[go: up one dir, main page]

Jump to content

I Want to Break Free

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I Want To Break Free»
«I Want To Break Free» սինգլի շապիկը (Queen, 1984)
Queenսինգլը
Թողարկված1984, ապրիլի 2
Ֆորմատ3”, 5”, 7”, 12”
Ձայնագրված1983
ԺանրՀարդ ռոք
Գլեմ ռոք
Փոփ ռոք
ԵրգահանՋոն Դիքոն
Տևողություն
  • 3:20 (ալբոմային տարբերակ)
  • 4:21 (սինգլի տարբերակ)
  • 7:16 (երկար տարբերակ)
ԼեյբլEMI Records, Capitol Records, Toshiba Records
ՊրոդյուսերQueen
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«Radio Ga Ga»
(1984)
«I Want To Break Free»
(1984)
«It's a Hard Life»
(1984)

«I Want to Break Free» (անգլ. թարգ.՝ «Ուզում եմ ազատվել»), անգլիական Queen ռոք խմբի երգը «The Works» ալբոմից։ Հեղինակը Ջոն Դիքոնն է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Machines (կամ ‘Back to Humans’)» երգի հետ՝ «Բ» կողմում։ Սինգլը ստացել է արծաթե հավաստագրում[1]։

Երգը հայտնի է իր տեսահոլովակով, որի համար խմբի բոլոր երաժիշտները հագել են կանացի հագուստ, ծաղրապանմանակելով Մեծ Բրիտանիայի «Coronation Street» ամենաերկար հեռուստասերիալին[2][3][4][5]։ Չնայած դրան, երգը դարձել է Աֆրիկյան Ազգային Կոնգրեսի օրհներգը։

Երգը գրել է Ջոն Դիքոնը 1983 թվականին՝ կանացի լիբերալ շարժման վերաբերյալ, տղամարդկանց կարծիքների հիման վրա[6]։

Գոյություն ունեն երգի երեք տարբերակներ՝ ալբոմային, սինգլային և երկարացված։

Ալբոմային տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի ալբոմային տարբերակը տևում է 3 րոպե 20 վայրկյան։ Ստեղծագործությունը սկսվում է հիմնական ռիթմի 6-վայրկյանանոց կատարումով։ Ռիթմը ձևավորվում է Ludwig հարվածայիններով, Gibson ակուստիկ կիթառով, Fender բաս կիթառով, Fender Telecaster էլեկտրակիթառով։ Այն շարունակվում է գրեթե ամբողջ երգի ընթացքում, կտրվելով միայն երգի առաջին տողի կատարման ժամանակ։ Առաջին տունը ավարտվում է 37-րդ վայրկյանին և միանգամից սկսում է երկրորդը։ Այն գրեթե չի տարբերվում առաջինից՝ միայն մի տողով ավելի կարճ է։ Երկրորդ տան վերջում սկսվում է Red Special կիթառի պարտիան։ Երկրորդ տնին հետևում է երրորդը, որն ավելի երկար է։ Երկրորդ րոպեին սկսվում է կրկներգը։ Դրա հետ մեկտեղ կատարվում է սինթեզատորի հատվածը՝ «I’ve got to break free» մասի վրա երաժշտությունը կանգնում է։ Ռիթմը քիչ-քիչ ավարտվում է։

Երգի այս տարբերակը թողարկվել է միայն «The Works» ալբոմի ու մի քանի սինգլների վրա։

Սինգլի տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի տարբերակը տևում է 4 րոպե և 21 վայրկյան։ Այն տարբերվում է ալբոմայինից մուտքի առկայությամբ և սինթեզատորի ավելի երկար սոլոյով։ Մուտքը սկսում է սինթեզատոր նվագելով, երբեմն հնչում են ափսեները։ 19-րդ վայրկյանին նվագում է սինթեզատորը, դրան նվագակցել են Red Special-ը և հարվածայինները։ 40-րդ վայրկյանին սկսում է առաջին տունը և մինչև 2։ 33 երգը չի տարբերվում ալբոմային տարբերակից, հետո շարունակվում է սինթեզատորի սոլոն, որի հատվածը վերցված է չորրորդ տնից։

Երգի այս տարբերակը թողարկվել է գրեթե բոլոր սինգլներում և խմբի ժողովածուներում։

Երկար տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարբերակը տևում է 7 րոպե և 16 վայրկյան։ Այն տարբերվում է սինգլային տարբերակից ավելի երկար մուտքով, որի մեջ ներառված է սոլոյի երկրորդ մասը։ 6։ 04-ից հետո կատարվում են այլ երգեր «The Works» ալբոմից՝ «Radio Ga Ga», «It's a Hard Life», «Man on the Prowl», «Machines ('or Back to Humans')», «Keep Passing the Open Windows», «Hammer to Fall», «Tear It Up» և «Is This the World We Created…?»։

Երկար տարբերակը թողարկվել է 12 դյույմանոց սինգլների տեսքով և 1991 թվականին «The Works» ալբոմի վերահրատարակված կոմպակտ սկավառակի վրա։

Երաժշտական գործիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմից և սինգլից բացի, երգը թողարկվել է նաև խմբի այլ ժողովածուների վրա։ Դա «Greatest Hits II», «Jewels II» և «Box of Tricks.» ժողովածուներն են։ Բացի այդ, երգը թողարկվել է ուրիշ ալբոմների բոքս սեթերի կազմում՝ «The Complete Works», «Greatest Hits I & II», «The Crown Jewels» և «The Platinum Collection»։

Երգի տեսահոլովակը նկարահանել է Դևիդ Մելիթը։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 1984 թվականի մարտի 22-ից և մայիսի 4-ը «Limehouse Studios» ստուդիայում։ Դրա վրա ծախսվել է 100 հազար ֆունտ ստերլինգ[7]։ Տեսահոլովակի համար օգտագործվել է երգի սինգլային տարբերակը։ Հիմնականում այն հայտնի է նրանով, որ ներառում է «Coronation Street» բրիտանական հեռուստասերիալի դեկորացիաները, իսկ երաժիշտները կրում էին դպրոցականների և տնային տնտեսուհիների կոստյումներ։ Դրա համար տեսահոլովակը արգելվել է MTV ամերիկյան ալիքով, սակայն, այդ տեսահոլովակը լավ է ընդունվել Մեծ Բրիտանիայում։ Տեսահոլովակը ներառվել է «The Works Video EP», «Greatest Flix II», «Box of Flix», «Greatest Hits», «Greatest Video Hits 2» հոլովակների ժողովածուների մեջ։ Տեսահոլովակի դրվագներ օգտագործվել են «The Show Must Go On» երգի տեսահոլովակի համար։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթային հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1984) Ամենաբարձր
դիրք
Australia (Kent Music Report)[8] 8
Ավստրիա Ö3 Austria Top 75[9] 1
Բելգիա Ultratop Flanders[10] 1
Ֆրանսիա SNEP[11] 9
Գերմանիա Media Control AG[12] 4
IRMA[13]
Israel (Official Singles Chart)[14] 1
Նոր Զելանդիա RIANZ[15] 6
Նիդերլանդներ Mega Single Top 100[16] 1
Portugal (Associação Fonográfica Portuguesa)[17] 1
South Africa (Springbok)[18] 1
Spain (AFYVE)[19] 5
Շվեյցարիա Schweizer Hitparade[20] 2
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[22] 45
Հիթ-շքերթ (2018–19) Ամենաբարձր
դիրք
Canada (Hot Canadian Digital Songs)[23] 33
Հունգարիա Single Top 10[24] 18
Լեհաստան Polish Airplay Top 20[25] 59
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[26] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[27] 16

Տարեվերջի հիթ-շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1984) Ռանկ
Australia[28] 36
Netherlands (Single Top 100)[29] 9
New Zealand[30] 25
South Africa[31] 3
Switzerland[32] 7
UK[33] 23

Վաճառքներ և հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[34] Gold 45 000^
Իտալիա (FIMI)[35] Platinum 50 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[36] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[37] Platinum 1 000 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսպանական «El Informal» հաղորդումը պարոդիա է պատրաստել այս երգի տեսահոլովակի վրա, անվանելով այն «Me Quiero Reir» (Ես ուզում եմ ծիծաղել)։
  • 1998 թվականին գերմանական Masterboy խումբը ձայնագրել է երգի պարային տարբերակը Queen Dance Traxx ժողովածուի համար։
  • Dewa ինդոնեզիական խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Republik Cinta» ալբոմի համար 2006 թվականին։
  • Երգի սկա տարբերակը ձայնագրել է Area7 ավստրալիական սկա խումբը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «(QUEEN - The Complete Works with lyrics, gallery real audio, midi, desktop theme and skins.)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 15 июля 2007-ին.
  2. «I Want to Break Free by Queen Songfacts» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 14 июля 2007-ին.
  3. «Queen Videos - "The Works" Album» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 14 июля 2007-ին.
  4. «Глава 4». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 14 июля 2007-ին.
  5. «Corrie Canuck: I Want To Break Free» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 14 июля 2007-ին.
  6. «Bechstein Debauhchery» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 16 июля 2007-ին.
  7. «QUEEN+PAUL RODGERS» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 17 июля 2007-ին.
  8. «Australian (David Kent) Weekly Single Charts from 1984». Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  9. Queen — I Want to Break Free Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 18 March 2018.
  10. Ultratop.be — Queen — I Want to Break Free (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 March 2018.
  11. Lescharts.com — Queen — I Want to Break Free (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 18 March 2018.
  12. Queen - I Want to Break Free (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 18 March 2018.
  13. "The Irish Charts – Search Results – I Want to Break Free". Irish Singles Chart. Ստուգվել է 18 March 2018.
  14. https://www.ukmix.org/showthread.php?45645-Israel-Singles-Charts-1987-1995/page2
  15. Charts.org.nz — Queen — I Want to Break Free. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 18 March 2018.
  16. Dutchcharts.nl — Queen — I Want to Break Free (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 18 March 2018.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-08-30-ին. Վերցված է 2019-12-03-ին.
  18. «SA Charts 1965–March 1989». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. Salaverri, Fernando (September 2005). Sólo éxitos: año a año, 1959-2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  20. Queen — I Want to Break Free swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 18 March 2018.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 18 March 2018.
  22. Queen Album & Song Chart History Billboard Hot 100 for Queen. Ստուգվել է 18 March 2018.
  23. «Hot Canadian Digital Song Sales: Nov 17, 2018». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  24. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 15 November 2018.
  25. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է 25 November 2019.
  26. «Veckolista Heatseeker – Vecka 45, 9 november 2018» (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Queen Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Queen. Ստուգվել է 5 December 2018.
  28. Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. Australian Chart Book, St Ives, N.S.W. ISBN 0-646-11917-6.
  29. https://dutchcharts.nl/jaaroverzichten.asp?year=1984&cat=s
  30. «End of Year Charts 1984». Recorded Music NZ. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  31. «Top 20 Hit Singles of 1984». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  32. Swiss Year-End Charts, 1984
  33. Scaping, Peter, ed. (1984). «Top 100 singles: 1983». BPI Year Book 1984. British Phonographic Industry. էջեր 42–43. ISBN 0-906154-04-9.
  34. «Danish single certifications – Queen – I Want to Break Free». IFPI Danmark. Վերցված է 5 February 2019-ին. Scroll through the page-list below until year 2019 to obtain certification.
  35. «Italian single certifications – Queen – I Want to Break Free» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 25 February 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "I Want to Break Free" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  36. «British single certifications – Queen – I Want to Break Free». British Phonographic Industry. Վերցված է 27 September 2019-ին.
  37. «American single certifications – Queen – I Want to Break Free». Recording Industry Association of America. Վերցված է 5 September 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]