[go: up one dir, main page]

Գայ Կավասակի

ամերիկացի հեղինակ, Վիքիմեդիայի հոգեբարձուների խորհրդի անդամ

Գայ Կավասակի (անգլ.՝ Guy Kawasaki, օգոստոսի 30, 1954(1954-08-30)[1][2], Հոնոլուլու, Territory of Hawaii), ամերիկացի հեղինակ, Վիքիմեդիայի հոգաբարձուների խորհրդի անդամ, մարքեթինգի մասնագետ և Սիլիկոնային հովտի վենչուրային կապիտալ[4]։ 1984 թվականին Macintosh համակարգչի մարքեթինգի պատասխանատու, Apple Computer ընկերության առաջին աշխատակիցներից մեկը։ Նա հայտնի է նրանով, որ «ավետարանական» հայեցակարգը ներդրել է բարձր տեխնոլոգիաների բիզնեսում, որն ուղղված էր սպառողների հատուկ շերտ՝ Apple ապրանքանիշի կողմնակիցների խումբ ստեղծելուն։ Կավասակին գրել է նաև գրքեր, որոնցից են «The Art of Social Media»-ն (2014) և «Database 101» (1991):

Գայ Կավասակի
անգլ.՝ Guy Kawasaki
Դիմանկար
Գայ Կավասակին 2015 թվականի Վիքիմանիա կոնֆերանսի ժամանակ
Ծնվել էօգոստոսի 30, 1954(1954-08-30)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, Territory of Hawaii
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և ʻIolani School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար, վաճառական, հեղինակ, social media manager, Սիլիկոն Վալի, Evangelism marketing, marketer և marketing consultant
ԱշխատավայրԷփլ, Գուգլ, Forbes և MacUser?
ԱնդամությունՎիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ[3]
Կայքguykawasaki.com
 Guy Kawasaki Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գայ Կավասակին ծնվել է Հավայիի մայրաքաղաք Հոնոլուլուում։ Սթենֆորդի համալսարանում հոգեբանության ոլորտում ստացել է բակալավրի (BA) աստիճան[5][6][7]։ Այնուհետև նա հաճախել է UC Davis իրավաբանական դպրոցը, սակայն մոտ մեկ շաբաթ դասերի հաճախելուց հետո, սակայն երբ հասկացավ, որ ատում է օրենքի դպրոցը, դուրս է գալիս[5][7]։ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան (MBA):

Կավասակին աշխատել է նաև «Nova Stylings» ոսկերչական ընկերությունում։ Նա ասում է. «Ոսկերչական բիզնեսը հանդիսանում է շատ, շատ կոշտ բիզնես, ավելի կոշտ, քան համակարգչային բիզնեսը... Ես սովորեցի շատ կարևոր մի դաս. ինչպես վաճառել»[8]։

Ներկայումս նա «Garage Technology Ventures» գիտական, բարձր տեխնոլոգիաներ ստարտափում մասնագիտացված կազմակերպության կառավարիչ տնօրենն է, ինչպես նաև Nononina-յի համահիմնադիրն է, Truemors և Alltop կայքերի ստեղծողը։

2015 թվականի մարտին Կավասակին ընտրվել է Վիքիմեդիայի՝ շահույթ չհետապնդող ամերիկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[9]։

Մատենագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. https://meta.wikimedia.org/wiki/Wikimedia_Foundation_Board_noticeboard/December_2016_-_Update_regarding_expiring_Board_terms
  4. Chris Cameron (2010 թ․ փետրվարի 26). «Weekend Reading: Guy Kawasaki Author Spotlight». Readwrite.
  5. 5,0 5,1 Kawasaki, Guy (2015). «Who Is Guy?». Guy Kawasaki. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  6. Kawasaki, Guy (2013 թ․ մարտի 11). The Top 10 Mistakes of Entrepreneurs (Video). YouTube. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  7. 7,0 7,1 Iwata, Edward (2008 թ․ նոյեմբերի 10). «Entrepreneur Guy Kawasaki Doesn't Accept Failure». USA Today. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Bryant, Adam (2010 թ․ մարտի 10). «Just Give Him 5 Sentences, Not 'War and Peace'». The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.
  9. de Vreede, Jan-Bart (2015 թ․ մարտի 24). «Wikimedia Foundation welcomes Guy Kawasaki as board member». Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայ Կավասակի» հոդվածին։