[go: up one dir, main page]

Saudi Aramco (արաբ․՝ أرامكو السعودية‎‎ ʾArāmkō al-Saʿūdiyyah), ամբողջական անվանումը՝ Saudi Arabian Oil Company (նախկինում՝ Arabian-American Oil Company, Արաբա-ամերիկյան նավթային ընկերություն[8]), Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը։ Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը նավթի արդյունահանման ցուցանիշով և նավթային պաշարների մեծությամբ։ Ըստ Financial Times պարբերականի՝ 2006 թվականին աշխարհի խոշորագույն ընկերությունն է բիզնեսի արժեքով (781 մլրդ դոլար)[9]։ 2018 թվականին Saudi Aramco ընկերությունը աշխարհում ռեկորդային շահույթ է ստացել՝ 111 մլրդ դոլար է, իսկ ընդհանուր հասույթի դեպքում՝ 355,9 մլրդ դոլար[10]։

Saudi Aramco
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն, gas station chain? և national oil company?
Հիմնադրված է1988, նոյեմբերի 13, 1988[1] և 1933[2]
ՎայրԶահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա
Երկիր Սաուդյան Արաբիա
ՏնօրենAmin H. Al-Nasser?
Արդյունաբերություննավթարդյունաբերություն, նավթահանույթ, oil refining? և extraction of crude petroleum and natural gas?[3]
Ընդհանուր ակտիվներ1,49 տրլն SR (դեկտեմբերի 31, 2019)[4]
Հասույթ2,01 տրլն SR (2022)[5]
Աշխատողների թիվ79 000 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[4]
Դուստր ընկերություններSaudi Aramco (United States)?, Johns Hopkins Aramco Healthcare?, Aramco Financial Services Company?[1], Motiva Enterprises?[1], Saudi Petroleum International?[1], Saudi Refining?[1], Vela International Marine?[1], Johns Hopkins Aramco Healthcare?[1], S-Oil?[1], Aramco Training Services Company?[1], Arlanxeo?[4], SABIC?[6] և Valvoline?
ՆախկինArabian Standard Oil Company?
ՍեփականատերPublic Investment Fund?[4]
Կայքaramco.com
Բորսա2222[7]
 Saudi Aramco Վիքիպահեստում

Կենտրոնակայանը գտնվում է Դահրանում։

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1933 թվականին՝ որպես ամերիկյան Standard Oil of California նավթային ընկերության հետ Սաուդյան Արաբիայի կառավարության կոնցեսիոն համաձայնագրի արդյունք։ Ընկերության նկատմամբ կառավարության լիակատար վերահսկողությունը ձեռք է բերվել 1980 թվականին նրա բաժնետոմսերի աստիճանական հետգնման միջոցով։ 1988 թվականի նոյեմբերին ընկերությունը փոխել է իր անվանումը Arabian American Oil Company-ից Saudi Arabian Oil Company-ի (կամ Saudi Aramco)՝ ժամանակակից անվանմամբ։

2012 թվականին ընկերության սերվերները ենթարկվել են հաքերային հարձակման, որի արդյունքում ընկերության սերվերները, որոնք ապահովում են այդ թվում Սաուդյան Արաբիայի բնակչության զգալի մասի ինտերնետ հասանելիությունը, մեկ շաբաթից ավելի ժամկետով անջատվել են[11]։

2016 թվականի սկզբին ընկերությունը հայտարարել էր IPO ընթացակարգով ընկերության մի մասի հնարավոր մասնավորեցման պլանների մասին, ինչը, տարբեր գնահատականներով, թույլ կտար նրան դառնալ կապիտալիզացիայի գծով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ առաջ անցնելով ամերիկյան Apple-ից։ Ընկերության մոտավոր արժեքը, նավթի անկախ վերլուծաբան Մոհամեդ Ալ Սաբբանի կարծիքով, որը նախկինում աշխատել է որպես Նավթի Սաուդյան նախարարության ավագ խորհրդական, կազմում է 10 տրլն ԱՄՆ դոլար[12]։

2018 թվականին Սաուդյան Արաբիայում գազի և նավթի արդյունահանման Saudi Aramco-ի անժամկետ իրավունքները սահմանափակվել են 40 տարով[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.rns-pdf.londonstockexchange.com/rns/6727U_1-2019-4-1.pdf
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. 20th Century Press Archives — 1908.
  4. 4,0 4,1 4,2 4,3 տարեկան հաշվետվություն — 2020.
  5. տարեկան հաշվետվություն — 2023.
  6. Saudi Aramco extends payment plan as it closes $69bn Sabic dealFinancial Times.
  7. Company DetailsSaudi Stock Exchange.
  8. Арабско-Американская нефтяная компания // Современный толковый словарь, БСЭ. 2003
  9. Михаил Оверченко, Анна Щербакова. Тайное богатство // Ведомости, № 238 (1765), 18 декабря 2006 Արխիվացված 2007-03-23 Wayback Machine
  10. «Saudi Aramco стала самой прибыльной компанией в мире» (ռուսերեն). Коммерсантъ. 2019 թ․ ապրիլի 1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  11. «News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Крупнейшую в мире саудовскую нефтяную компанию оценили в $10 трлн :: Бизнес :: РБК
  13. «Saudi Aramco лишилась бессрочной монополии на добычу аравийской нефти». Российская газета (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.