[go: up one dir, main page]

Jump to content

երթ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝


վանկեր՝ երթ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *erth-՝ *er- «շարժ(վ)ել, բարձրանալ, իջնել» արմատից. հմմտ. ավեստերեն ar «շարժ(վ)ել», հունարեն ερχομαι՝ «գալ», այլև հայերեն հառնել, հորդորել։

Գոյական

  1. որևէ ուղղությամբ գնալը, շարժվելը, ընթացք, գնացք ◆ Փողոցը կարելի է ասել, կուլ է տալիս իր սեփական փոշին, որ հեշտ լինի նրանց երթը: (Ակսել Բակունց) ◆ Մենք կդանդաղեցնենք մեր երթը: (Դանիել Վարուժան)
  2. մարդկային բազմության, խմբի հանդիսավոր շարժում որոշակի կարգով, որևէ բանի առիթով, շքերթ ◆ Երբ ինքը դեռ երիտասարդ էր, փողոցով անվնելը հաղթական երթի էր նման։ (Ակսել Բակունց) ◆ Մնացել է բերդը մեզ, հաղթանակի երթը մեզ։ (Մեսրոպ Թաղիադյան)
  3. այդպիսի շարժումին, ընթացքին մասնակցողների բազմությունը, թափոր
  4. առաջընթաց, առաջխաղացում, զարգացում (փխբ․)
  5. ուղևորություն, մեկնում (հզվդ․) ◆ Նա ըննդեմ չէր Բյուղանդիա գնալու խորհրդին, բայց ցանկանում էր որ յուր երթը կատարվի երկիրը թշնամուց բոլորովին մաքրելուց հետո։ (Րաֆֆի)
  6. ռազմերթ, արշավ, արշավանք
  7. պայքար, ոգորում ◆ ԵՎ դա տերերի պայքարն է եղել իր երթին ելած ժողովրդի դեմ։ Եղիշե Չարենց
  8. (պաշտանվ․) մարտական մեքենաներով, փոխադրամիջոցներով կամ հետևական շարասյունով զորքերի կազմակերպված տեղաշարժ՝ մարտական խնդիրը կատարելու պատրաստ վիճակում սահմանված ժամանակին նշանակված շրջան բնագիծ հասնելու համար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ընթացք, գնացք (որևէ ուղղությամբ գնալը, շարժվելը) (հնց․)
  2. շքերթ, ցույց (մարդկային բազմության հանդիսավոր շարժում, որևէ բանի առթիվ, որևէ նպատակով)
  3. թափոր (այդ ընթացքին մասնակցողների բազմությունը)
  4. տե՛ս ռազմերթ, արշավանք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. երթի ելնել՝ դուրս գալ - շքերթի մասնակցել ◆ Անցավ սրտից նա քո այս պայքարի ժամին, որպես երթի ելած ցասման թափով։ Եղիշե Չարենց

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։