[go: up one dir, main page]

Jump to content

լուցկի

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ լուց•կի 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. փայտի նուրբ ձողիկ բռնկվող նյութով պատած գլխիկով, կրակ ստանալու համար ◆ Թե բախտդ բանեց, մի տուփ լուցկի կամ մի տուփ քորոց կը հանես։ Եղիշե Չարենց , ◆ Մթնում լուցկին փայլատակեց ու հանգավ։ (Ակսել Բակունց)
  2. այդ ձողիկները, տուփով հանդերձ ◆ Նա սեղանից առավ լուցկին…և դուրս ելավ։ Անահիտ Սեկոյան
  3. դյուրավառ փայտ կամ դյուրավառ նյութի մեթ թաթախված ձողիկ, որ վառում էին լույս ստանալու համար, մարխ (հնց․) ◆ երի մեծ որդին…վառել տվեց փայտյա լուցկիներ ճրագի տեղ։, ◆ Տանուտ Քաղաքապետը…նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը։ (Ղազարոս Աղայան)
  4. (խոհր․) տարբեր չափերի, ձևերի ու նպատակների կրակի բոց ստանալու դյուրավառ հատիկներ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. լուցափայտ
  2. տե´ս լուցկետուփ
  3. տե´ս մարխ, կպչան

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։