ներել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [nɛˈɾɛl]
Դասական ուղղագրութեամբ՝ ներել
վանկեր՝ նե•րել
Ստուգաբանություն
[խմբագրել]«Դիմանալ» իմաստով լավ զուգահեռ ունի լատիներեն nero «դիմացկուն, ուժեղ» բառի մեջ, որ գալիս է հնդեվրոպական *ner- «կենսաուժ, առնական, ուժեղ» արմատից։ Այսպիսով, թերևս ներ-ը գալիս է հնդեվրոպական այդ արմատից (հմմտ. նաև հին սլավոներեն nraw «բարք»։
Բայ
- հանցանքի թողություն տալ, հանցանքը մոռանալ, վրայից վերցնել, հանել, հանցանքի պատասխանատվությունից, պատժից ազատել ◆ Թագավորը մեծահոգորեն ներեց իր թշնամիներին։ (Սաադի)
- սխալը, զանցանքը չդատապարտել, սխալի զանցանքի համար չպատժել ◆ Նա այնքան քինոտ էր, որ մինչև կյանքի վերջն էլ չներեց ընկերոջ հասցրած մի թոքր վիրավորումը և խռով մնաց
- ներողամտորփն վերաբերվել, ներողամիտ լինել ◆ Ներիր ինձ, ես չէի կամենում քեզ վիրավորել Սերո Խանզադյան
- (հնց․) պարտքը զիջել, չեղյալ համարել ◆ Նա իմ բոլոր պարտքերը ներեց Ստեփան Մալխասյանց
- հնարավորություն ընձեռնել, թույլատրել հնարավորություն տալ ◆ Այս ստեղծագործության վրա նա աշխատում է ընդհատումներով, երբ ներում է ժամանակը Վահագն Դավթյան
- (փխբ․) հանդուրժել, տանել ◆ Մեծությանը չեն ների փոքրածիններն անհանճար։ Հովհաննես Շիրազ
- հրամայական եղանակ՝ ների՛ր, ներեցե՛ք
- մեկին դիմելու քաղաքավարական ձև
- մեկի ասածը հերքելու կամ ժխտելու քաղաքավարական եղանակ ◆ Ներեցեք, ես այդ թույլ չեմ տա ոչ ոքի (Նար-Դոս)
Հոմանիշներ
[խմբագրել]- քավել, թողություն տալ, թողություն շնորհել, ներում շնորհել
- թողնել, արձակել, արտոնել, շնորհել, խնայել, բաշխել (բրբ․)
- հանդուրժել, տանել, թույլատրել
Արտահայտություններ
[խմբագրել]Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Քաղվածք/Ստեփան Մալխասյանց
- Քաղվածք/Վահագն Դավթյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Հովհաննես Շիրազ
- Քաղվածք/Նար-Դոս
- Հայերեն բարբառային բառեր
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից