[go: up one dir, main page]

Apple TV, թվային նվագարկիչ է ստեղծված և վաճառված Apple ընկերության կողմից։ Այն իրենից ներկայացնում է ոչ մեծ չափերի սարքավորում, որը նվագարկում է ընդունված մեդիա տվյալները, ինչպիսիք են տեսանյութեր կամ երաժշտություններ, հեռուստացույցի կամ արտքաին էկրանի վրա։

Изображение логотипа
Տեսակմեդիափլեյեր և Համակարգչային պլատֆորմ
Ենթադասset-top box? և streaming media receiver?
ՄշակողԷփլ
ԱրտադրողԷփլ
Լույս է տեսել2007
Կայքapple.com/tv/(անգլ.)

Սարքում չկան տեղադրված կոճակներ, իսկ սարքը ղեկավարելու համար կարելի է օգտնվել Apple Remote և Siri Remote, ինչպես նաև այլ հեռակառավարման վահանակներից մշակված այլ ընկերությունների կողմից։ Apple TV-ին աշխատում է tvOS օպերացիոն համակարգով և նրանում առկա մի քանի հավելվածներով։ Ավելի բարձր շահույթ ստանալու համար ընկերությունը թողարկեց Apple TV+ սթրիմինգային ծառայությունը։

Մոդելներ

խմբագրել

Առաջին սերունդ

խմբագրել
 
Apple TV-ի ցուցադրումը վաճառքից առաջ Macworld Expo 2007 կոնֆերանսի ժամանակ

2006 թվականի սեպտեմբերին հատուկ կոնֆերանսի ժամանակ Apple ընկերությունը ցուցադրեց Apple TV-ի առաջին սերդունը՝ iTV բրենդի ներքով, որով ցանկանում էր կապել իր մյուս բրենդների հետ, սակայն ավելի ուշ անվանումը փոխարինվեց դառալով «Apple TV», քանի որ Մեծ Բրիտանիայում արդեն կար նման անունով հեռարձակման ցանց՝ ITV[1]։ Պատվերները հասանելի դարձան 2007 թվականի հունվարից, իսկ Mac Mini 40 Գբ կոշտ սկավառակով թողարկվեց 2007 թվականի մարտին[2]։

Իսկ 2007 թվականի մայիսին թողարկվեց նոր տարբերակը արդեն 160 Գբ ծավալով։ Իսկ արդեն 2009 թվականի սեպտեմբերին ընկերությունը կասեցրեց 40 Գբ ծավալով սարքի թողարկումը[3]։ 2008 թվականի հունվարին սարքը դարձավ ինքնավար, շնորհիվ ծրագրային ապահովման թարմացման, որից հետո iTunes համաժամանեցումը դարձրեց պարտադիր, այսպիսով հրաժարվելով կոշտ սկավառակներից։ Այս թարմացումը արդեն թույլ էր տալիս վարձակալել կամ գնել մեդիաֆայլեր այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են iTunes Store, MobileMe և Flickr[4]։

2008 թվականի հուլիսի Apple ընկերությունը թողարկեց ծրագրային ապահովման թարմացումը՝ tvOS 2.1, որը թույլ էր տալիս օգտագործել iPhone և iPod Touch, որպես այլընտրանքային հեռակառավարման վահանակ[5]։ 2015 թվականի սեպտեմբերին ընկերությունը վաճառքից հանեց առաջի սերնդի սարքերը, այն դեպքում երբ սարքը արդեն իսկ զրկվել էր iTunes Store-ի հասանելիությունից՝ անվտանգության հնացած ստանդարտների պատճառով[6]։

Երկրորդ սերունդ

խմբագրել

Apple ընկերությունը երկրորդ սերնդի Apple TV ներկայացրեց 2010 թվականին[7]։ Սարքը սև գույնի էր, և 4 անգամ ավելի փոքր էր քան առաջին սերնդի տարբերակը։ Սարքում ներքին հիշողության կոշտ սկավառակին փոխարինելու էր եկել ֆլեշ հիշողությունը՝ 8 Գբ ծավալով։ Սարքը թուլատրում էր տեսանյութի հեռարձակում 720p կետայնությամբ HDMI-ի միջոցով[8]։

Երրորդ սերունդ

խմբագրել

2012 թվականի մարտին հատուկ միջոցառման ժամանակ Apple ընկերությունը ցուցադրեց Apple TV-ի երրորդ սերունդը[9]։ Արտաքինից սարքը նման էր նախկին սերնդն, ինչպես նաև օժտված էր A5 պրոցեսսորով, և աջակցում էր 1080p[10]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին Apple-ը ցուցադրեց չորրորդ սերնդի Apple TV-ն։ Այս մոդելում օգտագործվում էր tvOS օպերացիոն համակարգը, հավելվածների խանութով, որը թույլ էր տալիս տեղադրել արտաքին հավելվածներ տեսահոլովակների, երաժշտությունների, խաղերի։ Թողարկման պահին հասանելի են սահմանափակ քանակությամբ հավելվածներ, իսկ արդեն նոր API բացել է նոր հնարավորություններ մի թվով հավելվածների համար։ Չորրորդ սերունդը աշխատում է 64-բիթային Apple A8 պրոցեսրով և աջակցում էր Dolby Digital Plus ֆունկցիա[11]։

4K (առաջին սերունդ)

խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 12-ին Apple ընկերությունը թողարկեց Apple TV 4K, որը ապահովում է պատկերի արտաբերում՝ 2160p կետայնությամբ, HDR10, Dolby Vision և օժտված է ավելի արագ պրոցեսրով՝ Apple A10X Fusion։ Dolby Atmos-ի աջակցումը ավելացվեց tvOS 12-ի հետ միասին[12]։ Նոր տարբերակի թողարկումից հետո, Apple TV HD 64 Գբ հանվել է վաճառքից[13]։

Apple TV 4K (երկրորդ սերունդ)

խմբագրել

2021 թվականի ապրիլի 20-ին Apple ընկերություը ցուցադրեց Apple TV 4K-ի երկրորդ սերունդը A12 Bionic պրոցեսրով, HDR, HDMI 2.1 և Wi-Fi 6 մոդուլներով։ HDMI միակցիչը աջակցում է ARC և eARC ֆունկցիաներ, որը թույլ է տալիս այլ սարքերի միջոցով նվագարկել ձայնը, այդ թվում AirPlay բարձրախոսներ օրինակ՝ HomePod[14]։

Մոդելը նաև ներառում է ավելի հաստ և թարմացված հեռակառավարման վահանակ՝ Siri Remote, շրջանաձև սենսորային վահանակով և ղեկավարվող ստեղներով, ինչպես նաև միացման և ձային կարգավորման ստեղներով[15]։ Վահանակը օժտված չէ ակսելերոմետրով և գիրոսկոպով, ինչն էլ անհամատեղելի է դարձնում վահանակը շատ խաղերի հետ[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cohen, Peter (2006 թ․ սեպտեմբերի 12). «Apple 'It's Showtime!' event». MacWorld. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Apple TV Now Shipping» (Press release). 2007 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  3. Arya, Aayush (2009 թ․ սեպտեմբերի 14). «Apple drops price of 160GB Apple TV, kills 40GB model». MacWorld. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Apple TV: About Apple TV software updates». Apple Inc. 2008 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Bohon, Cory (2008 թ․ հուլիսի 10). «Apple TV 2.1 update goes live, adds MobileMe support». Engadget. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «About iTunes Store availability». 2018 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  7. Helft, Miguel (2010 թ․ սեպտեմբերի 1). «From Apple, a Step Into Social Media for Music». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. «Apple TV (2nd generation) - Technical Specifications». 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. «Update – 32-nm Apple A5 in the Apple TV 3 – and an iPad 2!». Chipworks. 2012 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. «Apple». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Gil, Lory (2019 թ․ հուլիսի 3). «Siri Remote for Apple TV: The ultimate guide». iMore (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. The Apple TV is finally getting Dolby Atmos support Արխիվացված Հունիս 4, 2018 Wayback Machine. The Verge.
  13. Apple TV 4K brings home the magic of cinema with 4K and HDR Արխիվացված Մարտ 1, 2018 Wayback Machine. Apple. September 12, 2017.
  14. Welch, Chris (2021 թ․ մայիսի 21). «The new Apple TV 4K lets you play any TV audio through a HomePod». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  15. «New Siri Remote Lacks Accelerometer and Gyroscope for Gaming on Apple TV». MacRumors (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  16. Seifert, Dan (2021 թ․ ապրիլի 20). «A more powerful processor and a new remote». The Verge (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.