դրոշակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [dɾɔˈʃɑk]
Դասական ուղղագրութեամբ՝ դրօշակ
վանկեր՝ դ(ը)•րո•շակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն իրանական աղբյուրից՝ *drafšaka << սանսկրիտ՝ *drapša։
Գոյական
- ձողի ծայրին ամրացված միագույն կամ բազմագույն կտոր որպես զորաբանակի՝ նավատորմի՝ տերության և այլնի խորհրդանիշ ◆ Քաղաքներում կարմրավառ դրոշակներ պարզեցին։ Եղիշե Չարենց , ◆ Տների վրա արդեն ծփում է դրոշակների ծովը։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) որևէ գաղափար՝ գործ, որին մարդ նվիրվում է ◆ Երկուսն էլ ուսում զարգացած ՝ ունեին տարբեր դրոշակներ-այս չէր արդյոք , փոխադարձ գժտությունների առաջին հիմքը։ (Շիրվանզադե)
- զգեստի քղանցք՝ փեշ◆ Խրճիթի կիսաբաց դռնից տեսնում էի, թե ինչպես լվացվեցավ նա, թե ինչպես շապիկի լայն դրոշակով սրբեց երեսը։ (Րաֆֆի)
Հոմանիշներ
[խմբագրել]- դրոշ, (հնց․) ալամ, վառ, փեշ, (հնց․) համտակ, եզերք, շուրջք, հասունք, դրոշակ, փառագի, կողանչ,
- իդեա, հասկացություն,
- համոզմունք, հայեցակետ, հայացք, տեսակետ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։