լեզու
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [lɛˈzu]
Դասական ուղղագրութեամբ՝ լեզու
վանկեր՝ լե•զու
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *dng՛huā- «լեզու» և *leig՛h- «լիզել» նախաձևերի խառնուրդով. առաջինի համար հմմտ. հին հնդկերեն ĵihvā, ավեստերեն hizvā, հին լատիներեն dingua, լատիներեն lingua, հին իռլանդերեն teng, գոթերեն tuggo:
Գոյական
- (կզմխս․) ողնաշարավոր կենդանիների ու մարդու բերանի խոռոչում գտնվող գործարան, որ օգնում է սնունդը ծամելուն, կուլ տալուն և այլն ◆ Եվ եթե հանկարծ կարճատև մի քիչ ինձ դավաճաներ… լեզուս արմատից պետք է պոկեի։ Հովհաննես Թումանյան , ◆ Եվ քո լեզվի վրա՝ ճաշակելիքի դու կբերես, ով գիտի, ինչպիսի քաղցրություններ։ Եղիշե Չարենց
- նույնը, որպես մարդու խոսելու կարևորագույն գործարաններից մեկը ◆ Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ, ծածկում ես մարդու դժոխքը հոգու։ (Ավետիք Իսահակյան) , ◆ Մայրենի լեզու, մայրենի բարբառ, ախորժ ընտանի իմ հոգու համար։ (Ստեփանոս Նազարյանց)
- (խհրր․) մի քանի կենդանիների այդ գործարանը որպես ուտելիք ◆ Սիրեցի քո խիստ ցուրտ հյուսիսային մտազուսպ լեզուն։ (Վահան Տերյան)
- խոսելու կարողություն, ունակություն, ◆ Դու լեզու չունես, որ ուրիշին ես ուղարկել ինձ մոտ ◆ Գրվածքներդ տպագրել տալուց առաջ ուղարկիր լեզուն ուղղեմ։ Վրթանես Փափազյան
- հնչյունների, բառերի ու քերականական համակարգի ամբողջությունը որպես մարդկանց հասարակական հաղորդակցման միջոց ◆ Սրտիս երազն էր թովիչ լեզուդ։ (Վահան Տերյան)
- ընդհանուր լեզվի այս կամ այն կարգի յուրահատկություններով բնութագրվող տարբերակ, տարատեսակ, ոճ, ◆ գրական լեզու, մասնագիտական լեզու, գողերի լեզու խոսակցական լեզու, ◆ Լեզվից զրկվել։
- (անհնձն․) բարբառ ◆ զոկերի լեզու, աշտարակի լեզու ◆ Մի գավառացի մյուս գավառացու լեզուն չէր հասկանում։ (Րաֆֆի)
- մի հեղինակի կամ որոշ կարգի ստեղծագործությունների բառապաշարի, քերականական, հնչյունաբանական ու ոճաբանական առանձնահատկությունների ամբողջությունը, ◆ բակունցի ստեղծագործությունների լեզուն ◆ սովետահայ քնարերգության լեզուն։, ◆ Քո լեզուն եթե չլիներ, գլուխդ ագռավները կտանեին։ (Րաֆֆի)
- միտքը բառերով արտահայտելու եղանակ, բնույթ, ◆ սուր լեզու բանեցնել ◆ ճարտար լեզու։, ◆ Լեզուն շատ անգամ անոնց դեմքին վրա է։ Հակոբ Պարոնյան
- առանց բառերի միտք արտահայտելու, հաղորդելու որևէ միջոց, համակարգ, հաղորդման ոչ հնչյունաին միջոց, ◆ լապտերների լեզու։, ◆ բանաձևերի լեզու ◆ երաժշտության լեզու։, ◆ Գիտական լեզու։ , ◆ Խոսակցական լեզու։
- ժողովուրդ Բոլոր լեզուները կօրհնեն նրա հիշատակը Ստեփան Մալխասյանց (հնց․) ◆ Դուր է գալիս, դա զինվորական լեզու չէ։ (Հրաչյա Քոչար)
- գերի, որից կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկությունները (ռազմ․) ◆ Այդ խոսում էր ամրոցը յուր ահարկու երկաթյա լեզվով։ (Րաֆֆի)
- մարդ, որպես որևէ լուրի, խոսակցության և այլն հեղինակ, ◆ անդուռ լեզուները հաչում են վրաս (փխբ․) ◆ Լավ է անում, որ ինքն է իրեն հանձնարարում, թե ոչ ուրիշ լեզու չէ գտնվի, որ նրան հանձնարարեր։ Շեքսպիր , ◆ Չար լեզուները ուզածներուն պես մեկնություն կուտան։ Հակոբ Պարոնյան
- տե՛ս լեզվակ ◆ Նազիկ հավքերն անուշ կերգեն, ո՞վ կիմանա էդ լեզուն։ (Ավետիք Իսահակյան)
- լեզվի նմանություն ունեցող, երկարավուն ձգված բան, ◆ բոցեղեն լեզու, ◆ ցամաքի լեզու (երկարավուն թերակղզի) ◆ Լարերս ունեն հազար լեզու։ Ռուբեն Զարդարյան
- զանգի մեջ կախված մետաղյա ձող, որով հարվածելով պատերին, հնչեցնում են զանգը Մ◆ երոնք չգիտեն, որ մեզ մոտ լեզու կա։ (Բաղիշ Հովսեփյան) , ◆ Երկու անգամ կարողացել էր լեզու բռնել։ Սերո Խանզադյան
- բնություն, էություն, որևէ բանի բնորոշ առանձնահատկությունների ամբողջությունը, ◆ Նա լավ էր հասկանում քարերի լեզուն։ (փխբ․), ◆ Զանգակներ, բարի, բարի զանգակներ, ինչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն։ Ռուբեն Զարդարյան
- խոսելու եղանակ, կերպ, բնույթ, ◆ Ֆրանսիական թերթերը թշնամական, լեզու կգործածեին նախարարապետին դեմ (Ա. Պերնտ) (փխբ․), ◆ Եվ երբ կրակի լեզուները հասնում էին ցախին, օջախը նորից բոցավառվում էր։ (Ակսել Բակունց)
- որևէ առարկայի, երևույթի էությունը կամ ինքը առարկան, երևույթը ◆ Պետք է հասկանալ թրծող վառարանի բոցերի լեզուն, երբ քեզ այդ աշխատանքին են դրել։ (Մամուլ)
- գործողություն, շարում արտահայտություն, որով մի բանի ներքին նշանակությունը հասկացվում է ◆ Սպանությունը թեթև անլեզու, հրաշախոս լեզվով արտահայտվում է։ Շեքսպիր
- մտքեր, գաղափարներ, զգացմունքներ արտահայտելու միջոց ◆ Նկարիչը գույների լեզվով է խոսում։ (փխբ․)
- մարդկային հաղորդակցման կարևորագույն միջոցը, մտածողության նյութական ձևը, որը ընդհանուր է տվյալ լեզվակիր հասարակության բոլոր անդամների և միասնական այդ լեզվով խոսող ողջ հասարակության համար
- տե՛ս ժարգոն
- տե՛ս ոճ
- արտասանական ապարատի օրգաններից մեկը (տե՛ս)
Հոմանիշներ
[խմբագրել]- խոսարան, բերան, պատասխանարան (խոսակցական օրգան) (հնց․) (հզվդ․)
- խոսք
- բառամթերք, բառապաշար, բառագանձ
- ոճ (մի հեղինակի)
- բարբառ, խոսվածք
- ուռ (զանգակի)
- մեր (կշեռքի)
- սողնակ (փականքի)
- գերի (պատերազմական դաշտից տեղեկություններ ստանալու համար) (ռազմ․)
- տե՛ս ազգ
Արտահայտություններ
[խմբագրել]- լեզու ածել - աղաչել, պաղատել ◆ Խեղճը էսպես լեզու ածավ, շատ հույս տվավ, շատ խոստացավ։ Հովհաննես Թումանյան
- լեզու առնել – խոսելու կարողություն ձեռք բերել ◆ Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած լեզու էր առել ու խաղ էր կանչում։ Հովհաննես Թումանյան , ◆ Հարկազոր է միայն երկար նայել, որ գրերը լեզու առնեն ու խոսեն ։ (Ակսել Բակունց) , ◆ Թե ինչպես վերք ստացավ լեզու չառած երեխան։ԼեոԱղքատ ու գյադա լեզու են առել ։ Հովհաննես Թումանյան , ◆ Հը, լեզու առա՞ր, մինչև հիմա լեզուդ փորդ էր մտել։ , ◆ Բայց գործերն այնպես տարավ, որ աշխարհը լեզու առավ։ Հովհաննես Թումանյան
- տե′ս լեզվավորվել
- լեզու ելնել
- լեզու գտնել մեկի հետ - համաձայնության գալ
- լեզու դնել մեկի բերանը - մեկին ներշնչել, խրախուսել այսպես կամ այնպես խոսելու
- լեզու ելնել (ելլել) - խոսել սկսել, խոսել սովորել (երեխաների մասին)
- լեզու թաթախել, լեզու թացնել - առանց կամենալու կամ զուր տեղը, մեկի հետ խոսել
- լեզու թակել - շաղակրատել
- լեզու թափել
- ճարտար խոսել, ճարտար լեզվով աշխատել մեկին համոզել
- համառորեն խնդրել, աղերսել
- լեզու խառնել - քսությամբ երկու կողմերի մեջ կռիվ ձգել
- լեզու կտրել - լեզուն դառնալ, ճարտարաբանել, երկար ու գեղեցիկ խոսել
- լեզու հանել
- խոսել տալ, խոսել սովորեցնել
- լեզուն բերանիցը դուրս հանել, աղաչելու նպատակով
- աղաչել, աղերսել (փխբ․)
- լեզուն դուրս կախել բերանից, մեկին ծաղրելու համար
- լեզու ունենալ - կարող լինել պատասխանելու
- լեզուն ատամների տակ պահել
- լոռ մնալ, ասելիքը չասել
- գաղտնապահ լինել, գաղտնիքը պահելը
- լեզուն արձակել, բաց անել - սկսել խոսել (լռությունից հետո)
- լեզուն բերանում թաղիք դառնալ - պապանձվել, չկարողանալ պատասխանել
- լեզուն բերանին կլորել - լեզուն կապվել, չկարողանալ խոսել
- լեզուն բերանումը շաղվել - խառնաշփոթ, անորոշ խոսել, լեզուն չդառնալ մաքուր արտասանելու համար
- լեզուն բերանի մեջ դառնալ - խոսելու, պատասխանելու ընդունակ լինել
- լեզուն բլբուլ դառնալ - լեզուն բացվել, լեզվանի, ճարտարախոս դառնալ
- լեզուն բունը դնել, լեզուն պարկը դնել - լռել, ձայնը քաշել, կտրել
- լեզուն բռնել
- ինքն իրեն զսպել, չխոսել
- համարձակություն ստանալ ասելու, խնդրելու
- լեզուն բռնվել - նույնն է, լեզուն կապվել
- լեզուն դառնալ
- արտասանել կարողանալ (դժվարահնչյուն բառ)
- նույնն է, լեզուն բերանի մեջ դառնալ
- լեզուն երկար - ըմբոստ, համարձակ խոսող
- լեզուն երկարացնել - ըմբոստանալ, խոսելու չափ ու սահմանից դուրս գալ
- լեզուն իրեն անել, լեզուն իրեն քաշել
- լռել, ձայնը կտրել
- զուսպ խոսել, արտահայտությունների մեջ չափավոր լինել
- լեզուն խածնել - լեզուն կծել
- լեզուն խառնվել - լեզուն շաղվել, չկարողանալ բառերն ուղիղ արտասանել
- լեզուն ծակը կոխել - լեզուն փորը քաշել, լռել, ձայնը կտրել
- լեզուն ծամել, ծամծամել, ծամծմորել - պարզորոշ չասել, չհամարձակվել պարզ ասել, պատեպատ ընկնել
- լեզուն ծայրատել
- լեզվի ծայրը կտրել
- սսկվել
- լեզուն ծռել - խոսքը փոխել
- լեզուն կապել - պապանձեցնել (կտրուկ պատասխան տալով)
- լեզուն կապ ընկնել, լեզուն կապվել - խոսել չկարողանալ, պապանձվել, լեզուն բռնվել
- լեզուն կարճ - խոսելու իրավունքից զրկված, անհամարձակ խոսող
- լեզուն կարճ բռնել - լռել, գաղտնիքը պահել, չտարածել
- լեզուն կծել
- խոսելու միջոցին հանկարծ լռել
- մի մութ բան հասկանալ, կռահել, գլխի ընկնել
- մի մոռացված բան հիշել
- լեզուն կպչել - լեզուն բռնվել, պապանձվել
- լեզուն կտրվել - խոսել չկարողանալ, պապանձվել
- լեզուն շանը տալ - քար լռություն պահպանել
- լեզուն իրեն պահել - խոսելիս զգույշ լինել, չխոսել
- լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին - ձեռքից բան չի գալիս, միայն լեզուն է փրկում
- լեզուն պատ գալ
- թլվատ խոսել
- նույնն է, լեզուն պտտել
- լեզուն պռնկովը անցնել (կամ տալ) - խոսել, հանդգնել
- լեզուն պտտել, պտտվել
- նույնն է, լեզուն դառնալ
- մի բան ասել կարողանալ, հանդգնել, համարձակվել
- լեզուն վրան երկըննալ - առիթ ունենալ խոսելու, լեզուն երկար լինել (արևմտհ․)
- լեզուն ցամաքել, չորանալ - թուքը ցամաքել, սաստիկ վախենալ
- լեզուն փորը գցել, քաշել, ընկնել - երկյուղից լռել, ձայնը կտրել
- լեզուն քոր գալ - ցանկություն զգալ խոսելու մի բան ասելու
- լեզվի ծայրին լինել - մի մոռացված բառ կամ անուն հիշել աշխատելիս հանկարծ հիշողության մեջ գալ ու դարձյալ անհետանալ (միայան առաջին դեմքով) ◆ Անունը լեզվիս ծերին է, և հիմի կասեմ, որտեղ որ է։ Հովհաննես Թումանյան
- լեզվի կառուցվածքաին մակարդակներ - լեզվի միմյանց ստորադասվող միավորների համակարգերը, որպես միմյանց հաջորդող կառուցվածքներ (լեզվբ․)
- լեզվի կապերը բացվել, արձակվել - խոսելու ազատություն, կարողություն ստանալ
- լեզվի կապերը քանդել - սանձարձակ, համարձակ խոսել
- լեզվի տակ լինել - մի գաղտնի բան ունենալ բայց չասել
- լեզվի տակ ընկնել - բամբասանքի, ասեկոսեի առարկա դառնալ
- լեզվի տակ ոսկոր (կամ փուշ) չկա - որևէ արգելք չկա լեզվով ուզածն ասելու, թե ճշմարիտ, թե սուտ
- լեզվի տակ մնալ, չմնալ - պատասխան չկարողանալ տալ, կարողանալ տալ
- լեզվի տակի քարերը հանել - տե′ս լեզվի կապերը քանդել
- լեզվի տակից դուրս գալ - բամբասանքից ազատվել, ազատ մնալ
- լեզվին գալ - բերանը փակել, խոսել թույլ չտալ, խոսքը կտրել
- լեզվին անել - տե′ս լեզվին տալ
- լեզվին դեմ ընկնել - լեզուն չդառնալ, դժվարանալ արտասանել
- լեզվին զոռ տալ - աշխատել ճարտարախոսությամբ համոզել ◆ Զոռ տվի լեզվիս։ (Րաֆֆի) , ◆ Հերիք է լեզվներիդ զոռ տաք։
- ◆ Հերիք է լեզվին տաք։ Դերենիկ Դեմիրճյան
- լեզվին լեզու օգտեցնել - բերված փաստերը հերքելու փաստեր բերել, կարողանալ հակաճառել, կարողանալ վիճել
- լեզվին տալ - շատածխոսել, շաղակրատել, դուրս տալ, անտեղի խոսել ◆ Լեզվին է տալիս թե չէ, հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղժվժոց է լսվում։ Հովհաննես Թումանյան
- լեզվին փակ դնել - չխոսել ◆ Նա իր լեզվին փականք էր դրել։ , ◆ Խոհեմությունը փականք դրեց նրա լեզվին։ (Րաֆֆի)
- լեզվովը ճնճղուկ բռնել - շատ ստախոս, սնապարծ լինել
- լեզուների ծագունաբանական դասակարգում - աշխարհի լեզուների դասակարգումը, խմբավորումը նրանց միջև եղած ցեղական կապերի հիման վրա (լեզվբ․)
- լեզուների ձևաբանական դասակարգում - աշխարի լեզուների դասակարգումը, խմբավորումը ըստ նրանց ձևաբանական կառուցվածքի ընդանրության (լեզվբ․)
- լեզուների տիպաբանական դասակարգումը - աշխարհի լեզուների դասակարգումը, խմբավորումը նրանց միջև եղած համույթների հիման վրա (լեզվբ․)
- լեզվի տակ մի բան ունենալ լեզվի տակ մի բան լինել, ունենալ - ասելիք ունենալ
- լեզվին դիմանալ - կարողանալ պատասխան տալ (գործածվում է հատկապես ժխտական և հարցական նախադասությունների մեջ ◆ Ես նրա լեզվին չեմ դիմանա։ , ◆ Ես նրա լեզվին կդիմանա՞մ որ։
- լեզվից թույն կաթել, լեզվի ծայրին թույն լինել - խայթել խոսքեր ասել կամ գրել ◆ Թույն է կաթում լեզվիցդ, ես քեզ այդպես չգիտեի։
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
- Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
- Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Լեզու (այլ կիրառումներ): |
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր կազմախոսական իմաստով
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Ստեփանոս Նազարյանց
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Քաղվածք/Վահան Տերյան
- Քաղվածք/Վրթանես Փափազյան
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Հակոբ Պարոնյան
- Քաղվածք/Ստեփան Մալխասյանց
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Քաղվածք/Հրաչյա Քոչար
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ռուբեն Զարդարյան
- Քաղվածք/Բաղիշ Հովսեփյան
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Մամուլ
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Լեզվաբանական բառարան» գրքից
- Բառեր «Փիլիսոփայական բառարան (1975)» գրքից
- «Նորածանոթ բառերի բացատրական բառարան» գրքից