեխնիկայի և այլ որևէ բնագավառի նոր վերջին նվաճում հայտնագործություն՝ ուսմունք՝ ստեղծագործություն և այլ
  6. Նոր կտակարան - Աստվածաշնչի քրիստոնեական (հետ-հրեական) մասը, որ պարունակում է ավետարանը, գործք առաքելոցը և առաքելական թղթերը
  7. նոր հնդկական լեզուներ - ժամանակից հնդկական լեզուների ընդանուր անվանումը
  8. նոր նորից - նույնն է նորինորո
  9. Նոր տարի
    1. հունվարի մեկի օրը, որպես սկսվող տարվա առաջին տոնական օր
    2. առհասարակ սկսվող տարին
  10. նոր տնտեսական քաղաքականություն - պրոլետարիատի դիկտատուրայի անցման շրջանի տնտեսական քաղաքականության, որը թույլատրվում էր կապիտալիզմի գոյությունը և ազատ առևտուրը ղեկավար դիրքերը պետության ձեռքում կենտրոնացման պայմաններում
  11. նոր տոմար - 1582 թվականից գոյություն ունեցող թվականության համակարգը, որ Ռուսատանաում ընդունվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո (հին տոմարից տարբերվում է 13 օրով)

Աղբյուրներ

[խմբագրել]