LOL
LOL (նաև lol կամ լոլ, անգլ.՝ laughing out loud - բարձր, լսելի ձայնով ծիծաղելիս, կամ laugh out loud[1][2][3] , բարձր, լսելի ձայնով ծիծաղել, կամ lots of laughs - շատ ծիծաղ), անգլալեզու հապավում, համացանցային մեմ։ Տերմինը օգտագործվում է ցանցային շփման մեջ, գլխավորապես գրավոր ձևում` ծիծաղի արտահայտման համար։
Հապավումը տարածում է ստացել համեմատաբար ոչ վաղուց։ 2003 թվականին ուսանողների մի խումբ հետազոտություն կատարեց, որի արդյունքում պարզվեց, որ ինտերնետային սլենգի օգտագործումը ցանցային շփման մեջ, մասնավորապես հաղորդագրությունների վայրկենական փոխանակման մեջ, ավելի քիչ էր, քան ակնկալվում էր։ Հետազոտության շրջանակներում վերլուծության ենթարկվեց 2185 հաղորդագրություն, ընդհանուր առմամբ 11718 բառ պարունակությամբ։ Հապավումներն օգտագործվել էին ընդամենը 90 անգամ, որոնցից 76 LOL-ն էր (բառերի ընդհանուր թվի 0,6 %-ը)[4]։ 2008 թվականին տեղի ունեցած այլ հետազոտության համաձայն, համացանցային սլենգի օգտագործման տոկոսը, այդ թվում LOL հապավումի, կազմում էր արդեն 2,4 %[5]։ 2011 թվականի մարտին LOL-ը OMG-ի ու <3[6] նշանի հետ հայտնվել է Օքսֆորդի բառարանում[7]։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլենգային բնույթով պայմանավորված բառն ունի տարբեր իմաստներ արտահայտող գրության մի քանի տարբերակներ։
lulz (հայերեն՝ լուլզ), համաձայն «Նյու Յորք Թայմս» թերթի տված սահմանամը, «lulz-ը ուրախությունն է մի այլ մարդու հոգեկան հավասարակշռության խախտման պատճառով»[8]։ Լուլզերը համացանցային թրոլլինգի հիմքն են, դրանք նշանակում են զվարճանք այլ մարդկանց տառապանքների հաշվին։ Թրոլլերը փնտրում և գտնում են լուլզեր ամենուր, իսկ հենց թրոլլերի միավորումներում լուլզերը կարող են հանդիսանալ և պարգև, և պատիժ[9]։
lqtm[10](անգլ․՝ laughing quietly to myself), «ցածր ծիծաղում եմ ինքս ինձ հետ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Matt Haig E-Mail Essentials: How to Make the Most of E-Communications. — Kogan Page, 2000. — С. 89. — 153 с. — ISBN 0749435763
- ↑ Louis R. Franzini Kids Who Laugh: How to Develop Your Child's Sense of Humor. — Square One Publishers, Inc., 2002. — С. 145–146. — 153 с. — ISBN 0757000088
- ↑ Erin McKean The new Oxford American dictionary. — 2. — Square One Publishers, Inc., 2005. — 2051 с. — ISBN 0195170776
- ↑ Naomi Baron (18.02.2005). «Instant Messaging by American College Students: A Case Study in Computer-Mediated Communication». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Researchers: written English language will weather LOL storm» (անգլերեն). Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Oxford Dictionary adds 'LOL,' 'BFF,' other slang» (անգլերեն). Afterdawn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «March 2011 update» (անգլերեն). Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Schwartz, Mattathias (2008 թ․ օգոստոսի 3). «The Trolls Among Us». The New York Times. էջեր MM24. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Уитни Филлипс Трололо: Нельзя просто так взять и выпустить книгу про троллинг = This Is Why We Can't Have Nice Things. Mapping the Relationship between Online Trolling and Mainstream Culture. — М.: Альпина Паблишер, 2016. — 300 с. — ISBN 978-5-9614-5376-8
- ↑ «What does LQTM mean?» (անգլերեն). InternetSlang.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.