[go: up one dir, main page]

Jump to content

կծիկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ կծիկ

վանկեր՝ կ(ը)•ծիկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gig՛- (-իկ ածանցով) «պտտել, ծռել» արմատից. հմմտ. հին հնդկերեն jīhma-ga «ոլորագնաց», հայերեն կէզն (*geig՛h-) և այլն՝ իմաստի նրբերանգով։ Ավելի քիչ հավանական է *gu-g՛-՝ *geu- «ծռել» արմատից. հմմտ. լիտվերեն gùžas «կոնգոմ, ելունդ»։

Գոյական

  1. հավասար փաթաթած և գունդ կազմած թել
  2. գնդի նման հավաքված՝ փաթաթած բան
  3. (գվռ․) կանանց ականջի վերևի մազի փունջ, քունքի մազ
  4. (փխբ․) խճճված բան
  5. կծկաձև մասեր մարմնի զանազան գործարաններում կամ հյուսվածքների կուտակումներում ◆ անոթենու կծիկ, պոչուկի կծիկ
  6. (գվռ․) կուչ եկած՝ սմքած պառավ
  7. (գվռ․) ծնոտ
  8. (ծծկբ․) աղջիկ
  9. ճոպանի՝ ճողորդալարի և այլն փաթեթ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կաժ, փաթաթ, գունդ, կծիծ, կլոք, խծիկ
  2. խծուկ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կծիկ անել - կծկել, կծիկ կազմել
  2. կծիկ գալ՝ դառնալ՝ լինել
    1. ինքն իրեն վրա փաթաթվելով կծիկ կազմել, փաթաթվելով գունդ կազմել
    2. կծկել, կուչ գալ
    3. խմբվել, խռնվել
  3. կծիկ ընել (արևմտհ․) -
    1. կծիկ սարքել
    2. հավաքել, կուտակել
  4. կծիկ կտրել -
    1. փաթաթվելով կծիկ կազմել
    2. կուչ գալ
    3. թնջուկ կազմել
  5. կծիկը դնել - փախչել, կծկել
  6. կծիկը հավաքել - փախչել, կծկել
  7. կծիկը բանալ՝ բաց անել՝ բացել -
    1. գաղտնիքը բացել
    2. երկարորեն խոսել սկսել, շատախոսել
  8. կծիկը ետ տալ -
    1. անհաջողության մեջ ընկնել
    2. փախչել, ծլկել
  9. կծիկը ծալել - փախչել, կծկել
  10. կծիկի ծայրը բացել - սկսել խոսել՝ պատմել մի բան

Աղբյուրներ

[խմբագրել]