[go: up one dir, main page]

Slayer (հայերեն՝ «մարդասպան»), ամերիկյան Մետալ խումբ։ Խումբն ստեղծվել է 1981 թ.-ին Ջեֆֆ Հաննեման և Քերրի Քինգ կիթառահարներով Հաունտինգտոն Պարկում, Կալիֆոռնիա։ Սլեյրը գլխավորել է Ամերիկյան Թռեշ մետալի երաժշտական շարժումը Reign in Blood (1986 թ.) ալբոմից հետո, որը համարվում է խմբի ամենալավ նվաճումը և Թռեշ մետալի «կլասսիկա»։ Metallica Megadeth և Anthrax խմբերի հետ միասին Slayer-ը կազմում է «Թռեշ մետալի մեծ քառյակը»[1]։

Slayer
Սլեյրը The Fields of Rock-ի ժամանակ, 2007
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀանտինգտոն-Պարկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերԹռեշ մետալ, Սփիդ մետալ
Գործունեություն1981-մեր օրեր
ԼեյբլMetal Blade Records, Def Jam Recordings, American Recordings
Պարգևներ
Գրեմմի
Կայքslayer.net
Անդամներ
Թոմ Արայա
Քերրի Քինգ
Փոլ Բոստաֆ
Գերի Հոլտ
Նախկին անդամներ
Ջեֆֆ Հաննեման
Դեյվ Լոմբարդո
Ջոն Դետտե
 Slayer Վիքիպահեստում
Սլեյրի լոգոն

Սլեյրի երժտությանը բնորոշ գծերն են՝ արագ տեմպ, արագ կիթառի սոլոներ և տրեմոլո, բղավող վոկալ։ Ալբոմների ձևավորման թեմատիկան և երգերի տեքստերը կապված են մահի, դժոխքի սատանիզմի, բռնության, պատերազմի, սերիական մարդասպանների, ցեղասպանության հետ և կրում են հակակրոնական բնույթ, ինչի համար խմբին խիստ քննադատել են կրոնական գործիչները և սովորական հանդիսատեսը։ Նույն պատճառներով Սլեյրի ալբոմների թողարկումը ուշանում է, իսկ նրանց վաճառքը շատ երկրներում արգելվում է։

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Սլեյրը թողարկել է 11 ստուդիական ալբոմ (որոնցից չորսը ստացել են «ոսկե» կարգավիճակ ԱՄՆ-ում), երկու մինի ալբոմ, երկու համերգային ալբոմ, չորս DVD, մեկ բոքս-սետ և քսաներկու սինգլ։ Խումբը չորս անգամ առաջադրվել է Գրեմմի պարգևին, ստանալով մրցանակ 2007 թ.-ին (Eyes of the Insane երգի համար) և 2008 թ.-ին (Final Six-երգի համար)։ Կոլեկտիվը նույնպես հանդիսանում է շատ փառատոների հեդլայներ, այդ թվում, Ozzfest Hellfest Summer Open Air, Gods of Metal և Tuska Open Air։

Պատմություն

խմբագրել

Վաղ շրջան (1981-1982)

խմբագրել

Slayer խումբը ձևավորվել է 1981 թ.-ին, երբ կիթառահար Քերրի Քինգը և Ջեֆֆ Հաննեմանը հանդիպեցին Ledger խմբում նվագելու լսման ժամանակ։ Այդ օրը երկու երաժիշտները զրուցում էին, իսկ երբ Ջեֆֆը նվագեց Iron Maiden և Judas Priest խմբերի երգերը, Քերրին շատ զարմացավ և առաջարկեց ստեղծել սեփական խումբ[2]։ Բաս-կիթառահարի դերի համար նրանք հրավիրեցին Թոմ Արայաին, ով դրանից առաջ նվագում էր ուրիշ պմբում Քերրիի հետ։ Թմբուկահար Դեյվ Լոմբարդոն ընդունվեց կազմի մեջ նրանից հետո, երբ պատվերներից մեկի ժամանակ Քինգը պատմեց նրան, որ կիթառ է նվագում[3]։ Ձևավորված խումբը սկզբից նվագում էր քավեր-տարբերակներ Iron Maiden և Judas Priest խմբերի երգերը ակումբներում։ Կոլլեկտիվի վաղ ելույթներին բնորոշ էր սատանիստական հատկանիշներ, որը ներառում է պենտոգրամմներ, շրջած խաչեր, փշերով հագուստ։ Ըստ լուրերի խումբ սկզբում անվանվում էր Dragonslayer, սակայն այդ պնդումը մերժվեց երաժիշտների կողմից։

Շուտով խմբին առաջարկեցին նվագել Bitch խմբի բացման ակտին Woodstock ակումբում Լոս-Անջելեսում։ Slayer-ը նվագեց ութ երգ, որոնցից վեցը քավեր-տարբերակ էին։ Համերգի ժամանակ խմբի վրա ուշադրություն դարձրեց նախկին երաժիշտ և լրագրող Բրայան Սլեյջլը, ով ստեղծել էր իր սեփական լեյբլը՝ Metal Blade Records-ը։ Տպավորված նրանց համերգով Սլեյջլը առաջարկեց երաժիշտներին ձայնագրել «Aggressive Perfector» երգը գալիք Metal Massacre 3 (1983) հավաքածուի համար։ Շուտով երգը ակտիվ քննարկում սկսեց մետալի երկրպագուների մեջ, իսկ Metal Blade Records-ը առաջարկեց Slayer-ին պայմանագիր կնքել[4]։

Show No Mercy (1983—1984)

խմբագրել

Պայմանագրի պայմաններին համաձայն խմբին գումար չի հատկացվել դեբյուտային ալբոմ ձայնագրելու համար, այդ պատճառով մասնակիցները ստիպված էին այն ֆինանսավորել ինքնուրույն։ Թոմ Արայայի խնայոխությունները և պարտքով վերցված փողերը Քերրի հայրից հանդիսացան այն գումարը[5], որով խումբը անցավ ձայնագրմանը նոյեմբերին 1983 թ.-ին։ Ալբոմի վրա աշխատանքը ընթանում էր արագ, և այն հայտնվեց խանութներում ձայնագրումը վերջացնելուց արդեն երեք շաբաթ հետո։ Show No Mercy (հայ. Մի ցուցադրիր գթասրտություն) թողարկված դեկտեմբերին 1983 Metal Blade Records-ում սարքեց խումբը հանրաճանաչ Մետալ ընդհատակում, և Slayer-ը 1984 թ.-ին սկսեց իր առաջին շրջագայությունը ակումբներում ի նպաստ ալբոմի։ Սլեյրը տեղափոխվում էր Chevrolet Camaro (որը պատկանում էր Թոմ Արայաին)։ Շրջագայությունը խմբին բերեց ավելի մեծ փառք. Show No Mercy ալբոմի վաճառումը ԱՄՆ-ում հասավ մինչև 20000 կրկնօրինակի, մնացած 20000-ը վաճառվել էին ամբողջ աշխարհով։

1984 թ.-ի օգոստոսին Սլեյրը թողարկեց Haunting the Chapel (հայ. Այցելելով Մատուռը) մինի-ալբոմը կազմված չորս երգից։ Ալբոմը ներկայացրեց նոր, ավելի մռայլ և թռեշ-մետալիստական խմբի ստիլիստիկան համեմատած իր նախնիին և հիմք դարձավ կոլեկտիվի հետագա ստեղծագործության համար[6]։ Բացող «Chemical Warfare» երգը դարձավ Սլեյրի կենդանի ելույթների մշտական համարը, այն կատարում են գրեթե բոլոր համերգներին 1984 թ.-ից։ Ալբոմը ձայնագրելուց առաջ խմբի մոտ հայտնվեց նոր լուային տեխնիկ՝ Ջին Հոլգան, այդ պահին սկսնակ երաժիշտ, հետագայում ամենապահանջված թմբկահարներից մեկը ռոք երաժշտության մեջ։ Ինչպես խոստովանել է Լոմբարդոն, արդեն այդ ժամանակ Ջինը ցուցադրում էր տպավորիչ նվագ օգտագործելով երկու բաս-տակառ և ոտնակ և հաճախ հանդիսանում էր Սլեյրի թմբկահարի մարզիչի դերում։

Քիչ անց, շրջագայությունից հետո Քերրին ժամանակավոր միացավ Մետալլիկայի նախկին կիթառահարի՝ Դեյվ Մասթեյնի նոր խմբին, Մեգադեթին։ Ջեֆֆը անհանգիստ էր Քերրիի ընտրությամբ՝ Արայաի հետ զրուցելուց նա ասաց, որ պետք է գնել նոր կիթառահար։ Չնայած նրան, որ Մասթեյնը ուզում էր որպեսզի Քինգը ընդմիշտ մնա Մեգադեթում, հինգ համերգ անց Քերրին վերադարձավ Սլեյր, ասելով, թե Մեգադեթը իրենից շատ ժամանակ է խլում։

Hell Awaits (1985—1986)

խմբագրել

1985 թ.-ի սկզբում Show No Mercy-ի վաճառման ծավալը կազմեց 40000 կրկնօրինակ, և Սլեյրը վերադարձավ ստուդիա, որպեսզի ձայնագրի երկրորդ ամբողջական ալբոմը։ Metal Blade Records-ը այս անգամ ֆինանսավորեց ձայնագրումը, ինչը տվեց խմբին հնարավորություն վարձել պրոդյուսսեր, որը եղավ Ռոն Ֆեյրը։

1985 թ.-ի դեկտեմբերին թողարկվեց Սլեյրի երկրորդ ալբոմը, որը ստացավ Hell Awaits անվանումը։ Նրան բնութագրական է Haunting the Chapel-ի մռայլ մթնոլորտը, երբ դժոխքը և սատանան դարձել են երգերի հիմնական թեմատիկան։ Դրա հետ մեկտեղ ձայնագրման վրա նկատելիորեն լավացել է երգերի որակը[7]։ Սկավառակը բացվում է «Hell Awaits» երգով, որի սկիզբը հանդիսանում է հրեշավոր ձայնի շրջած ձայնագրումը, որը կրկնում է «Join us»(հայ. միացիր մեզ) արտահայտությունը; ավելի ուշ ձայնը հեռարձակում է «Welcome Back» (հայ. Բարի վերադարձ) և գլխավոր երգը անմիջապես անցում է կատարում երաժշտության սկիզբ[8]։

Reign in Blood (1986—1987)

խմբագրել

Hell Awaits-ը դարձավ հաջողակ ալբոմ, և Slayer-ը գրավեց Def Jam Recordings ընկերության ուշադրությունը, որը վերջերս ստեղծել էր Ռասսել Սայմոնսը և Րիկ Ռուբինը։ Չնայած որ Def Jam Recordings-ը ավելի շատ հիպ-հոպային լեյբլ էր, խումբը ընդունեց առաջարկը և փորձառու պրոդյուսսերի հետ և մեծ լեյբլի ամուր բյուջեով ձայնագրեց նոր ալբոմ։

Նոր ձայնագրումը որակով և ոճով շատ էր տարբերվում Hell Awaits-ից։ Նրան բնորոշ էին կարճ, արագ երգեր և ավելի լավ որակ։ Ռուբինը հանեց բոլոր անդրադարձումները, մաքրեց ձայնը, ինչի շնորհիվ, Քինգի բառերով կարելի էր լսել «Որ այս տաղները ոչ միայն արագ են նվագում, այլ նաև ընկնում են տակտի մեջ»։

Նրանից հետո, երբ Reign in Blood ալբոմը ձայնագրվեց, խմբի մոտ առաջացան լուրջ խնդիրներ ձայնագրման թողարկման հետ. խոչընդոտ դարձավ «Angel of Death» երգը, ուր պատմվում է նացիստական բժիշկ Ջոզեֆ Մենգելեյի հրեշավոր փորձարկումների մասին Գերմանական համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վրա։ Columbia Records-ի նախագահ Էլ Տելլերը (ում ծնողները ազգությամբ հրեա էին, դարձել են Հոլոքոստի զոհեր) այն վիրավորական համարեց։ Նրա կարծիքը ճիշտ համարեց CBS Records-ի ներկայացուցիչ Ուոլտեր Իեննիկոֆֆը (որը ազգությամբ նույնպես հրեա էր) որը նշեց, որ ընկերության բաժնետերերի մեջ կան շատ հրեաներ, որոնց դուր չի գա Օսվենցիզմի և նացիզմի նշումը։ Ստանալով մերժում ամենամեծ ներկրողներից Րիկ Ռուբինը ստիպված էր գտնել նոր պայմանագիր և վերջ ի վերջո կանգնեցրեց իր ընտրությունը Geffen Records-ի՝ CBS Records-ի մրցակիցների վրա։ Այն փաստը, որ Geffen Records-ի նախագահը՝ Դևիդ Գիֆֆենը նույնպես հրեա էր, այս անգամ խոչընդոտ չդարձավ համագործակցության համար[9]։ Սակայն քննադատության պատճառով Reign in Blood-ը այդպես էլ չհայտնվեց այդ ընկերության ալբոմների կատալոգում։

1986 թ.-ի հոկտեմբերին Slayer-ը սկսեց «Reign in Pain» շրջագայությունը Overkill խմբի հետ Ամերիկայում և Malice Եվրոպայում։ Slayer-ին հրավիրեցին նվագել W.A.S.P. խմբի բացման ակտին ամերիկյան շրջագայության ժամանակ, բայց անսպասելիորեն Դեյվ Լոմբարդոն, որը նոր էր ամուսնացել, հեռացավ խմբից, ասելով, որ խմբի հետ նա չի վաստագում ոչ մի գումար։ Շրջագայության շարունակման համար Slayer-ը հրավիրեց իր խումբ Whiplash խմբի թմբկահար Թոնի Սկագլիոնեյին։ Ժամանակի ընթացքում 1987 թ.-ին, Լոմբարդոն ըստ կնոջ պնդման, վերադարձավ Slayer։

Րիկ Ռուբինի համառ առաջարկությամբ Slayer-ը ձայնագրեց Iron Butterfly խմբի «In-A-Gadda-Da-Vida» երգի քավեր-տարբերակը «Less Than Zero» ֆիլմի համար։ Խմբի անդամները գոհ չէին ձայնագրումից. Հաննեմանը համարում էր այն խմբի էության սխալ ներկայացուցչություն, իսկ Քինգը ընդունեց որ «ատում է այս անպարկեշտ երգը», բայց այնումենայնիվ այն դարձավ խմբի առաջին երգերից, որոնք ընկան եթեր։

Ներկայիս կազմ

խմբագրել

Նախկին մասնակիցներ

խմբագրել

Նախկին սեսսիոն երաժիշտներ

խմբագրել
  • Բոբ Գրոուլի — հարվածային (1983)
  • Թոնի Սկալյոնե — հարվածային (1986—1987)
  • Պետ Օ'Բրայեն — կիթառ (2011)

Ժամանակային սանդղակ

խմբագրել

Սկավառակագրություն

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել

Գռեմմի

  • 2007՝ «Ամենալավ Մետալ կատարում» — «Eyes of the Insane»
  • 2008՝ «Ամենալավ Մետալ կատարում» — «Final Six»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Джефф Бартон Классическая коллекция: трэш-метал // Classic Rock. — 2006/2007. — № 12—1 (42). — С. 94—95.
  2. Brian Davis (2004 թ․ հուլիսի 26). «Exclusive! Interview With Slayer Guitarist Jeff Hanneman». Knac.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  3. «Dave Lombardo» (անգլերեն). Drummerworld.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  4. German, Eric. «Interview with Brian Slagel». Metalupdate.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  5. J. Bennett An exclusive oral history of Slayer // Decibel. — 2006. — № 22. — P. 65—86.
  6. Eduardo Rivadavia. «Haunting the Chapel: Review». Allmusicguide.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  7. Алексей Морозов Slayer: дьявольское в музыке(ռուս.) // Metal Hammer. — 2008. — № 3. — С. 31—40.
  8. «Why They Rule - #6 Slayer» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  9. Дмитрий Бравый, Alex Guardian Reign In Blood: кровавое царство(ռուս.) // 1Rock. — 2009. — № 3(5). — С. 27—29.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Slayer» հոդվածին։