Speechless (երգ, Լեդի Գագա)
«Speechless», երգ ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի «The Fame Monster» երրորդ մինի-ալբոմից։ Երգչուհին երգը նվիրել է իր հորը՝ Ջոզեֆ Ջերմանոտին, որը սրտի արատի բուժման լրջագույն վիրահատության է ենթարկվել։ Երգչուհին նաև երգը հղում է բոլոր դեռահասներին, որպեսզի նրանք մտածեն իրենց ծնողների մասին։ «The Fame Monster» ալբոմի համատեքստում Գագան երգն անվանել է իր «հրեշի վախը մահից»[1]։
«Speechless (երգ, Լեդի Գագա)» | |
---|---|
Լեդի Գագաի երգը | |
Ժանր | փոփ ռոք |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | KonLive Distribution?, Cherrytree Records? և Interscope Records |
Հեղինակ | Լեդի Գագա |
Կոմպոզիտոր | Լեդի Գագա |
Պրոդյուսեր | Ron Fair? |
Նախապատմություն
խմբագրել2009 թվականի նոյեմբերին Գագան հարցազրույց է տվել MTV-ին, որտեղ պատմել է, որ իր հայրը՝ Ջոզեֆ Ջերմանոտը, 15 տարի սրտի արատ է ունեցել։ «Նա արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ուներ և երկար ժամանակ նրա մարմին մղվում էր անհրաժեշտ արյան միայն մեկ երրորդը՝ սրտի յուրաքանչյուր բաբախման ժամանակ»,- ասել էր երգչուհին և հետո ավելացրել․
Եվ հետո նա որոշել է, որ չի կատարի վիրահատություն և ասացել մորս և ինձ, որ նա որոշել է՝ թող ամեն ինչ գնա այնպես, ինչպես գնում է։ Մայրս զանգեց ինձ, իսկ ես արդեն շատ էի ճնշված։ Եվ ես շրջագայության մեջ էի և չէի կարող հեռանալ, ուստի գնացի ստուդիա և գրեցի այս «Speechless» երգը: Հայրս մի քիչ ալկոհոլ խմելուց հետո զանգահարեց ինձ, և ես չգիտեի ինչ ասել: Ես թմրած էի և պարզապես վախենում էի, որ կկորցնեմ նրան և չեմ կարողանա այնտեղ լինել: Ես գրել եմ այս երգը որպես խնդրանք նրան[1]։— Լեդի Գագա
Խնդրանքն այն էր, որ արտիստի հայրը սրտի բաց վիրահատություն կատարի, որն անհրաժեշտ էր նրա ապաքինման համար[2]։ 2009 թվականի հոկտեմբերին Գագան հայտարարել է, որ Ջոզեֆը վիրահատվել է։ «Հայրս այսօր սրտի բաց վիրահատության է ենթարկվել։ Այսքան երկար ժամերից և այդքան արցունքներից հետո նրանք վերջապես բուժեցին նրա կոտրված սիրտը, և իմը նույնպես»,- գրել է երգչուհին Twitter-ի իր պաշտոնական էջում[3]։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ հույս ունի, որ երգը կոգեշնչի իր երիտասարդ երկրպագուներին գնահատել իրենց ծնողներին: «Ես շատ հաճելի, երիտասարդ և խնդրահարույց երկրպագուներ ունեմ, բայց ուզում եմ հիշեցնել նրանց, որ մեզանից յուրաքանչյուրն ունի ընդամենը երկու ծնող»,- հավելել է Գագան[3]։
Երաժշտություն և բառեր
խմբագրելԵրաժշտական տեսանկյունից «Speechless»-ը փաուեր բալլադ է[4], 1970-ականների ռոք երաժշտության ազդեցությամբ[5], բլյուզ-ռոք[6], գլամ-ռոք[7] և քանթրի[4]։ Երգի երաժշտական ոճը մոտ է Դևիդ Բոուիի «Ziggy Stardust» ալբոմի ժամանակներին[7], Queen[8] և P!nk[9]։ Դրանում առկա են վոկալ ներդաշնակություններ և ռիֆեր, որոնք, PopMatters-ի կարծիքով, համադրելի են Ֆրեդի Մերկուրիի և Queen-ի ստեղծագործությունների հետ[8]։ Երգը ձայնագրված է միայն կենդանի գործիքներով՝ հարվածային գործիքներ, կիթառներ, բաս։ Գագան ձայնագրել է դաշնամուրի մի մասը։ Երգի պրոդյուսերներն են եղել Գագան և Ռոն Ֆեյրը, վերջինս զբաղվել է նաև կոմպոզիցիայի երաժշտական ինժինիրինգով[10]։ Ձայնագրված է 4/4 չափով, րոպեում 76 հարված տեմպով, երգը ունի C մաժոր տոնայնություն[11]։ Հիմնական ներդաշնակ հաջորդականությունը ներկայացված է C-G / B-Am-G-F ակորդներով[11]։
Քննադատության արձագանքը
խմբագրել«Speechless»-ը խառը արձագանքներ է ստացել երաժշտական մամուլում։ The Observer-ից Քիթի Էմփայրը երգին բացասական գնահատական է տվել՝ ասելով, որ բալլադները Գագայի «թույլ կետն» են[12]։ PopMatters-ից Էվան Սոուդեյը նշել է Queen խմբի երգի և երաժշտության նմանությունը՝ հավելելով «չնայած այն հանգամանքին, որ արդյունքը չի տալիս նույն տպավորությունը, ինչ Queen-ի աշխատանքները, երբ նրանք գտնվում էին իրենց կարիերայի գագաթնակետին, իմիտացիան ուշագրավ է, եթե, իհարկե, հնարավոր լինի խուսափել նման սրբազան ընկերության ոճին «հարմարվելու» թեմայի շահարկումից»[8]։ Slant Magazine-ից Սալ Սինքուեմանին երգը անվանել է «կտրված» «The Fame Monster» ալբոմի մնացած նյութից, «ոչ թե այն պատճառով, որ դա վատ երգ է կամ վատ է կատարվել, այլ այն պատճառով, որ, ինչպես The Fame ալբոմում, երբ Գագան փորձում է ցույց տալ իր փափուկ կողմը, դրանում ինչ-որ անկեղծություն է զգացվում, ի տարբերություն մնացած նյութի»[6]։ Allmusic-ի Սթիվեն Թոմաս Էրլվայնը երգի վերջաբանը նկարագրել է որպես «ցինկապատ Եվրոթրեշային ավարտ», կիթառի պարտիայով, որը հնչել է Oasis-ի կիթառահար Նոել Գալագերի ստեղծագործությունների ոճով[13]։
Երգի առևտրային հաջողությունը
խմբագրելՉնայած այն հանգամանքին, որ երգը չի թողարկվել որպես սինգլ, այն հայտնվել է մի քանի երկրների հիթ-շքերթներում։ «Speechless»-ը ԱՄՆ-ում հասել է Billboard Hot 100 9-րդ հորիզոնականում 2009 թվականի դեկտեմբերի 12-ին[14]։ 2010 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգը կատարելուց հետո նա գլխավորել է Hot Singles Sales ֆիզիկական կրիչների սինգլների վաճառքի աղյուսակը՝ յոթ հազար իրացված օրինակով, դառնալով Գագայի առաջին հիթ-շքերթի երրորդ հորիզոնականը։ Ստեղծագործությունը վաճառվել է նաև 13 հազար օրինակով թվային տպաքանակով[15]։ Nielsen Soundscan-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ վաճառվել է երգի 197 հազար թվային օրինակ[16]։ «Speechless»-ը զբաղեցրել է Canadian Hot 100 կանադական հիթ-շքերթի 67-րդ հորիզոնականը[17]։ Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում UK Singles Chart կոմպոզիցիան մեկնարկել է 106-րդ հորիզոնականից՝ հիմնվելով միայն The Fame Monster ալբոմի թվային պատճենների վաճառքի վրա։ Հաջորդ շաբաթ երգը լքել է աղյուսակը, բայց ավելի ուշ վերադարձել է և հասել 88-րդ հորիզոնականին 2009 թվականի դեկտեմբերի 27-ին[18]։
Ձայնագրության հեղինակներնու մասնակիցներ
խմբագրել- Լեդի Գագա - տեքստ և երաժշտություն, դաշնամուր, պրոդյուսեր, վոկալ
- Ռոն Ֆեյր - պրոդյուսեր, գործիքավորում, ձայնագրման ինժեներ
- Թել Նուրսբերգ - համապրոդյուսեր, բաս կիթառ, ձայնագրման ինժեներ
- Jack Josef Pig - միքսինգ
- Ֆրենկ Վուլֆ - ձայնագրման ինժեներ
- Աբրահամ Լաբորիել կրտսեր - հարվածային գործիքներ
- Ջոն Գոքս - կիթառ
- Ջեն Գրիմալդի - մաստերնինգ (Oasis Mastering ստուդիա)
- Ռայան Քենեդի - օգնական
- Թել Օզ - օգնական
- Ջո Քորի - օգնական
Դիրքերը չարթերում
խմբագրելԵրկիր (չարթ) | Բարձրագույն դիրք |
---|---|
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)[18] | 88 |
Կանադա (Canadian Hot 100)[17] | 67 |
ԱՄՆ(Billboard Hot 100)[14] | 94 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Vena, Jocelyn (2009-11-23). «Lady Gaga Says She Wrote 'Speechless' As 'Plea' To Father». MTV. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2009-11-26-ին. Վերցված է 2009-11-28-ին.
- ↑ Reporter, NBC (2009-10-30). «Lady Gaga on Her Halloween Costume, Kanye West & Her Emotional New Album». NBC Los Angeles. NBC Universal, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին. Վերցված է 2009-11-28-ին.
- ↑ 3,0 3,1 Vena, Jocelyn (2009-11-27). «Lady Gaga Opens Up About Her Dad's Heart Condition». MTV. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2009-10-31-ին. Վերցված է 2009-11-28-ին.
- ↑ 4,0 4,1 Farley, Christopher John (2009-11-23). «New Music Preview: Adam Lambert's "For Your Entertainment"; Susan Boyle's "I Dreamed a Dream"; Plus Shakira, Rihanna, and Lady Gaga». The Wall Street Journal. Dow Jones & Company. Արխիվացված է օրիգինալից 2011-06-03-ին. Վերցված է 2009-11-28-ին.
- ↑ Price, Simon (2009-11-22). «Album: Lady Gaga, The Fame Monster (Polydor)». The Independent. Independent News & Media. Արխիվացված է օրիգինալից 2009-11-24-ին. Վերցված է 2009-11-23-ին.
- ↑ 6,0 6,1 Cinquemani, Sal (2009-11-18). «Lady GaGa: The Fame Monster». Slant Magazine. Արխիվացված է օրիգինալից 2009-11-24-ին. Վերցված է 2009-11-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 7,0 7,1 Wood, Mikael (2009-11-23). «Album review: Lady Gaga's 'The Fame Monster'». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 2009-11-24-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Sawdey, Evan (2009-11-23). «Lady Gaga: The Fame Monster < Reviews». PopMatters. Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին. Վերցված է 2009-11-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Lester, Paul (2009-11-20). «Lady Gaga The Fame Monster Review». BBC. BBC Online. Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին. Վերցված է 2009-11-23-ին.
- ↑ Hiatt, Brian (2009-10-21). «Inside The Monster Ball: Lady Gaga Reveals Plans for Ambitious New Tour». Rolling Stone. Jann Wenner.
- ↑ 11,0 11,1 «Digital Sheet Music – Lady Gaga – Speechless». Musicnotes.com. Sony/ATV Music Publishing. Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|work=
(օգնություն); Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Empire, Kitty (2009-11-22). «Lady Gaga: The Fame Monster». The Guardian. Guardian Media Group. Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին. Վերցված է 2009-11-23-ին.
- ↑ Erlewine, Stephen Thomas (2009-11-23). «The Fame Monster > Overview». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված է օրիգինալից 2010-10-30-ին. Վերցված է 2010-11-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 14,0 14,1 Pietrolungo, Silvio (2009-12-03). «Jay-Z And Alicia Keys' 'Empire' Stays Put On Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012-06-30-ին. Վերցված է 2009-12-04-ին.
- ↑ Raymond, Ron (2010-02-15). «Ask Billboard: Energizer-Bunny Albums». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011-11-28-ին. Վերցված է 2010-02-12-ին.
- ↑ Grein, Paul (2010-08-25). «Week Ending Aug. 22, 2010: Incarcerated And On Top». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին. Վերցված է 2010-08-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 17,0 17,1 «Canadian Hot 100: Week Ending December 12, 2009». Billboard. Nielsen Business Media, Inc. 2009-12-12. Արխիվացված է օրիգինալից 2012-11-08-ին. Վերցված է 2009-12-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 18,0 18,1 «Chart Stats – Lady Gaga». The Official Charts Company ChartStats.com. Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին. Վերցված է 2009-12-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)