ապստամբություն
Արտաքին տեսք
Հայերեն
վանկեր՝ ա* պըս* տամ* բութ* յուն
Գոյական
- ժողովրդի զինված կռիվ շահագործող դասակարգերի կամ օտարերկրյա տիրակալների դեմ (քղք․)
- ապստամբելը
- ապստամբ լինելը
- ապստամբների արարք՝ գործ
- ընդվզում, խռովություն
- ըմբոստություն
Հոմանիշներ
[խմբագրել]- ըմբոստացում, խռովություն, ընդվզում, ընդվզություն
- վտարանջություն, խազմարարություն, խազմ (հնց․)
- մռտություն, մուռտ, նշկահում, վտարանջում, ընդվզանք, խազմություն, հատվածություն (հզվդ․)
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։