[go: up one dir, main page]

Jump to content

11-րդ դար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է XI դարից)
II հազարամյակ
9-րդ դար10-րդ դար11-րդ դար12-րդ դար13-րդ դար
990‑ականներ 990 991 992 993 994 995 996 997 998 999
1000‑ականներ 1000 1001 1002 1003 1004 1005 1006 1007 1008 1009
1010‑ականներ 1010 1011 1012 1013 1014 1015 1016 1017 1018 1019
1020‑ականներ 1020 1021 1022 1023 1024 1025 1026 1027 1028 1029
1030‑ականներ 1030 1031 1032 1033 1034 1035 1036 1037 1038 1039
1040‑ականներ 1040 1041 1042 1043 1044 1045 1046 1047 1048 1049
1050‑ականներ 1050 1051 1052 1053 1054 1055 1056 1057 1058 1059
1060‑ականներ 1060 1061 1062 1063 1064 1065 1066 1067 1068 1069
1070‑ականներ 1070 1071 1072 1073 1074 1075 1076 1077 1078 1079
1080‑ականներ 1080 1081 1082 1083 1084 1085 1086 1087 1088 1089
1090‑ականներ 1090 1091 1092 1093 1094 1095 1096 1097 1098 1099
1100‑ականներ 1100 1101 1102 1103 1104 1105 1106 1107 1108 1109

11-րդ դար 1001-ից 1100 թվականն ընկած շրջան՝ Հուլյան օրացույցով և 2-րդ հազարամյակի առաջին դարը։

Եվրոպայի պատմության մեջ այս շրջանը համարվում է Բարձր միջնադարի սկիզբ։

Բյուզանդիայի վերելքից հետո հանկարծակի այն սկսեց անկում ապրել և նորմանները սկսեցին հզորանալ և վերահսկել Եվրոպայի մեծ մասը։ Եվրոպայում նշանակալի ազդեցություն ձեռք բերեցին ազդեցիկ Հռոմի պապերը։ Հյուսիսային Իտալիայում աճեց քաղաքային բնակչության թիվը, որը խթանեց վաղ կազմակերված կապիտալիզմի առաջացմանը։ Արևելյան Եվրոպայում Կիևյան Ռուսիայի համար ոսկե դարաշրջան էր։

Սուն դինաստիայում և դասական իսլամական աշխարհում այս դարաշրջանում զարգացավ դասական չինական և իսլամական գիտությունը, փիլիսոփայությունը, տեխնոլոգիան և գրականությունը։

Չոլա դարաշրջանի Հնդկաստանը և Ֆաթիմյան դարաշրջանի Եգիպտոսը մեծացրեցին իրենց ռազմական ներուժը և ձեռք բերեցին միջազգային ազդեցություն։ Արևմտյան Չալուկիա կայսրությունը (Չոլայի թշնամին) նույնպես հզորացավ հարյուրամյակի վերջում։

Այս հարյուրամյակում թյուրք Սելջուկները հզորացան Արևմտյան Ասիայում մասնատված Աբբասյանների տարածքներում։ Հարյուրամյակի վերջում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը։