այս
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [ɑjs]
Ստուգաբանություն
[խմբագրել]Այս, սա իմաստի դեպքում առաջացել է -ս ցուցական տարրով, որ առկա է նաև սա-ի և -ս հոդի մեջ և ծագում է հնդեվրոպական k'o՝ «այս» դերանվանական հիմքից։ Համեմատել լատիներեն ce` «դեսը», այլև լիտվերեն cìs` «սա», ռուսերեն сен` «այս»։
Չար ոգի իմաստի դեպքում առաջացել է թերևս բնիկ հնդեվրոպական ansiu- կամ ansio-՝ ansu-` «ոգի, չար ոգի» արմատից։ Համեմատել հին հնդկերեն asura՝ «դև», գերմաներեն ansuz` «աստված»։
Դերանուն
- խոսողին մոտ գտնվող առարկա և հատկանիշ ցույց տվող դերանուն ◆ Չիմացողը կասի՝ ո՞վ է այս բոլոր քարերը հղկել, ազնվացրել և մամուռով պատել։ Եղիշե Չարենց ◆ Այս սարսափելի է։ (Նար-Դոս)
- դրվելով գոյականների վրա՝ ցույց է տալիս ժամանակի ընթացիկ լինելը, ներկա, այժմ, այժմյան ◆ Խեղճը հիմա այս թաց օրը անտառում տանջվում է, իսկ դու նրան պախարակում ես։ Սերո Խանզադյան
- դրվելով գոյականների վրա՝ ցույց է տալիս խոսելու պահին մոտ ժամանակ (նոր անցած կամ նոր գալիք) ◆ Այս երկու օրվա մեջ ի՞նչ ես դառել։ (Նար-Դոս) ◆ Պապը նրա տերևների շարժումից կարող էր անսխալ որոշել, թե այս գիշեր ինչ եղանակ է լինելու։ Սերո Խանզադյան
- խոսողի կողմից արդեն հաղորդված իրողություն՝ միտք և այլն
- խոսողին մոտ կամ նրան տարածականորեն մերձավոր առարկաներից թվարկման մեջ ըստ կարգի առաջինը հիշվողը կամ ցույց տրվողը
Այլընտրանքային ձևեր
[խմբագրել]- (բրբ․)
- ՄՀԱ՝ [ɛs]
Հոմանիշներ
[խմբագրել]- սա, սույն
- (արևմտհ․)՝ ասիկա, աս
- (բրբ․)՝ սվիկա, սըվի, զվի
Արտահայտություններ
[խմբագրել]- այս… այն - տարբեր, զանազան
- այս ինչ - տե՛ս այսինչ
- այս անուն - գրության մեջ փակագծերում դրվում է բաց թողնված անվան փոխարեն ◆ Մենք (այս անուն) փոխադարձաբար պայմանավորվում ենք…
- այս աշխարհը - այս կյանքը, իրական աշխարհը՝ կյանքը ◆ Լուռ կաց, սիրտ իմ, այս աշխարհում դարդ իմացող չես գտնի։ Հովհաննես Հովհաննիսյան
- այս ու այն - տարբեր, զանազան ◆ Չոր ու դալուկ տերևները… քշվում էին այս ու այն կողմ։ (Ավետիք Իսահակյան)
- այս կամ այն - որևէ ◆ Հենց այս րոպեիս այս կամ այն կերպ պետք է որոշեի իմ վիճակը։ (Նար-Դոս)
- այս ու այնտեղ - տարբեր տեղեր, այլևայլ տեղեր ◆ Այս ու այնտեղ… արդիկ էին երևում։ (Նար-Դոս)
- այս քանի՞ցս - տե՛ս այս քանի անգամ
- այս էլ կա - տե՛ս այն էլ կա
- այս քանի անգամ - շատ անգամ
Թարգմանություններ | |
|
Գոյական
- չար ոգի, սատանա (հնց․) (սնոտ․)
- չար շունչ, քամի ◆ «Այս» բառը վերին Հայաստանում գործածվում է սատանա նշանակությամբ, իսկ ստորին Հայաստանում քամի նշանակությամբ։ (Հրաչյա Աճառյան)
Հոմանիշներ
[խմբագրել]- (հնց․)՝ դև, չարք, սատանա, ոգի, հրեշ, բեհեղզեբուղ
- (հզվդ․)՝ ջին
- (խսկց․)՝ գրող
- (բրբ․)՝ ճևեզիկ, պև
- հողմ
Թարգմանություններ
[խմբագրել]չար ոգի | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն դերանուններ
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Հայերեն բարբառային բառեր
- Քաղվածք/Հովհաննես Հովհաննիսյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Քաղվածք/Հրաչյա Աճառյան
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Հայերեն բառեր խոսակցական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից