[go: up one dir, main page]

Jump to content

հալել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հա•լել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ջերմության ազդեցությամբ պինդ՝ հոծ կամ սառած նյութը հեղուկ դարձնել ◆ Երկաթ հալել: ◆ Յուղ հալել: ◆ կարագ հալել։ ◆ Մետաղ հալել։ ◆ Անաղարտ մետաղն հալելուհամար անպետք խարամի լեռն են հալում Եղիշե Չարենց
  2. ջրի կամ այլ հեղուկի մեջ լուծել ◆ Շաքարը թեյի մեջ հալել:
  3. տրորելով՝ շփելով՝ քսելով փոշի դարձնել ◆ Չորթանը հալում են տաշտին քսելով։
  4. (փխբ․) սպառել, ոչնչացնել ◆ Ունեցած-չունեցածը հալեց, քամուն տվեց։
  5. տանջել, խոր վշտի մեջ մաշել՝ հյուծել ◆ Մամեի դարդը հալեց, մաշեց քեզ։ Սրմ.
  6. տե՛ս հալվել
  7. (խոհր․) յուղի, ճարպի և այլնի հալումը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հալեցնել
  2. տե՛ս լուծել
  3. տե՛ս սպառել
  4. տե՛ս հյուծել
  5. տե՛ս հալվել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հալել, ականջը կամ գլուխը լցնել - մանրամասնորեն բացատրել՝ հասկացնել
  2. հալել-մաշել - նույնն է՝ հալումաշ անել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։