[go: up one dir, main page]

Jump to content

ձու

Վիքիբառարան-ից

Հայերեն

«ձու» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Ձվեր

Դասական ուղղագրութեամբ՝ ձու

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *iōiom-՝ *o(u)i-om- «ձու» նախաձևից. հմմտ. պարսկերեն xāya, հունարեն ώιον` «ձու» (*i>ձ անցման համար հմմտ. ձավար, ձեզ

Գոյական

վանկեր՝ ձու , ձվի, ձվեր

  1. կենդանի օրգանիզմի իգական սեռական բջիջ, ձվաբջիջ։ (կենս․)
  2. թռչունների, կրիայի և մի քանի այլ ձվադրող կենդանիների սեռական բջիջը, մի քանի տարբեր թաղանթներով ու կեղևով պատած, որ օգտագործվում է, որպես սննդամթերք ◆ Կմագլցեր քերծերն ի վեր, կհավաքեր ձվերն ամեն… կրակ կաներ, կխորովեր արծվի ձվեր, կուտեր Մհեր ու կուժովնար (Ավետիք Իսահակյան)
  3. տղամարդու ամորձիներից յուրաքանչյուրը (կզմխս․)
  4. (խոհր․) գյուղատնտեսական թռչունների՝ հավ, հնդկահավ, սագ, բադ. նաև խայտահավ, աղավնի, լոր, փասիան, վերջերս մասնավոր ֆերմաներում խնամվող ջայլամի և վայրի այլ թռչունների տարբեր ձևերի և քաշի, պատրաստում են ձվածեղներ, ըմպելիքներ, սուրճ, եփում, խաշում, մշակում ձվափոշի, ծվամելանժ, օգտագործում հացաբուլկեղենում, թխվածքներում, կերակուրներում
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. սեռական բջիջ
  2. հավկիթ
  3. մաշկ, թախտիկ (վաղահաս ածած), քուռնիթ (թույլ կեղևով) (բրբ․)
  4. հավուկթած, խավծիվ, թուխք (թխսի), պղող (թխսից փչացած) (բրբ․)
  5. կրկտոց, կոկո (թռչունի)
  6. ամորձի
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Ձու: