[go: up one dir, main page]

Jump to content

աստղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական

«Աստղեր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

վանկեր՝ աս•տ(ը)ղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]
Աստղերը տիեզերքում

Առաջացել է բնիկ հնդեվրոպական əstēr-lã- կամ, թերևս, əstēl-nã-` ster/l-՝ «աստղ» արմատից։ Համեմատել հին հունարեն άστήρ, լատիներեն՝ stellā, գոթերեն staěrnõ` «աստղ»։

  1. սեփական լույս ունեցող երկնային մարմին, որ երևում է գիշերը լուսավոր կետի նման
  2. երկրաչափական ձև, շրջանի վրա հավասարաչափ դասավորված սրածայր ելուստներով, թևերով
  3. այդ ձևի զարդ, նշան, շքանշան
  4. բախտ, ճակատագիր (փխբ․)
  5. նշանավոր, հռչակավոր գործիչ (արվեստի, գիտության և այլն) (փխբ․)
  6. արտաքին տեսք, շենք ու շնորհք (խսկց․)
  7. դուրեկան, գրավիչ
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. լուսատու, փայլին, փայլան, լուսարա, լուսակ, փայլածեգ, լուսիկ, փալյուս, սուրփայլ, փայլասյուռ, լուսասյուռ
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. աստղ համրել - աստղաբանությամբ զբաղվել
  2. աստղ վեր բերել (երկնքից) - հրաշք գործել, անհնարին բաներ անել
  3. աստղը բանել, բարձրանալ, բաց կամ վառ լինել - հաջողության մեջ լինել
  4. աստղը բռնել - դուր գալ
  5. աստղը թեքվել, խավարել, հանգչել, մայր մտնել, մարել - հաջողությունը դադարել, անհաջողության մեջ ընկնել
  6. աստղն ընկնել - մեռնել (հնց․)
  7. աստղը խավարել-անհաջողության մեջ ընկնել
  8. աստղը ջուլկահորն ընկնել-
  9. աստղը բանել-հաջողության մեջ լինել
  10. աստղը բացվել
  11. աստղը բռնել- դուր գալ
  12. աստղով լինել-
  13. բևեռային աստղ- համեմատաբար հաստատուն աստղ երկնքի բևեռի մոտ՝ Փոքր Արջի համաստեղության պոչում
Հոլովում
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. աստղ(ը) աստղեր(ը)
Սեռ. աստղի աստղերի
Տր. աստղի(ն) աստղերի(ն)
Հայց. աստղ(ը) աստղեր(ը)
Բաց. աստղից աստղերից
Գործ. աստղով աստղերով
Ներգ. աստղում աստղերում

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Սերգեյ Իշխանյան, Հունական դիցաբանության տեղեկատու բառարան (Վան Արյան), Երևան, 2006 — 392 էջ։