[go: up one dir, main page]

Jump to content

հասկ

Վիքիբառարան-ից
11:14, 15 Մարտի 2021 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | խմբագրումներ)
(տարբ.) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ.) | Հաջորդ տարբերակ→ (տարբ.)

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ հասկ

վանկեր՝ հասկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։ Թերևս կապ ունի հաս- «հասնել, հասուն» արմատի հետ։

Գոյական

  1. հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ
  2. (խոհր․) վայրի և մշակովի որոշ բույսերի հասկավորների ծաղկաբույլ, մշակովի բույսերից ցորեն, գարի և այլն, վայրի բույսերից են եզան լեզուն, ուռենի և ուրիշներ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խաշկ (գվռ․), կոստել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. հասկ բռնել - հասկավորվել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։