[go: up one dir, main page]

Ագատում (լատին․՝  Agathaumas, հին հունարենից  ἀγα- +θαύμας «չափազանց զարմանալի»), ցերատոպսիդների ընտանիքին պատկանող դինոզավրերի ցեղ, ապրում էր մաաստրիխի դարում՝ կավճային դարաշրջանի սկզբում Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Երկարությունը 9 մետրի էր հասնում, հասակը՝ 3 մետրի, քաշը՝ 5 տոննայի։ Սուիթուոթերի շրջանում (Sweetwater County)՝ Վայոմինգի նահանգում գտնվել են ագատումի քարացած մնացորդներ։ Առաջին անգամ նկարագրել է հնէաբան Կոուպը 1872 թվ.-ին։ Ներկայանում էր մեկ տեսակով՝ Agathaumas sylvestris[1][2].:

Հայտնաբերման պատմություն

խմբագրել

Ագատումի աճյունը հայտնաբերել է ամերիկյան գիտնական Ֆ. Մեկը 1873 թվ.-ին Վայոմինգ նահանգում պեղումների ժամանակ(ԱՄՆ)։ Նա այս մասին հայտնել է հայտնի հնէաբան Էդվարդ Կոուպին, ով արագ եղավ նույն տեղում և սկսեց զբաղվել գյուտի հետազոտություններով։ Ագատումը լատիներեն անունը ստացել է, որովհետև գիտնականները մոլորված էին կենդանու ահռելի չափերի պատճառով։ 1897 թվ.-ին նկարիչ Չարլզ Նայտը Է. Կոուպի պատվերով հսկա մողեսների նկարների շարք է ստեղծել, որոնք էլ 1925 թվ.-ին Ուիլս Օ՛Բրայնի «Լքված աշխարհ» ֆիլմի ագատումի կերպարի համար հիմնական նյութ է ծառայել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Cope E. D. 1872. On the existance of Dinosauria in the Transition Beds of Wyoming. Proceedings of the American Philosophical Society 12: 481—483.
  2. Cope E. D. 1873. The monster of Mammoth Buttes. Pennsylvania Monthly 4: 521—534.

Գրականություն

խմբագրել
  • Всё: иллюстрированный справочник о динозаврах / А. Шаранов. — М.: ОНИКС, 2008. — С. 12. — ISBN 978-5-9603-0089-6

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագատում» հոդվածին։