նախանձ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [nɑˈχɑnd͡z]
Դասական ուղղագրութեամբ՝ նախանձ
վանկեր՝ նա•խանձ
Ստուգաբանություն
[խմբագրել]Ծագումն անհայտ է։ Թերևս կապ ունի խանդ բառի հետ։
Գոյական
- ուրիշի հաջողություններից՝ բարեկեցությունից՝ առավելություններից և այլնից մարդու մեջ ծագող չարության զգացում, անբարեհաճ-թշնամական զգացում այլ անձի հաջողությունների, մասսայականության, բարոյական գերազանցության կամ գերադասելի վիճակի նկատմամբ
- (ժղ․) խանդ
Ածական
- նախանձոտ, ուրիշներին նախանձող
Հոմանիշներ
[խմբագրել]- նախանձություն, նախանձաք, չարակնություն, չարություն, (հնց․)՝ հաչաղանք, հաջաղություն, խեռն, խեռնություն, (գվռ․)՝ աչքռություն, բախլություն, խեռնություն, մախանք, խանդավանք, խանդավորություն, խանդություն, նախանձահուզություն, նախանձախնդրություն, քբարիյ
- տե՛ս նախանձոտ
Արտահայտություններ
[խմբագրել]- նախանձը գալ - նախանձ ծագել, նախանձի զգացում ունենալ
- նախանձը բերել՝ շարժել - նախանձ առաջացնել, նախանձի զգացում հարուցել
- նախանձը սիրտը ծակել - նախանձը տանջել, նախանձի զգացումը մեկին հանգիստ չտալ
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։