խմբավորում
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [χmbɑvɔˈɾum]
Դասական ուղղագրութեամբ՝ խմբաւորում
վանկեր՝ խմ•բա•վո•րում
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- խմբավորելը, խմբավորվելը ◆ Նրանք (բանկերը) չեն պատկանում մեզ հայընի ոչ մի ցեղային խմբավորման։ (Ավետիք Իսահակյան)
- խումբ, միավորում ◆ Շքախումբը սկսեց պարզ որոշել հորդայում մի քանի խմբավորումները։ Դերենիկ Դեմիրճյան
- դաշինքով ստեղծված միություն ◆ (Նրանք) կապված էին հակահիտլերյան խմբավորման հայտնի երկրների հետ։ (Գարեգին Սևունց)
- փոքրիկ արդյունաբերական ձեռնարկությունների՝ արտելների ևն միավորում, փունջ
Հոմանիշներ
[խմբագրել]- խմբավորություն, խմբակցություն, խումբ, միավորում
- միություն, բլոկ
- խմբում, հավաքում, համախմբում, դասավորում, դասդասում
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հ․ Լ․ Զաքարյան, Կետադրական բառարան․ Ուսումնական տեղեկատու, Երևան, «Զանգակ», 2013 — 240 էջ։