[go: up one dir, main page]

Jump to content

էլի

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ է•լի 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Մակբայ

  1. դարձյալ, կրկին ◆ Էլի գարուն կգա, կբացվի վարդը։ Եղիշե Չարենց
  2. դեռևս, դեռ, գոնե Շունը էլի լավ է, նրան էլի չոր ոսկորից, բանից տալիս են։ (Լեո)
  3. ևս, նաև Հյուրերի հետ կային էլի մի քանի տեղացիներ, որոնց ես այն ժամանակ չեի ճանաչում։

Վերաբերական

[խմբագրել]
  1. արտահայտում է հիասթափություն, անհուսություն, ակամա համակերպություն Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի։ Հովհաննես Թումանյան
  2. արտահայտում է կասկած, տարակուսանք ◆ Հիմա դու տանից ես գալիս, էլի: (Ստ. Մալխասյանց)
  3. արտահայտում է անհավանականություն՝ հեգնանքի երանգավորումով ◆ Նրանց դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի: (Մուրացան)
  4. արտահայտում է զայրույթ, ձանձրույթ ◆ Զահլա տարաք, էլի:
  5. արտահայտում է հաստատում, հավատում ◆ Քո ասածը եղավ, էլի:
  6. արտահայտում է հորդոր, խնդիրք ◆ Արի վերջացրու, գնանք, էլի:

Ածական

  1. այլ, մի այլ, դարձյալ, ևս ◆ Նրա նման էլի մի ուրիշ չի եղել աշխարհում։(Ղազարոս Աղայան) (հզվդ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. էլ, էլի, նորից, նորեն, դարձյալ, տակավին, վերստին, կրկին, ելման (գվռ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. էլի որ - ճիշտ որ, իսկապես, արդարև
  2. էլի լավ է
    1. լավ է որ, լավ եղավ որ, գոնե
    2. ավելի լավ է, նախընտրելի է
  3. էլի սկսեց
  4. էլի մի քանի գիրք ստացա
  5. բայց էլի
  6. էլի ու էլի

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ եբրայերեն ēli:

Գոյական

  1. աստված

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. էլի, լամա - աստված, ինչու՞ ◆ Էլի՜, լամա՜… ըրիր քացախն իր թունոտ։ (Դանիել Վարուժան)

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]