կոճ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kɔt͡ʃ]
Դասական ուղղագրութեամբ՝ կոճ
վանկեր՝ կոճ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gouodi-, *gouədi- (*geu- «ծռել, թեքել, կամար կազմել»՝ *-d աճականով) արմատից. հմմտ. հին ֆրիզերեն kāte (kaut) «կոճ», ներքին, վերին գերմաներեն kote, köte «կոճ»։
Գոյական
- հորիզոնաբար կտրված ծառաբնի՝ արմատի վրա մնացած մասը, կոճղ
- ճյուղերը կտրած ծառի բուն, գերան
- տարբեր մեծության գերան՝ զանազան գործածությունների համար
- երկար գերան, որ հորիզոնական ձևով գցում են պատից պատ և մարդակներով ծածկեով՝ վրան հող լցնում, կոնդ
- (երկթղ․)) կարճ գերաններ, որոնց վրա ամրացնում են երկաթուղու ռելսերը
- պատից դուրս ցցված գերանի շարունակությունը, որի վրա կառուցվում Է պատշգամբը
- թել կամ լար փաթաթելու գլան կամ գլանիկ, ինչպես և ամբողջ փաթաթվածքը
- (կզմխս․) ոտքի թաթից վերև երկու կողմից դուրս ցցված ոսկորները, կոճիկ, ճան
- (կզմխս․) ձեռքերի և ոտքերի մատների ոսկորները, որոնք իրար հհտ միացած են խաղերով
- (ժղ․) ցուլի կամ գոմեշի վզից կախ գցվող հաստ գերան՝ նրանց փախուստը կամ կռիվը
արգելելու համար
- (գվռ․) տանիքի տակի հորիզոնական շարված գերանները
- (գվռ․) վեգ
- (գվռ․) կաղամբի կոթ
- (բսբ․) բույսերի վրայի գնդաձև ուռուցքները։
- (հրտ․) տպարանական ամենահասարակ հաստոց` ձեռքի ճնշատպումով գրանկաների, երեսների օտիսկ ստանալու համար
Հոմանիշներ
[խմբագրել]- կոճղ, խունչ, կոճկաբար
- բուն, գերան
- կոնդ
- գլանիկ
- (կզմխս․) ճան, կոճիկ
- (կզմխս․) մատնոսկր
- սաթ
- գերան
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Գ. Պարիս, Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Հայպետհրատ», 1953 — 136 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր կազմախոսական իմաստով
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր բուսաբանական իմաստով
- Հայերեն բառեր հրատարակչական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Պոլիգրաֆիական և հրատարակչական տերմինների ռուս-հայերեն համառոտ բառարան» գրքից