լաբորատորիա
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [lɑbɔɾɑtɔɾˈjɑ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ լա•բո•րա•տո•րիա
Ստուգաբանություն
[խմբագրել]- < лаборатория < լատ․ laboratorim < laborare աշխատել
- ուշ լատ. laboratorium <լատ. laboro-աշխատում եմ
Գոյական
- գիտահետազոտական փորձառական աշխատանքներով զբաղվող հիմնարկ կամ հիմնարկության բաժին ◆ Ֆիզիկայի լաբորատորիա։, ◆ Քիմիայի լաբորատորիա։
- հիմնարկության, ձեռնարկության և այլն բաժին, որ զբաղվում է արտադրանքի, նյութերի և այլն անալիզով ու փորձարկումով ◆ Հիանալի կոնստրուկտորական բյուրո կարելի է ստեղծել լաբորատորիաներով, արհեստանոցներով։ (Բոգդան Վերդյան)
- շենք կամ շենքի բաժանմունք, որտեղ կատարվում են փորձառական ու փորձարկման աշխատանքները, ինչպես և դրանց համար անհրաժեշտ կահավորանքն ու սարքավորումը # (փխբ․) լաբորատորիական սարքավորումների ամբողջությունը ◆ Լաբորատորիան փոխադրվեց ընդարձակ ու լուսավոր սենյակներ։
- որևէ գործունեության ներքին կառուցվածքը, պայմանները և այլն ◆ Մարսողության գործարանները մի բարդ լաբորատորիա են հանդիսանում։
- տե՛ս աշխատանոց
- ստեղծագործական գործունեության բնագավառ (գրողի, նկարչի, քանդակագործի և այլնի մասին) ◆ Բակունցը այս կողմերից անչափ նյութ է տարել իր լաբորատորիան։ (Մամուլ)
- (ճրտրպ․) (շին․) փորձարան
Հոմանիշներ
[խմբագրել]- աշխատանոց
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Բոգդան Վերդյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Մամուլ
- Հայերեն բառեր ճարտարապետական իմաստով
- Հայերեն բառեր շինարարական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից