Հայկ Սեմերջյան
հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սեմերջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Հակոբի Սեմերջյան (1910, Թիֆլիս), հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1966)։
Հայկ Սեմերջյան | |
---|---|
Ծնվել է | 1910 |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1937) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1966) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Բաումանի անվան մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտը (1937)։ 1937 թվականից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ բարձր ճնշումների ֆիզիկայի ինստիտուտում, 1968 թվականից՝ բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային, բարձր ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում կոմպոզիցիոն նյութերի և շինվածքների ստեղծմանը։ Սեմերջյանի ղեկավարությամբ ստեղծվել է գիտահետազոտական համալիր՝ գերհզոր հիդրավլիկական մամլիչի բազայի վրա (միակը պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում գիտական աշխատանքներ կատարելու համար)։ Պարգևատրվել է Լենինի, «Հոկտեմբերյան հեղափոխության», աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 280)։ |