Gruppo Campari
Gruppo Campari (իտալ.՝ Davide Campari-Milano S.p.A.), գինիների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների իտալական արտադրող ընկերություն։ Gruppo Campari գլխավոր դիրքեր է զբաղեցնում Իտալիայի և Բրազիլիայի խմիչքների շուկաներում։ Ընկերության հիմնական եկամուտը բերում է թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը (2009 թվականին 73 %)[4]։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում։
Gruppo Campari իտալ.՝ Davide Campari-Milano S.p.A. | |
---|---|
Տեսակ | Società per azioni |
Ընկերության տեսակ | Բաժնետիրական |
Անվանված է ի պատիվ | Գասպարե Կամպարի |
Հիմնադրված է | 1860 |
Հիմնադիր | Գասպարե Կամպարի |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն |
Արտադրանք | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ |
Հասույթ | EUR 1,008 մլրդ (2009 թվական)[1] |
Գործառնական շահույթ | EUR 235,6 մլն (2009 թվական)[1] |
Զուտ շահույթ | EUR 137,1 մլն (2009 թվական)[1] |
Աշխատողների թիվ | 2216 (2010)[2] |
Մայր ընկերություն | Davide Campari-Milano S.p.A. |
Դուստր ընկերություններ | Ապերոլ, Չինզանո, SKYY vodka, Lemonsoda, Wild Turkey, Frangelico, Այրիշ Միստ, Gaspare Campari, Carolans և Jean-Marc XO Vodka |
Կայք | www.camparigroup.com |
Բորսա | DVDCF[3] |
Campari Վիքիպահեստում |
Մայր ընկերության՝ Davide Campari-Milano S.p.A.-ի բաժնետոմսերը 2001 թվականից ներառված են Միլանի ֆոնդային բորսայի լիսթինգում, ինչպես նաև ֆոնդային FTSE MIB ինդեքսի հաշվարկման բազայում։ Դրա հետ մեկտեղ ընկերությունն ունի հետևյալ քույր ընկերությունները՝ Campari Italia S.p.A., Campari Austria GmbH, Campari Deutschland GmbH, Campari Finance Belgium SA, Zedda Piras S.p.A. և Campari France:
Պատմություն
խմբագրելԸնկերությունը հիմնադրվել է 1860 թվականին Կամպարի ընտանիքի կողմից[5]։ Հիմնադիրների թվում են եղել Կամպարիի բիթերի ստեղծող և այլ ալկոհոլային խմիչքների գյուտարար Գասպար Կամպարին (իտալ.՝ Gaspare Campari, 1828-1882): Դրանից հետո վարչությունն անցել է նրա որդուն՝ Դեյիդ Կամպարիին, որը արտադրությունը ընդլայնել է մինչև Միլանի մոտ գտնվող ֆաբրիկա (1904), ֆաբրիկան իր աշխատանքը դադարեցրել է 2005 թվականին։ 1960 թվականին Gruppo Campari-ի արտադրանքը մատակարարվում էր աշխարհի 80 երկրներում, իսկ հաջորդ տասամյակի ընթացքում՝ աշխարհի 190 երկրներում։
Հիմնական ապրանքանիշեր
խմբագրելԸնկերությունն ունի է ավելի քան 45 խմիչքների ապրանքանիշներ, որոնց թվում են բիթեր Campari-ն, վերմուտ Cinzano, Aperol, վիսկի Glen Grant, Wild Turkey, գինի Mondoro, Cinzano Asti, ուզո Ouzo 12 և այլն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Годовой отчёт 2009 Արխիվացված 2010-12-28 Wayback Machine
- ↑ Google Finance
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ Campari: product diversification and international expansion — Corporate Strategy and Firm Growth: Creating Value for Shareholders. Angelo Dringoli (с. 174—190)
- ↑ «Gruppo Campari. Our Group - History». // camparigroup.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Официальный сайт Gruppo Campari — Profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ընկերության պաշտոնական վեբկայք
- Angelo Dringoli. "Corporate Strategy and Firm Growth: Creating Value for Shareholders", 2012. (p.174-190)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gruppo Campari» հոդվածին։ |