խոր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [χɔɾ]
Դասական ուղղագրութեամբ՝ խոր
վանկեր՝ խոր
Ստուգաբանություն
[խմբագրել]< хор < հուն. choros խմբակային պար
Գոյական
- (երժշտ․) երգչախումբ՝ երգիչների՝ երգչական խումբ
Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *khoro-` *(s)kerd- «կտրել» արմատից, որտեղից՝ հայերեն քերել, քորել. մերձավոր իմաստների համար հմմտ. հին իսլանդերեն skar «քարթ, կտրվածք, անցք, ծակ», skor «քարթ, ճեղք», հին սլավոներեն *červo «որովայն, փոր, արգանդ»։
- 1․ Խոր։ 2․ Հոր։ ◆ Քառասուն գազ խոր փորեցին։ Սասնա ծռեր
- Նոր Ջուղա՝ Մեծ՝ չթրծած կարաս՝ մեեջը ալյուր պահելու համար։ ◆ Մեր խորերի ալյուրը խնախամվել ա (ՎՏՍ) ։
- Կաքավաբերդ՝ Քիչ։ ◆ Մին խոր ալ ալուր յէռիմ։ (Հակոբ Մանանդյան)
Ածական
- մեծ խորություն ունեցող ◆ Խոր լիճ՝ գետ։
- մակերեսից դեպի խորքը՝ դեպի ցած ձգվող՝ զգալի փոս կազմող, խորունկ ◆ Խոր կնճիռ։ Խոր աման։ Խոր ակոս։ Խոր ցել։
- հորիզոնական գծով դեպի հեռուները ձգվող, հորիզոնականորեն մեծ տարածություն գրավող՝ տեսանելի սահման չունեցող ◆ Խոր անտառ՝ թավուտ։
- խորքում՝ մեծ խորության վրա գտնվող՝ տարածված ◆ Խլեց կաղնին խոր արմատից (Ավետիք Իսահակյան)
- հաստ շերտ կազմող, մինչև գետինը՝ հատակը մեծ հաստություն՝ բարձրություն ունեցող ◆ Ձյան խոր շերտ։ Դեզի խոր հիմքից մինչև գագաթը 8 մետր է։
- (փխբ․) ազդեցությամբ՝ նշանակությամբ՝ պատճառած հուզմունքով՝ ապրումներով նշանակալից, ուժգին, ծանր, մեծ, սաստիկ ◆ Խոր վիշտ՝ տագնապ՝ կորուստ։
- (փխբ․) թանձր, խտացած, անթափանցելի ◆ Խոր խավար՝ տգիտություն՝ անհայտություն։
- (փխբ․) ըստ ժամանակի բավականաչափ անցած՝ անցկացրած՝ տևած, զգալիորեն առաջացած ◆ Խոր ծերություն։ Խոր աշուն՝ ձմեռ՝ գիշեր։
- (փխբ․) ծանրակշիռ բովանդակություն՝ իմաստ ունեցող ◆ Խոր միտք՝ դատողություն։
- (փխբ․) խորամիտ, խորաթափանց, զգացմունքներով ու խոհերով հարուստ ◆ Խոր մարդ։ Այնքան անեղծ ու խորն ես դու։ Եղիշե Չարենց
- (փխբ․) սերտ, ամուր ◆ Խոր կապ՝ բարեկամություն։
- (փխբ․) լրջորեն մտածված՝ կշռադատված ◆ Խոր հաշիվներ։
- հեռվից կամ մի բանի խորքից եկող՝ լսվող՝ տարածվող ◆ Լսվում էր անտառից եկող խոր թնդյունը։
- (փխբ․) կրծքի խորքից եկող կամ մինչև կրծքի խորքը տարածվող ◆ Խոր շնչառություն։
- (փխբ․) հոգուց՝ էությունից բխող, մեծ զգացմունքներ՝ հույզեր արտահայտող՝ պարունակող ◆ Խոր հառաչ՝ հոգոց։
- (փխբ․) էական, կարևոր նշանակություն ունեցող ◆ Խոր շարժառիթ։ Խոր հակասություն։
- (փխբ․) ոչնչով չխանգարվող՝ չխախտվող, անվրդով ◆ Խոր քուն։ Խոր՝ լռություն՝ անդորր։
- (փխբ․) արտահայտիչ, խելացիություն արտահայտող ◆ Խոր հայացք՝ աչքեր։
- (փխբ․) հաստատուն, ամուր, անխախտ ◆ Խմբակայնության ախտը այնքան դեռ խորն Է նստած Եղիշե Չարենց
- (փխբ․) վաղնջական, վաղուցվա, ըստ ժամանակի հեռավոր ◆ Խոր հնության՝ հնադար՝ միջնադար։
Գոյական
- խորք ◆ Կդադրիմ ծխելե իմ հին բազկաթոռիս խորը: Մատթեոս Զարիֆյան
- խորություն, խոր տեղ ◆ Մեր առջևը՝ խորեր, ձորեր, թումբ ու քար։ (Ալեքսանդր Պուշկին)
Հոմանիշներ
[խմբագրել]- խորունկ, խորին, խորախոր, խորահատակ, (փխբ․), անտակ, անհատակ, (հնց․), խորագնա, խորագնաց, խորընկա
- տե՛ս ծանր, մեծ, սաստիկ
Արտահայտություններ
[խմբագրել]- Խոր հոքի , Հմշ․ Խնայող, տնտեսող։ ◆ Շադ խոր հոքի մամ ա (Ձ)։
- խոր արմատ գցել՝ ձգել - ամուր խոր կերպով արմատավորվել
- խոր գլուխ տալ - խոնարհաբար գլուխ տալ, գլուխը խոնարհելով ողջունել հրաժեշտ տալ և այլն
- խոր գցել
- փոս գցել, փոսացել,
- փոսը՝ խոռոչը խորացնել
- խոր ընկնել
- փոս ընկնել, փոս գոյանալ
- խոռոչի փոսի մեջ խոր կերպով թաղվել (աչքերի մասին)
- խոր խորանալ - փոս՝ գերեզման մտնել, գետինը մտնել, մեռնել
- խոր ձայն - կրծքային ձայն
- խոր նստել - արմատավորվել, բուն դնել, ամրանալ
- խոր տպագրություն (տպգր․) - տպագրության տեսակներից մեկը, որի ժամանակ ֆորմայի տպագրող տարրերը խորացած են
- խոր քուն(ը) մտնել - մեռնել
- խոր քնով քնել - մեռնել
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
- Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
- Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր երաժշտական իմաստով
- Բառեր «Օտար բառերի բառարան» գրքից
- Քաղվածք/Սասնա ծռեր
- Նոր Ջուղայի բարբառային բառեր
- Կաքավաբերդի բարբառային բառեր
- Քաղվածք/Հակոբ Մանանդյան
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Մատթեոս Զարիֆյան
- Քաղվածք/Ալեքսանդր Պուշկին
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Գրականագիտական բառարան» գրքից
- Բառեր «Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան» գրքից
- «Գրականագիտական տերմինների համառոտ բառարան» գրքից