Բենիտո Մուսոլինի
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Բենիտո Ամիլկարե Անդրեա Մուսոլինի (իտալ.՝ Benito Amilcare Andrea Mussolini, հուլիսի 29, 1883[1][2][3][…], Պրեդապիո, Իտալիայի թագավորություն - ապրիլի 28, 1945[1][2][3][…], Ջուլինո, Մեձեգրա[4]), իտալացի քաղաքական գործիչ և լրագրող, ով ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը (Partito Nazionale Fascista, PNF): Նա կառավարում էր Իտալիան, որպես վարչապետ 1922 թվականից մինչև 1943 թվականը։ Նա սահմանադրականորեն կառավարել է երկիրը մինչև 1925 թվականը, երբ վերացրել է կեղծ դեմոկրատիան և հաստատել է դիկտատուրա։
Բենիտո Մուսոլինի իտալ.՝ Benito Mussolini | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ֆաշիստական կուսակցություն, Ազգային ֆաշիստական կուսակցություն, Իտալիայի սոցիալիստական կուսակցություն, Fasci Italiani di Combattimento? և Revolutionary Fascist Party? |
---|---|
Կրթություն՝ | Լոզանի համալսարան (1904) |
Մասնագիտություն՝ | լրագրող, ուսուցիչ, քաղաքական գործիչ և fascist |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրեդապիո, Իտալիայի թագավորություն |
Վախճանի օր | ապրիլի 28, 1945[1][2][3][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Ջուլինո, Մեձեգրա[4] |
Թաղված | Mussolini Family Crypt և major cemetery of Milan |
Քաղաքացիություն | Իտալիայի սոցիալիստական հանրապետություն և Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Benito Amilcare Andrea Mussolini |
Հայր | Ալեսանդրո Մուսոլինի |
Մայր | Ռոզա Մալտոնի |
Ամուսին | Ռաքելե Մուսոլինի և Իդս Դալսեր |
Զավակներ | Բրունո Մուսոլինի, Էդա Մուսոլինի, Վիտորիո Մուսոլինի, Աննա Մարիա Մուսոլինի, Ռոմանո Մուսոլինի և Benito Albino Dalser? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ճանաչված լինելով որպես Դուչե (առաջնորդ)` Մուսոլինի իտալական Ֆաշիզմի հեղինակն էր։ 1912 թվականին Մուսոլինին եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցություն Ազգալին Վարչության առաջատար անդամներից մեկը, սակայն նրան հեռացրել են կուսակությունից, քանի որ վերջինս քարոզում էր ռազմական միջամտություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հակառակվելով իր կուսակցության գաղափարախոսությանը։ Մուսսոլինին ծառայել է Իտալական արքայական բանակում պատերազմի տարիներին մինչև 1917 թվականը, երբ նա վիրավորվեց և ազատվեց ծառայությունից։ Մուսսոլինին սկսեց քննադատել Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը և նրա հայացքը այժմ ուղղված էր ազգայնականությանը սոցիալիզմի փոխարեն և ավելի ուշ նա ստեղծեց ֆաշիստական շարժումը։ Հաջորդող մայիսին Հռոմում 1922 թվականի հոկտեմբերին Մուսոլինին դարձավ Իտալիայի ամենաերտասարդ վարչապետը մինչև 2014 թվականը, երբ վարչապետ դարձավ Մատեո Ռենցին։ Հեռացնելով իր քաղաքական հակառակորդներին իր գաղտնի ոստիկանության և հակաօրինական գործադուլների միջոցով` Մուսոլինին և իր հետևորդները կենտրոնացրեցին իրենց իշխանությունը մի շարք նոր օրենքների ընդունման շնորհիվ, որոնք ազգը դարձրին միակուսակցական դիկտատուրա։ Հինգ տարվա ընթացքում Մուսոլինին հաստատեց դիկտատուրական իշխանություն թե՛ օրինական, թե՛ արտակարգ միջոցների կիրառման միջոցով և ձգտեց ստեղծել տոտալիտար պետություն։ 1929 թվականին Մուսոլինին ստորագրեց Լաթերանյան համաձայնագիրը Վատիկանին` վերջ դրեց տասամյակներ տևած հակամարտությանը Իտալական պետության և Վատիկանի միջև` ճանաչելով վերջինիս անկախությունը։
Աբիսինիայի 1935 թվականից մինչև 1936 թվականի ճգնաժամին Մուսոլինին ներխուժեց Եթովպիա և սկսեց երկրորդ իտալա-եթովպիական պատերազմը։ Այդ ներխուժումը բացասական արձագանք է ստացել Արևմտյան պետությունների կողմից, և ի պատասխան նրանք տնտեսական սանկցիաներ են կիրառել Իտալիայի դեմ։ Գերմանիայի և Իտալիայի միջև հարաբերությունները լավացան այն բանից հետո, երբ Հիտլերը պաշտպանեց Իտալիայի ներխուժումը Աբիսինիա։ 1936 թվականին Մուսոլինին ընդունեց Ավստրիան, որպես Գերմանիայի ազդեցության գոտի, ստորագրեց Գերմանիայի հետ համագործակցության պայմանագիր, և ձևավորվեց Հռոմ-Բեռլին առանցքը։ 1936-39թթ. Մուսոլինին ռազմական մեծ օգնություն է ցուցաբերել Ֆրանցիսկո Ֆրանկոյի ուժերին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում։ Այս ակտիվ մասնակցությունը ավելի հեռացրեց Իտալիային Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։ Մուսոլինին փորձում էր հետաձգել լայնածավալ պատերազմը Եվրոպայում, բայց Գերմանիան ներխուժեց Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, որը հանգեցրեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պատերազմ հայտարարելուն և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։ 1940 թվականի հունիսի 10-ին` Ֆրանսիայի անկումը հաշվի առնելով, Իտալիան պաշտոնապես միացավ պատերազմին Գերմանիայի կողմից, չնայած գիտեր, որ չունի բավարար ուժ Բրտանական կայսրության դեմ պատերազմելու համար։ Նա հավատում էր, որ Ֆրանսիայի անխուսափելի զինադադարից հետո նա կկարողանա տարածքային զիջումներ կորզել Ֆրանսիայից և այդ ժամանակ նա կկարողանա կենտրոնացնել իր ուժերը Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ Դաշնակիցների ուժերը փոքր էին Իտալիայի համեմատ։ Սակայն Բրիտանական կառավարությունը հրաժարվեց ընդունել խաղաղությունը կնքելու առաջարկները, որոնց դեպքում պետք է ընդունվեին Արևելյան և Արևմտյան առանցքներում ունեցած Իտալիայի հաղթանակները։ Մեծ Բրիտանիան պարտության մատնելու ծրագիրը ձախողվեց, իսկ պատերազմը շարունակվում էր։ 1940 թվականի օգոստոսին Մուսոլինի կենտրոնացրեց իտալական ուժերը Հունաստանում` սկսելով Իտալո-հունական պատերազմը։ Ներխուժումը ձախողվեց և հունական ուժերը հետ մղեցին իտալացիներին դեպի Ալբանիա։ Հունաստանում և Մեծ Բրիտանիայի կրած պարտությունները հանգեցրին Իտալիայի կախվածությանը Գերմանիայից։
Վարել է ռազմատենչ քաղաքականություն։ Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945 թթ.) փորձել է վերականգնել «Հռոմեական տերության փառքը», սակայն ձախողվել է։ 1943 թվականին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.prazskyhradarchiv.cz/file/edee/vyznamenani/cs_rbl.pdf
- ↑ https://www.boe.es/datos/pdfs/BOE//1937/349/A03666-03667.pdf
- ↑ Sveriges statskalender för skottåret 1940 — Almqvist & Wiksell, 1940.
- ↑ 8,0 8,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Prezioso S. Doctorat honoris causa Benito Mussolini, histoire d’une mémoire chaude (ֆր.) — 2023. — ISSN 1627-9204 — doi:10.4000/laboratoireitalien.10099
Արտաքին հղումներ
խմբագրել- Բենիտո Մուսոլինի. լրագրողից մինչև վարչապետ
- Mussolini as revealed in his political speeches (November 1914-August 1923)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բենիտո Մուսոլինի կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 90)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիտո Մուսոլինի» հոդվածին։ |