[go: up one dir, main page]

Jump to content

մայր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«մայր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Մայր և որդի

Դասական ուղղագրութեամբ՝ մայր

վանկեր՝ մայր 

մայր1

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *māter- արմատից. հմմտ. հին հնդկերեն, ավեստերեն mātar, հունարեն μήτηρ (դորիական μάτηρ), լատիներեն māter, հին իռլանդերեն máthir, հին վերին գերմաներեն mouter:

Գոյական

[խմբագրել]
  1. իգական սեռի ծնող
  2. ծնող կինը իր զավակների համար
  3. զավակ ունեցող կամ ունեցած կին
  4. ձագ բերած կենդանի
  5. մեղվապարսի միակ էգ մեղուն, որ ձու է ածում
  6. մանկաան զանազան խաղերի մեջ խաղամայր
  7. տառամայր (տպգր․)
  8. որևէ բան առաջացնող, ծագեցնող պատճառ, հանգամանք ◆ Կրկնությունը գիտությունների մայրն է։ (առած) (փխբ․)
  9. երկիրը և բնությունը որպես կյանքի աղբյուր ◆ Օ՜, բնություն, օ՜, մայր, մշտահոլով, մշտագո և մշտատև։ Եղիշե Չարենց (փխբ․)
  10. որևէ բանի հայրենիք, որևէ բանի առաջացման, ծագման, զարգացման օրրան ◆ Հին Հունաստանը համարվում է արվեստների և գիտությունների մայրը։ Ստեփան Մալխասյանց (փխբ․)
  11. ուրիշների նկատմամբ հոգ տանող, խնամող, մայրություն անող կին
  12. կանանց վանքի գլխավոր, մայրապետ (եկեղ․)
  13. կոճակամայր
  14. քացախի երեսին կապած բարակ թաղանթ, որը նպաստում է հեղուկի քացախելուն (գվռ․)
  15. ուղեղաթաղանթ (կզմխս․)
  16. ընդհանրական, ընդհանուր ◆ Եվ մայր պլանը այսպես բազմանում և ունենում է թոռներ ու ծոռներ։ (Վ.Բաբայան) (փխբ․)
  17. հայրենի, հայրենական, մայրենի ◆ Մենք էլ շուտով կերթանք մայր երկիր։ (Երուխան)
  18. կենդանիների անունների վրա դրվելով կազմում է նրանց իգական՝ էգ, մայր աղվես, մայր աղավնի, մայր կկու

Ածական

[խմբագրել]

գլխավոր, հիմնական, այնպիսին, որին ստորադասվում կամ որից ճյուղավորվում նույն տիպի ավելի փոքր ստորադաս միավորները

Հոմանիշներ
[խմբագրել]
  1. մայրիկ, մամ, մամա, նան, նանե, նանի
  2. մարե, մերա, մերիկ, ադե, տուտու, հոր կող (բրբ․)
  3. մորու, մայրացու, մայրագիր, հոգեմայր (խորթ)
  4. կին, ծնող, մանկամայր
  5. ճժմայր, ճչմամ (բրբ․)
  6. մայրապետ
  7. էգ, մարի (թռչունների)
  8. ծծմայր
  9. (տպգր․) բուն, նախատիպ, կաղապար (տպագրական տառերի)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. Մայր աթոռ - Էջմիածնի վանքը որպես կաթողիկոսանիստ վանք
  2. Մայր աստվածածին -Աստվածածին (կրոն․)
  3. մայր ապար
    1. հիմնական հանքատեսակ(հնք․)
    2. գետնի վերին փխրուն շերտը, որից բույսերի և կենդանիների գործունեության հետևանքով առաջանում է հողը
  4. մայր գումար -հիմնական դրամագլուխ
  5. մայր եկեղեցի (կրոն․)
    1. որևէ քրիստոնեական դավանության աթոռանիստ եկեղեցի
    2. տվյալ քաղաքի եկեղեցիներից գլխավորը
  6. մայր երկաթուղի -երկաթուղու հիմնական գիծը, որից ճյուղավորվւմ են ուրիշ գծեր
  7. մայր լեզու - նախալեզու
  8. մայր խճուղի - մայրուղի
  9. մայր մատյան - հաշվապահական, հաշվառման գլխավոր, ընդհանուր մատյան
  10. մայր ցամաք - ծովերով և օվկիանոսներով ողողվող ընդարձակ ցամաքային տարածություն, վեց աշխարհամասերից յուրաքանչյուրը
  11. մայր մտնել
    1. լուսատուների՝ հորիզոնի արևմտյան կողմում ծածկվել կամ երկնակամարում անտեսանելի դառնալ
    2. մարել, խավարել, գործը անհաջողության հանդիպել
    3. մեռնել, վախճանվել
  12. մայրը լացացնել - մեկին խիստ նեղել, մեծ վիշտ, չարիք պատճառել
  13. մայր քաղաք - մայրաքաղաք
  14. մոր ծիծ կտրող - խորամանկ, ճարպիկ, սրիկա
  15. մոր կաթ ծծած, կերած - ազնիվ, բարեբարո մարդ
  16. մոր պահած - քնքշորեն խնամված, փայփայված
  17. մորե մեկ
    1. միևնույն մորից ծնված
    2. բոլորովին առողջացած
  18. մոր ու մանկան սենյակ -հասարակական, մասսայական վայրերում մայրերին ու երեխաներին հատկացված սենյակ հանգստի, ննջելու համար

մայր2

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *māter «մայր», այլև «մայր (պտղաբեր) ծառ, ծառանյութ» արմատից. հմմտ. լատիներեն māteria «պտղաբեր ծառի շառավիղ, փայտանյութ, նյութ»։

Գոյական

[խմբագրել]
  1. նույնն է՝ եղևնի

մայր3

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *mrio-կամ *morio- (*mer- «առկայծել», որ, թերևս, կապված կամ բաղարկված է *mer- «սևացնել, մթագույն, կեղտոտ բիծ» արմատի հետ) արմատից. հմմտ. ռուսերեն мара «մառախուղ, մշուշ», հին սլավոներեն mryj «մշուշոտ, մռայլ», merknoti «աղոտանալ, խավարել»։

Գոյական

[խմբագրել]
  1. մթություն, խավար

Աղբյուրներ

[խմբագրել]