[go: up one dir, main page]

Jump to content

Bicycle Race

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Bicycle Race»
Queenսինգլը
«Jazz» ալբոմից
Թողարկված1978, հոկտեմբերի 13
Ձայնագրված1978
ԺանրՀարդ ռոք, Պրոգրեսիվ ռոք
ԵրգահանՖրեդի Մերկուրի
Տևողություն3:01
ԼեյբլEMI Records և Elektra Records
ՊրոդյուսերQueen և Ռոյ Թոմաս Բեյքեր
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«It’s Late»
(1978)
«Bicycle Race»
(1978)
«Don’t Stop Me Now»
(1979)

«Bicycle Race», Queen բրիտանական ռոք խմբի սինգլ։ Թողարկվել է նրանց 1978 թվականի Jazz ալբոմի վրա։ Երգի հեղինակը Queen-ի գլխավոր վոկալիստ Ֆրեդի Մերկուրին է։ Երգը թողարկվել է որպես սինգլ «Fat Bottomed Girls» երգի հետ միասին, «A» կողմի վրա։ Երգը հայտնի է իր տեսահոլովակի համար, որը արգելվել է մի շարք երկրներում։

Երգի գրվել է Ֆրեդի Մերկուրիի կողմից։ Նա հյուրանոցի պատուհանից նայում էր «Տուր դը Ֆրանս» մրցարշավը ու դրանից ոգեշնված որոշել է գրել երգը[1]։

Երգը սկսում է կրկներգից, որի ժամանակ լսվում է խմբի անդամներից երգչախումբը։ Հետո գալիս է տունը, որը իր մեջ ներառում է երկու մարդկանց վեճը։ Նրանցից մեկը ինչ-որ բան է առաջարկում մյուսին, բայց նա հրաժարվում է։ Երգի այդ մասում հիշատակվում են 70-ականների փոփ մշակույթի այնպիսի կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են «Ծնոտները», «Rolls-Royce», «Աստղային պատերազմները», «Փիթեր Պենը», «Ֆրանկենշտեյնը» և «Սուպերմենը»։ Հետո նորից գալիս է կրկներգը, կարճ տուն և նորից կրկներգ։ Դրանից հետո սկսում է հայտնի «հեծանվային զանգերի սոլոն»՝ հնչում են տարբեր հեծանիվների զանգեր։ Համերգների ժամանակ խմբի երկրպագուները հաճախ նվագում էին այդ մասը, օգտագործելով զանգեր։ Դրանից հետո հնչում է այդ ձայների նման կիթառը և սկսում է կիթառային սոլոն։ Հետո գալիս է վերջին տունը, որի մեջ հիշատակվում են 1970-ականների այնպիսի պատմական իրադարձություններ, ինպիսիք են ԱՄՆ-ի նախագահը, Վյետնամը և Ուոթերգեյթը։ Դրանից հետո, վերջիմ տնով երգը ավարտվում է։

Տեսահոլովակի ռեժիսորն է Դենիս Դե Վալանսը։ Խմբի ամենահայնտի տեսահոլովակներից մեկն է։ Այն արգելվել է մի քանի երկրներում։ Վիզուալ առումով, տեսահոլովակը տարբեր տեսահոլովակներից, հիմնականում խմբի հին վիդեոներից հավաքած կոլաժ է և հեծանվորդուհիների հայտնի տեսարանը։ Նունպես տեսահոլովակում չի ցուցադրվում ամբողջ խումբը, ինչը կատարվել է առաջին անգամ խմբի տեսահոլովակների պատմության մեջ։

Տեսահոլովակում մասնակցել են 65 մոդելներ հեծանիվների վրա[2]։ Տեսարանը նկարահանվել է 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Ուիմբլդոն մարզադաշտում։ Հեծանվային զանգերի սոլոյի ժամանակ նրանք մի տեղ կանգնած են և սեղմում է զանգը։ Այդ տեսարանն էր նրանք ստիպված էին մշակել։ Այն ամենը, ինչը արգելված էր ցուցադրման համար, փակվել է հատուկ էֆեկտներով[3]՝ ուրիշ գույներով կամ դրվագի պատճենման միջոցով։

Երգում հիշատակվում են տարբեր կարևոր պատմական կան մշակութային իրադարձություններ։

Նույնպես դա խմբի առաջին տեսահոլովակն է, որի մեջ ցուցադրվել են կանայք, բացի այն տեսահոլովակներից, որոնք ստեղծվել են որպես համերգային ելույթներ։

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գերմանացի երգչուհի Blümchen-ը ձայնագրել է երգի քավեր տարբերակը 1996 թվականին։ Այդ ներառել է Queen-ի երգերից տարբեր հատվածներ և հետագայում թողարկվել է որպես սինգլ։
  • Նեյլ Չիչիրեգան ձայնագրել է երգի քավեր տարբերակը որպես բոնուս թրեք «Damn Skippy» ալբոմի համար։
  • Be Your Own Pet խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը «Killer Queen: A Tribute to Queen» տրիբյուտ ալբոմի համար։
  • 2006 թվականին, Between the Buried and Me խումբը ձայնագրել է երգի իր տարբերակը «The Anatomy Of» ալբոմի համար, որը ներառում է միայն ուրիշ կատարողների երգերի քավեր տարբերակներ։

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Ամենաբարձև

դիրք

Տարեթիվ Մնացել է հիթ-շքերթում

(շաբաթներ)

Australia[4] 28 9
Austria[5] 21 Հունվար, 1979 4
Belgium[5] 15 Հունվար 1979 5
France[6] 7 Նոյեմբեր - դեկտեմբեր, 1978 11
Germany[7] 27 11–18 դեկտեմբեր, 1978 12
Ireland[8] 10 7
New Zealand[5] 20 8
The Netherlands[9] 5 25 նոյեմբեր - 2 դեկտեմբեր, 1978 11
Norway[9] 7 9
UK[4][10] 11 25 նոյեմբեր - 9 դեկտեմբեր, 1978 11
US Billboard[4][11] 24 Հունվար, 1979 12


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. M. Felsani; M. Primi; M. Saita (1997). Queen. Tutti i testi con traduzione a fronte. Taylor & Francis. էջ 16. ISBN 978-88-09-02418-2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  2. «The great rock and roll tour». Mail Online. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. Queen Promo Videos – Bicycle Race Ultimate Queen. Retrieved 2011-09-03.
  4. 4,0 4,1 4,2 «Queen International Singles Chart Positions». Pcpki.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 Steffen Hung. «Queen - Bicycle Race». Austriancharts.at. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. http://www.infodisc.fr/Tubes_Artistes_Q.php
  7. «Die ganze Musik im Internet: Charts, Neuerscheinungen, Tickets». Musicline.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «The Irish Charts». Irishcharts.ie. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. 9,0 9,1 Steffen Hung. «Queen - Bicycle Race». Dutchcharts.nl. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «Official Charts Company». Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
  11. Nielsen Business Media, Inc. (1982 թ․ հունիսի 26). Billboard. Nielsen Business Media, Inc. էջեր 95–. ISSN 0006-2510. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]