[go: up one dir, main page]

Շոջոն (ճապ.՝ 少女漫画) մանգայի այ ենթաժանրն է, որի նպատակային աուդիտորիան 10-13 տարեկան աղջիկներն են։ Անվանումը կարելի է թարգմանել որպես «պուճուր աղջիկ»։ Շոջոն ընդգրկում է բազմաթիվ թեմաներ և գրաֆիկական տարբեր ոճեր, պատմական դրամայից մինչև գիտա-ֆանտաստիկա, որոնք հաճախ կենտրոնանում են մարկային ռոմանտիկ հարաբերությունների ու հույզերի վրա։ Իրականում, շոջոն չի առանձնացնում կոնկրետ ժանրեր իր մեջ, սակայն ուղղությունը ընտրված է կոնկրետ թիրախային դիտորդի ճաշակին համապատասխան։ Օրինակ`Candy Candy, Cardcaptor Sakura, Fruits Basket, Fushigi Yuugi, Ouran High School Host Club, Pretty Cure, Princess Ai, Princess Tutu, Revolutionary Girl Utena, Lovely Complex, Romeo x Juliet, Սեյլոր Մուն, Skip Beat, Shugo Chara!, Tokyo Mew Mew, Rose of Versailles, Kaichou wa Maid-sama, Vampire Knight, Special A, Nana և Brothers Conflict-ը։

Մանգայի ոճով նկարված աղջիկ

Պատմություն

խմբագրել

Հատկապես աղջիկների համար նախատեսված ամսագրերը, որոնք հայտնի են Շոջո անվանումով, առաջին անգամ հայտնվեցին 1903 թվականին Շոջո կայի (ճապ.՝ 少女界 Աղջիկների աշխարհ) ստեղծումով։ Այս գործը շարունակեցին ուրիշներ, ինչպիսիք են Շոջո Սեկայը (ճապ.՝ 少女世界 - աղջիկների աշխարհ) (1906 թ.) և երկար կյանք ունեցած Շոջո նո Տոմոն (ճապ.՝ 少女の友- աղջիկների ընկեր)։

Ժանրը սիրվեց ու հայտնի դարձավ բոլորովին վերջերս, 2010-ական թվականներին, երբ ասպարեզ իջավ «Puella Magi Madoka Magica», որի մռայլ մթնոլորտն ու հասուն թեմաները լսարան գտան մահո-շոջոյի նպատակային աուդիտորիայի սահմաններից դուրս։ Պարզագույն, մի էջանոց մանգան այս ամսագրերում հայտնվել է 1910 թ.-ին, իսկ 1930-ական թվականներին արդեն ավելի հասուն հումորային դրվագները դարձան աղջիկների ամսագրերի մեծամասնության անբաժանելի մասը։ Ամենահայտնի մանգան՝ Կատսուջի Մասումոտոյի «Կուրուկուրու Կուրումի-չանը» (ճապ.՝ くるくるクルミちゃん), Շոջո նո տոմոյի էջերին է հայտնվել 1938 թ.-ին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին «կոմիքսը, որն ընդունվում էր որպես թերևս մակերեսային, սկսեց անհետանալ»։ Հետպատերազմյան շոջո մանգան, ինչպիսին է օրինակ Շոսուկե Կուրականեի հայտնի Անմիտսու Հիմեն, տառացիորեն հետևեց մինչպատերազմյան տարիների պարզ հումորային դրվագների նմուշին։ Սակայն Օսամու Տեզուկայի հետպատերազմյան հեղափոխությունը, որը մանկական մանգայի մեջ ներառեց ինտենսիվ դրամա և լուրջ թեմաներ, արագորեն տարածվեց շոջո մանգայի վրա, մասնավորապես նրա Րիբոն նո Կիշիի (ճապ.՝ リボンの騎士- արքայադուստր-ասպետը) հսկայական հաջողությունից հետո։ Ամերիկյան «Bewitched» շարքի 1960-ական թվականների ճապոնական կրկնօրինակումը սիրվեց երիտասարդ ճապոնուհիների լողմից, ինչը ոգեշնչեց Միցուտերու Յոքոյամային ստեղծել «Վհուկ Սալլին» անիմեն։ Այն հեռուստաէկարններին հայնտվեց 1966 թվականին ու դարձավ առաջին մահո-շոջո անիմեն, որը շոջոյի ևս մեկ ենթաժանր էր։ Մինչև 1960-ական թվականների կեսը, շոջո մանգայի վրա աշխարող տղամարդիկ քանակապես գերազանցում էին նույն ոլորտում աշխատող մի խումբ կանանց (օրինակ Տոշիկո Ուեդա, Հիդեկո Միզունո, Մասակո Ուատանաբե և Միյակո Մակի)։ Շատերը, ինչպես Տեցույա Չիբան, աշխատում էին, որպես նորեկներ, որոնք պատրաստվում էին փոխել իրենց ուղղությունը դեպի շոնեն մանգա (ճապ.՝ 少年 «տղաներ»), որը ստեղծվել է 2003 թ. և որի նոր ուղղվածության այցեքարտը «Magical Girl Lyrical Nanoha»-ն էր։ Իր մանգայի հետազոտության համար Չիբան հետաքրքրվել է իր կնոջից աղջիկների զգացումների մասին։ Այդ ժամանակ ընդհանուր աշխատավայրերը կանանց համար իրենց ցուցակում չէին ներառում մանգայի նկարիչ դառնալը։ Տեզուկայի դինամիկ ոճը շոջո մանգային համապատասխանեցնելը (որը իր էությամբ միշտ «կենցաղային» բնույթ էր կրում) դարձավ մարտահրավերի նետումը։ Թորնի խոսքերով՝

 
- «Երբ շատերը ընտրում են ուղղակի ավելի երկար հումորային դրվագներ ստեղծելը, ուրիշները, որպես մելոդրամատիկ շոջո մանգայի մոդել՝ իրենց հայացքը ուղղեցին դեպի հայտնի դարձած աղջկական նովելները։ Այս մանգաների համար հատկանշական են անուշ, անմեղ նախա-դպրոցական տարիքի հերոսուհիները, ովքեր զուրկ են ընտանեկան ապահովությունից և մի վտանգից ընկնում մյուսի թատերաբեմին, մինչև այն պահը, երբ նրանք հրաշքով փրկվում են (փրկողը հաճախ գեղադեմ երիտասարդ է լինում) և վերադառնում ընտանիք»։
 

Վաղ շոջո մանգայի համար բնորոշ էին դեռահաս աղջիկները և՛ որպես հերոսուհիներ, և՛ որպես ընթերցողներ, բացառությամբ այն դեպքերը, երբ մտցվում էին ֆանտաստիկ տարրեր (ինչպես «Princess-Knight»-ի մեջ) կամ ֆոնային կամ հեռավոր վայր ու ժամանակ, ռոմանտիկ սերը հերոսուհուն համար շարունակում էր մնալ կարևորագույն մաս։ Սակայն ընթերցողի միջին տարիքը բարձրանում է, հետաքրքրությունները փոխվում են։ 1960-ական թվականների կեսին ոլորտի փոքրաքանակ կանանցից մեկը, Յոշիկո Նիշիտանին, սկսում է նկարել պատմություններ Ճապոնիայի ժամանակակից դեռահասների սիրո մասին։ Սա ժանրի դրամատիկ վերափոխման նշանն էր։ 1950-1969 թթ. Ճապոնիայում պահանջարկը մանգայի նկատմամբ հասնում է աննախադեպ չափերի, որն ուղեկցվում է նրա երկու հիմնական մարկետինգային ժանրերի՝ շոնենի (մանգա տղաների համար) ու շոջոյի (մանգա աղջիկների համար) միջև տարբերակման ստվարացումով։ 1969-1971 թթ. մանգայի կին հեղինակների նոր ալիքը նորից վերափոխեց ժանրը։ Ոմանք, ինչպիսիք են Հագիո Մոտոն, Յումիկո Օշիմին և Կեիկո Տակեմիյան, հայտնի դարձան դեհանա նո նիջու յոն նեն գումի (ճապ.՝ 花の24年組-24 Թվականի խումբ, անունը տրվել է, նրանցից շատերի տարեթվի պատճառով՝ Շովա՝ 24 կամ 1949 թ.)։ Այս ազատորեն որոշված խումբը տարբեր փորձարկումներ է կատարել բովանդակության ու մատուցման ձևի հետ, հայտնագործելով այնպիսի նոր ենթաժանրեր, ինչպիսին է Շոնեն-Այ-ը, և ստանալով երկար ժամանակ քննադատվող շոջոյի մասին քննադատների աննախադեպ գովեստները։ Նույն սերնդի այլ կին հեղինակներ, ինչպիսիք են Րիյոկո Իկեսան, Յուկարի Իչիջոն և Սումիկա Յամամոտոն, իրենց ստացան ընթերցողի աննախադեպ աջակցությունը այնտիպի հիթերով, ինչպիսիք են համապատասխանաբար ππԲերուսաիյու նո Բարա]]-ն (ճապ.՝ ベルサイユのばら - «Վերսալի վարդը», Դեզաինաա-ն (ճապ.՝ デザイナ- «Դիզայները»), և Էեսու վո նարաե-ն (ճապ.՝ (エースをねらえ!- «Սառույցի նպատակը»)։ 1970-ական թվականների կեսից, կանայք ստեղծել են շոջո մանգայի ճնշող մեծամասնությունը. արժեքավոր բացառություններ են Մինեո Մայան և Շինջի Վանդան։ 1975-2009 թթ. շոջո մանգան շարունակում է իր ոճական զարգացումը, որն ուղեկցվում էր նոր ձևավորվող իրարից տարբեր, սակայն որոշակի նմանություններ ունեցող ենթաժանրերի ձևավորմամբ։ Յուկարի Ֆուջիմոտոն զգում է, որ 1990-ական թվականների ժամանակ շոջո մանգան կանգնում է ինքնորոշման խնդրի առաջ։ Նա հասկանում է որ Պարսից ծոցի պատերազմը ազդել է «հասարակության ճակատագրի համար պայքարող աղջիկների», ինչպիսիք են Red River-ը, Basara-ն, Magic Knight Rayearth-ը և Sailor Moon-ը, զարգացման վրա։ Նա զգում է, որ 1990-ականների շոջո մանգան ցույց է տալիս երկու կանանց միջև էմոցիոնալ կապը ավելի ուժեղ, քան կնոջ և տղամարդու միջև կապը։ Ենթաժանրերի մեծամասնությունը ներառում են սիրավեպ, գիտա-ֆանտաստիկա, ֆենտեզի, մահո-շոջո, յաոյ և «Տիկին Կոմիքս» (ճապ.՝ ռեդիսու レディース, ռեդիկոմի レディコミ, ջոսեի女性)։

Նշանակությունն ու արտասանությունը

խմբագրել

Քանի որ «շոջո» ճապոներեն տառացիորեն նշանակում է «աղջիկ», արևմտյան համարժեքը հիմնականում օգտագործում է միջինը՝ աղջիկների մանգա (ճապ.՝ 少女漫画- շոջո մանգա) կամ անիմե աղջիկների համար (ճապ.՝ 少女向けアニメ- շոջո մուկե անիմե)։ Զուգահեռ կիրառվող տերմիններ՝ Շոնենը, Սեինենը և Ջոսեյը նույնպես ծագել են մանգայի և անիմեի դասակարգումից, նմանատիպ որակավորմամբ։ Քանի որ տերմինոլոգիան սկիզբ է առնում ճապոնական հրատարակիչներից, Արևմուտքի հետ մշակութային տարբերությունները պարզ նշանակում են, որ մակնշումը անգլերենով հակված է բավականին տարբերվել, երբ տիպերը հաճախ խառնվում են և հաճախակի սխալ դրվում։ Ճապոներենի տարադարձումի հետ կապված անհամապատասխանումների պատճառով հրատարակիչները կարող են 少女 (գրված しょうじょ հիրագանայում) լրիվ այլ կերպ փոխարինել։ Ամենատարածված կերպով, Շոջոն հետևում է Անգլերենի հնչյունաբանությանը, պահպանում է արտասանությունը և պահանջում է միայն ASCII մուտքագրում։ Ըստ Հեպբրնի տարադարձի, շոջոն օգտագործում է երկար ձայնավորի համար մակրոն, չնայած Latin 1 տառատեսակի տարածվածությունը հաճախ հանգեցնում է դրա փոխարեն ցիրկումֆլեքսի մտցման, ինչպես shôjo բառում։ Շատ անգլա-լեզու տեքստեր ուղղակի արհամարհում են երկար ձայնավորները և օգտագործում shojo տեսքը, որով տեղիք են տալիս սխալմունքի 処女-ի հետ (ճապ.՝ shojo, նշանակում է «կույս»), ինչպես նաև մյուս հնարավոր նշանակությունների։ Եվ վերջապես, թարգմանիչները կարող են կիրառել Նիհոն-Շիկի կանա ուղղագրության հայելային արտացոլման տիպը՝ syôjyo, կամ syoujyo։

Արևմուտքի ընկալումը

խմբագրել

Արևմուտքի երկրպագուները դասակարգում են բազմաթիվ վերնագրերը, որպես շոջո, չնայած ճապոնացի հեղինակները դրանք այլապես են պիտակավորում։ Ցանկացած ոչ-հարձակողական և իգական սեռի հերոսներով բան կարող է դասակարգվել որպես շոջո մանգա, ներառյալ շոնեն կատակերգություն Ազումանգա Դաիոհը։ Նույն ձև, քանի որ սիրավեպը դարձել է շատ շոջոների ընդունված տարր, ցանկացած սիրավիպային վերնագիր, ինչպիսիք են օրինակ շոնեն «Սիրով, Հինա»-ն կամ սեյնեն «Օ՛, իմ աստվածուհի»-ն հակված են սխալ պիտակավորվել։ Այս խառնաշփոթը, բացի այդ, դուրս է գալիս ֆան-համայնքի սահմաններից. հանրակրթական ուղղվածության հոդվածները նույնպես հաճախ են խեղաթյուրում տերմինները։ Անիմեի ու մանգայի ներածության մեջ, Ջոն Կուրտենայ Գրիմվուդը գրում է. «Մեդզոն Իկկոկու»-ի հեղինակը Ռումիկո Տականաշին է՝ «շոջոյի» ամենահայտնի հեղինակներից մեկը։ Պատկերացրեք «Sweet Valley High»-ի և «Melrose Place»-ի տիպիկ ճապոնական տարբերակըձ Այն կունենա Տականաշիի սովորական և բուռն հաջողությունը հասած՝ դեռահասների և սիրավեպի խառնուրդը, վերևում ճախրող՝ երիտասարդների ավելի մուգ ամպով»։ Տականաշին շոնեն մանգայի հայտնի հեղինակ է, բայց «Մաիսոն Իկկոկուն» նրա հազվադեպ սեյնեն ստեղծագործություններից մեկը, որը թողարկվել է Big Comic Spirits-ի կողմից, նպատակայնորեն ուղղված է դեպի 20-ամյա տղաները։ Մեթ Թորնը, ով հայտնի է կոմիքսների ուսումնասիրությամբ, փորձել է պարզաբանել այս հարցը, ասելով, որ «Շոջոն այն մանգան է, որը տպագրվում է շոջո ամսագրերում (ինչպես դա սահմանված է հրատարակիչների կողմից»։ Համենայն դեպս, անգլիական հրատարակողները և խանութները խնդիրներ ունեն շոջո վերնագրերի տարածման հետ, ներառյալ դրա արտասանությունը։ Լիցենզավորողները, ինչպիսին է Dark House Comics-ը, սխալ է բնոտոշել մի շարք սեյնենի վերնագրեր, մասնավորապես այն մանգաներն ու անիմեները, որոնք նպատակային են Ճապոնիայի ավելի երիտասարդ ընթերցողի (դիտողի) համար, հաճախ համարվում են ԱՄՆ-ի երեխաների համար «անտեղի»։ Այս կերպ լիցենզավորողնեերը հաճախ կամ կամավոր են ձևափոխում վերնագրերը, կամ հարմարեցնում դրանք ավելի մեծահասակ ընթերցողի (դիտորդի) համար։ Ավելի քիչ պահպանողական Եվրոպական խանութներում այն նյութը, որը կարող է զանգվածապես խմբագրվել կամ ուղղակի հանվել անգլերեն տարբերակում, ուղղակի թողնվում են ֆրանսերեն, գերմաներեն և այլ թարգմանված հրատարակություններով։

Այս տարատեսակների բազմազանության ևս մեկ ազդեցություն, ԱՄՆ ընկերությունները անցան փոխառնված այն բառերի կիրառությանը, որոնք դարձել են ֆան-համայնքի շրջանակներում անձնական անուններ, սակայն դրանց ճապոներեն իմաստը փոփոխվում էր։ Շոջո մանգայի շրջանակներում հրատարակիչ VIZ Media-ն փորձ կատարեց կրկին յուրացնել ժամանակահատվածը՝ տալով սահմանում.

 
- Շոջո (sho'jo) գոյական 1. Մանգա, որը գրավում է և՛ տղա և՛ աղջիկ ընթերցողներին։ 2. Հետաքրքիր պատմություններ կյանքից վերցված և ճշմարիտ հերոսներով և էկզոտիկ երերուն վայրերով։ 3. Սրտի և մտքի միացումը իրական մարդկանց հարաբերությունների միջոցով։ Նասու Յուկիե, Here is Greenwood, Սան Ֆրանցիսկո, 1996 թ.
 

«Շոջո» բառը իր սկզբնական «աղջիկ» իմաստից հեռացնելու ցանկությունը, թվում է, ուղղորդվում է նոր ընթերցողների, մասնավորապես տղաների, վանելու վախով։ Մանգան ու անիմեն, որը պիտակավորված է որպես շոջո, չպետք է պարտադիր հետաքրքրի միայն աղջիկներին, և մի շարք վերնագրեր վաստակում են հետևորդներ ավանդական ֆան-համայնքից դուրս։ Օրինակի համար Ֆրեդերիկ Լ. Շոդտը Ակիմի Յոշիդայի «Բանանի ձուկը» բնորոշում է, ինչպես.

 
- ...Աղջկական հազվադեպ մանգաներից մեկը, որը կարող է ընդունել նորմալ ճապոնացի տղա, առանց ամաչելու։ Յոշիդան, իր շեշտված համասեռամոլ սիրո մեջ հավատարիմ մնալով աղջկական մանգայի սովորույթներին՝ հնարավոր դարձրեց զգուշանալ ծաղիկներից ու սիրուն աչքերից, ի օգուտ կոշտ համարձակ լուծումների, action-տեսարանների և ինտենսիվ արագ տեսարանների։
 

Այդպիսի հաջողակ «քրոսսովեր» վերնագրերը ընդհանուր կանոնից բացառություն են կազմում, համենայն դեպս՝ բուն շոջո մանգայի ամսագիր Hana no Yume-ի ընթերցողների 95%-ը իգական սեռի են պատկանում, որի մեծամասնությունը 17 և պակաս տարեկան աղջիկներ են։ Ռոմանտիկ շոջո մանգայի տարածվածությունը Ամերիկայում ստիպեց Հարլեքինին թողարկել մանգանման ռոմանտիկ կոմիքսներ։

Արտաքին հղումներ

խմբագրել