զանազանել
Արտաքին տեսք
Հայերեն
Բայ
- ՄՀԱ՝ [zɑnɑzɑˈnɛl]
վանկեր՝ զա•նա•զա•նել
Ստուգաբանություն
[խմբագրել]- տարբերել, զգալ իրերի պեսպիսությունը, տեսակ-տեսակ լինելը ◆ Ես չեմ զանազանում, թե որն է հայր և որն է օտարը։ (Մուրացան) ◆ Կարծում էի, որ շրջկոմի քարտուղարը ինքը կարո է այդ բանում սուտը ճշտից զանազանել։ Սերո Խանզադյան
- տարբերություն դնել, ընտրություն անել, ջոկել
- խտրություն, ջոկողություն դնել
Հոմանիշներ
[խմբագրել]- տարբերել, զատորոշել, տարորոշել, տարորոշել, խտրել (արևմտհ․), արտորոշել (հնց․), հակորոշել (հզվդ․), տարբերություն դնել
- զատել, ընտրել, ջոկել, ջոկջոկել
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։