կրունկ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kɾuŋk]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ կ(ը)•րունկ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gu-ro-(+-ուկն)՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից. հմմտ. հայերեն կուռն, կուր «տաշտ, նավակ», այլև՝ լիտվերեն gurnas «կրունկ, կոճ»։
Գոյական
- մարդու ոտնաթաթի ետևի մի փոքր դուրս ընկած մասը, գարշապար
- ոտնամանի՝ գուլպայի այն մասը, որ ծածկում է գարշապարը
- կրունկի տեղում կոշկի ներբանի դուրս ցցված մասը
- ձին խթանելու մետաղյա խթան, որը հագցնում են կոշկի վրա, կոշկախթան
- դռան՝ պատուհանի ներքև բարակ բութ ծայրը, որ նստում է կրնկատակի վրա և իբրև հենարան ու առանց ծառայում, ծխնի
- (փխբ․)՝ իշխանություն, բռնություն, լուծ
- (գվռ․)՝ բոքոն հացի չոր բոլորաձև կեղևը
Հոմանիշներ
[խմբագրել]- գարշապար, կրնկամաս,
- տե՛ս կոշկախթան
- տե՛ս ծխնի
- տե՛ս բռնություն
Արտահայտություններ
[խմբագրել]- կրնկին կանգնել
- ոտքի կանգնել
- դեմ առնել
- կրնկի վրա բացվել- լրիվ բացվել
- կրունկը դեսն անել- արագորեն հեռանալ, մեջքը ցույց տալ
- կրունկը ծակ- շատ նրբամիտ մարդ
- կրունկ(ներ)ը ցույց տալ- փախչել, փախուստի դիմել
- կրունկի տակ գտնվել մեկի- ենթարկվել, մեկի կամակատարը լինել
- կրունկ անել (այս՝ այն կողմ)-երեսով շրջվել հակառակ կողմը, փախչել
- կրունկների աղ անել- շտապել, հապճեպով գնալ
- աքիլեսյան կրունկ- տե՛ս աքիլեսյան գարշապար
- կրունկը լիզել- շողոքորթել
- կրունկ(ներ)ը կոխ տալ-հետապնդել, հետևել
- կրունկը դես անել- հեռանալ
- կրունկի տալ- ենթակա
- կրնկին կանգնել-համառել
- կրնկի վրա
- բաց
- իսկույն
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։