թումբ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰumb]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ թումբ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *tumbho-` *tēu, *tu- «ուռչել» արմատից. հմմտ. հունարեն τύμβος` «գերեզմանաթումբ, հողաթումբ, դամբան», հին շվեդերեն pumi, հին վերին գերմաներեն duma «բութ մատ», միջին իռլանդերեն tom «բլուր, թումբ, թուփ»։
Գոյական
- բնական կամ արհեստական հողաբլուր՝ հողի պատնեշ՝ ջրին ուղղություն տալու՝ ափը պաշտպանելու համար
- ընդհանրապես՝ փոքր հողաբլուր
- ակոսների՝ մարգերի բարձր ու երկար հողաթումբ
- (փխբ․) հողի՝ քարի մեծ կույտ
- (փխբ․) բլրաձև փոքր բարձունք
- (փխբ․) պատնեշ, արգելք անպիտան աշխարհ, որ թումբ է դնում իրավատերի և նրա արդար իրավունքի մեջ
- (փխբ․) թմբաձև զանգված
- (երկրբ․) պլատֆորմի նստվածքային ծածկոցի շերտերի երկար (հարյուրավոր կմ) մեղմաթեք կամարածալ ծռվածք, որը հաճախ կազմված է ավելի մանր գմբեթաձև կամ ձվաձև բարձրացումներից
Հոմանիշներ
[խմբագրել]- հողաբլուր, հողաթումբ, հողակույտ, լիր, բլրակ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։