[go: up one dir, main page]

Կաստիլիոս (իսպ.՝ Castillos), քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում[1]։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Ռոչա քաղաքից 56 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Լագունա դե Կաստիլիոս լճի մերձակայքում։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 44 մետր է[2]։

Բնակավայր
Կաստիլիոս
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ՀամայնքRocha Department?
ԲԾՄ44±1 մետր
Բնակչություն7541 մարդ (2011)
Փոստային դասիչ27200
Կաստիլիոս (Ուրուգվայ)##
Կաստիլիոս (Ուրուգվայ)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը 1866 թվականի ապրիլի 19-ին հիմնադրել է Էրմոխենես Լոպես Ֆորմոսոն և կոչել է մոտակայքում գտնվող San Vicente Mártir de Castillos մատուռի անվանումից քաղված San Vicente de Castillos անունով։ 1909 թվականի մայիսի 3-ին Կաստիլիոսն ստացել է Villa-ի (փոքր քաղաքի), 1952 թվականի նոյեմբերի 3-ին՝ քաղաքի (Ciudad-ի) կարգավիճակ[3]։

Բնակչություն

խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով Կաստիլիոսում ապրում էր 7.541 մարդ[4]։

Տարին Բնակչությունը
1908 3,896
1963 5,947
1975 7,260
1985 6,836
1996 7,346
2004 7,649
2011 7,541

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (Իսպաներեն) Corps Législatif (15 mars 2010). «Loi 18.653». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 6 juillet 2012-ին.
  2. «Veinticinco de Agosto, Uruguay Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  3. «LEY N° 11.875». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1952. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Censos 2011 Cuadros Rocha». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Statistics of urban localities (1908–2004) (see also "San Vicente de Castillos")» (PDF). INE. 2012. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստիլիոս» հոդվածին։